ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2025 թվականի N 503-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված 259737 (երկու հարյուր հիսունինը հազար յոթ հարյուր երեսունյոթ) դրամ սկզբնական արժեքով ցածր լարման ընդհանուր համակարգը` համաձայն հավելվածի (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի ապրիլի 30-ի
N 503-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ
._________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Չափի |Քանակը |Արժեքը|
|ը/կ| |միավորը| |(դրամ)|
|___|______________________________|_______|_______|______|
|1. |Ցածր լարման ընդհանուր համակարգ|հատ |լրակազմ|259737|
| |630 ԿՎՏ ՏՄ3-630/10 | | | |
._________________________________________________________.