ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
15 ապրիլի 2025 թվականի N 142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 387-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 387-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանում «Ղեկավարվելով» բառը փոխարինել «Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.2» կետը և ղեկավարվելով» բառերով և կետադրական նշաններով,
2. Հրամանի N 1 հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1 ____________________________________________________________
(օբյեկտը շահագործող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ
գտնվելու վայրը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային
փոստի հասցեն)
1.2 ____________________________________________________________ (չշահագործվող օբյեկտը տնօրինող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)», 2) Հավելվածի 3-րդ կետը «վայրը» բառից հետո լրացնել «(հասցեն, օբյեկտը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները` WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով)» բառերով և կետադրական նշաններով, 3) Հավելվածի վերջում «200» թիվը փոխարինել «20» թվով: 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4/15/2025 Հ. Սիմիդյան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2025 թվական: