Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2025 թվականի N 157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման`

i

1) նախաբանում «24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը» բառերը փոխարինել «24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը» բառերով,

i

2) 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի (այսուհետ` Կարգ) 48-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1) էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների պարագայում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու տեխնիկական պայմաններ կամ տեղեկանք` էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով` բացառությամբ, երբ կայանը էլեկտրական ցանցին նախատեսվում է միացնել (միացած է) սպառման համակարգի միջոցով, և վերակառուցվող կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, որի դեպքում ներկայացվում է տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ, այդ թվում` միացման պայմանագրի պատճենը կամ հաշվառման քարտից քաղվածք.»,

i

3) Կարգի 83.1-ին կետից հանել «ներկայացնելով հաղորդման կամ բաշխման ցանցին միացման համապատասխան տեխնիկական պայմաններ,» բառերը,

i

4) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում «դեպքում,» բառից հետո լրացնել «բացառությամբ, երբ կայանը էլեկտրական ցանցին նախատեսվում է միացնել սպառման համակարգի միջոցով, և կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, որի դեպքում ներկայացվում է տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ, այդ թվում` միացման պայմանագրի պատճենը կամ հաշվառման քարտից քաղվածք,» բառերը,

5) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը,

i

6) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «դեպքում,» բառից հետո լրացնել «բացառությամբ, երբ կայանը էլեկտրական ցանցին միացված է սպառման համակարգի միջոցով և կառուցված կայանի հայցվող հզորությունը չի գերազանցում տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը, որի դեպքում ներկայացվում է տվյալ սպառման համակարգի առավելագույն հզորությունը հիմնավորող փաստաթուղթ, այդ թվում` միացման պայմանագրի պատճենը կամ հաշվառման քարտից քաղվածք,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

23 ապրիլի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
23.04.2025
N 157-Ն
Որոշում