Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլի 2025 թվականի թիվ 1-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    10 ապրիլի 2025 թ.                        Ա. Սարգսյան

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2025 թվականի ապրիլի 10-ի

N 1-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ` Ֆոնդ) պահպանման և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և Ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

3. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք Նախարարությունը կարող է ստանալ տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական կամ հեռազննման աշխատանքների արդյունքներով:

4. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ:

5. Ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման պատասխանատու է Նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿ (ՈԼՈՐՏԱՅԻՆ) ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

6. Ֆոնդը պահպանվում է Նախարարության կողմից:

7. Նախարարությունը վարում և թարմացնում է Ֆոնդը:

8. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը:

9. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը Նախարարությունում պահվում են անժամկետ` Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:

10. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը:

11. Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով:

12. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու:

13. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան` իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ պահպանման և տրամադրման համար:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումներից հավաքագրում է Ֆոնդի վերաբերյալ ոլորտային տեղեկատվությունը և 15-օրյա պարբերականությամբ դրանք տրամադրում Կադաստրի կոմիտեին:

15. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է Ջիո Ջէյսան (GeoJSON), Քեյ Էմ Էլ (KML), Շեյփ Ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV), Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGCWMS), Վի Ֆի Էս (WFS), Վի Սի Էս (WCS) ձևաչափերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
10.04.2025
N 1-Ն
Հրաման