050.0076.210301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2001 թվականի թիվ 76
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուշադրամների թողարկման 2001 թվականի ծրագիրը» (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրում ընդգրկված հուշադրամների թողարկման համար դրամահատարանի և էսքիզների ընտրությունն իրականացնել մրցութային կարգով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ներկայացնել մրցութային հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ առաջարկություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
--------------------------------------------------------------------------
Անվա- Նախա-
նական Քա- 1 հատի տեսվող
N Անվանումը Մետաղը Որակը արժեքը Քաշը նակը մոտավոր գումարը Ժամ-
(դրամ) (գրամ) (հատ) գինը (դրամ) կետը
(դրամ)
--------------------------------------------------------------------------
1. «Հայոց արծաթ պրուֆ 500 155,5 200 55.400 11080000 IIIեռ.
Պետականություն-10»
2. «Եվրախորհուրդ» արծաթ պրուֆ 100 31,1 200 15.000 3000000 IIIեռ.
3. «Գարեգին Նժդեհ» արծաթ պրուֆ 100 31,1 200 15.000 3000000 IVեռ.
--------------------------------------------------------------------------
Ընդամենը 17080000