ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2025 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի`
1) 28-րդ կետի 2-րդ սյունակում «Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Սևքարի միջնակարգ դպրոց» բառերով.
2) 28-րդ կետի 3-րդ սյունակում «ՀՀ Արարատի մարզ» բառերը փոխարինել «ՀՀ Տավուշի մարզ» բառերով.
3) 28-րդ կետի 4-րդ սյունակում «510» թիվը փոխարինել «299» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2025 թվական: