Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 ապրիլի 2025 թվականի N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հավելվածի 4-րդ կետի 4.2-րդ ենթակետի` «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «I եռամսյակ» բառերը փոխարինել «II եռամսյակ» բառերով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅՐ ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ. 1825-1902. FATHER ARSEN AYDYNIAN» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Հայկական ավանդական խոհանոց. Հայկական ավանդական խոհանոց թեմային նվիրված «ԹԹՈՒ ԼԱՎԱՇ. SOUR LAVASH» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅՐ ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ. 1825-1902. FATHER ARSEN AYDYNIAN» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

2) Հայկական ավանդական խոհանոց. Հայկական ավանդական խոհանոց թեմային նվիրված «ԹԹՈՒ ԼԱՎԱՇ. SOUR LAVASH» 1 նամականիշը, անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Մ. Հայրապետյան

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի ապրիլի 11-ի

թիվ 05-Ն հրամանի

 

(նկար)

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի ապրիլի 11-ի

թիվ 05-Ն հրամանի

 

(նկար)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
11.04.2025
N 05-Ն
Հրաման