Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2025 թվականի N 525-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՅ ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամաս 21/2 շենք, 104 շինություն հասցեի պոմպակայանը` 38.7 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 14012025-01-0191, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0,2 հա մակերեսով հողամասի և 2599,9 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 387/103927) և պոմպակայանի սարքավորումները` 16017475 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԷՅ ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԷՅ ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 30-ի

N 525-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 21/2 ՇԵՆՔ, 104 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

.___________________________________________________________.

|NN |Անվանումը        |Չափի   |Քանակը|Միավորի    |Ընդհանուր |

|ը/կ|                 |միավորը|      |շուկայական |շուկայական|

|   |                 |       |      |արժեքը     |արժեքը    |

|   |                 |       |      |(դրամ)     |(դրամ)    |

|___|_________________|_______|______|___________|__________|

|1. |Պողպատե          |գծմ    |6     |     11 152|    66 912|

|   |էլեկտրաեռակցվող  |       |      |           |          |

|   |խողովակ          |       |      |           |          |

|   |հակակոռոզիոն     |       |      |           |          |

|   |ներկումով Si-Փ470|       |      |           |          |

|   |(76x3.5)         |       |      |           |          |

|___|_________________|_______|______|___________|__________|

|2. |Պողպատե          |գծմ    |3     |     14 308|    42 924|

|   |էլեկտրաեռակցվող  |       |      |           |          |

|   |խողովակ          |       |      |           |          |

|   |հակակոռոզիոն     |       |      |           |          |

|   |ներկումով Si-Փ100|       |      |           |          |

|   |(108x3.5)        |       |      |           |          |

|___|_________________|_______|______|___________|__________|

|3. |Փական DN100      |հատ    |2     |     96 784|   193 568|

|___|_________________|_______|______|___________|__________|

|4. |Փական DN80       |հատ    |2     |     75 744|   151 488|

|___|_________________|_______|______|___________|__________|

|5. |Հետադարձ փական   |հատ    |3     |     58 912|   176 736|

|   |DN65             |       |      |           |          |

|___|_________________|_______|______|___________|__________|

|6. |Գնդիկային փական  |հատ    |2     |       1256|      2512|

|   |Փ15              |       |      |           |          |

|___|_________________|_______|______|___________|__________|

|7. |Ճնշման կարգավորիչ|հատ    |1     |    154 294|   154 294|

|   |2»               |       |      |           |          |

|___|_________________|_______|______|___________|__________|

|8. |Պոմպային կայանք 3|կոմպ.  |1     |  8 680 000| 8 680 000|

|   |պոմպով           |       |      |           |          |

|   |ինվերտորային Wilo|       |      |           |          |

|   |SiBoost Smart    |       |      |           |          |

|   |3HELIX           |       |      |           |          |

|   |(ջրամատակարարման)|       |      |           |          |

|___|_________________|_______|______|___________|__________|

|9. |Պոմպակայանի      |քմ     |38.7  |169 225,866| 6 549 041|

|   |տարածք           |       |      |           |          |

|_____________________|_______|______|___________|__________|

|       Ընդամենը      |       |      |           |16 017 475|

.___________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2025
N 525-Ա
Որոշում