Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլի 2025 թվականի թիվ 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 17-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    10 ապրիլի 2025 թ.                      Ա. Սարգսյան

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2025 թվականի ապրիլի 10-ի

N 2-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ՀՍՏ 452-2024, ՀՍՏ 436-2024 և ԻՍՕ (ISO) 19139 ստանդարտների հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ` Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:

2. Մետատվյալները ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից` «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:

4. Նախարարությունը ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են փոխգործելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ:

5. Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով:

6. Տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման պատասխանատու է Նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը:

7. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների շտեմարան` Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:

8. Մետատվյալների շտեմարանը ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:

9. Մետատվյալների շտեմարանը ստեղծվում, մշակվում և թարմացվում է Նախարարության կողմից, էլեկտրոնային եղանակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1787-Ն որոշմամբ հաստատված կարգի:

10. Մետատվյալների շտեմարանը էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում:

11. Նախարարությունը Մետատվյալներն օգտագործում է իր լիազորություններն իրականացնելիս, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունը, անվտանգությունը:

12. Նախարարությունն ապահովում է Մետատվյալների տրամադրումը կամ հասանելիությունը (էլեկտրոնային եղանակով) ոլորտի լիազոր մարմնին` Կադաստրի կոմիտեին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
10.04.2025
N 2-Ն
Հրաման