Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2025 թվականի N 526-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 417-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1833-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`

i

«1.1. Սույն միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար շահառու են նաև սույն հավելվածի 1-ին կետով սահմանված խմբերում չներառված և այդ կետով սահմանված պայմաններին բավարարող` 18 տարեկանից մինչև 62 տարեկանը ներառյալ անձինք:».

i

2) N 1 հավելվածի 4-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 1.1-ին կետով սահմանված անձանց, որոնց դեպքում սոցիալական աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար» բառերով.

i

3) N 2 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը «1-ին» բառից հետո լրացնել «կամ 1.1-ին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 417-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «ապրիլ» բառը փոխարինել «հունիս» բառով.

i

2) N 2 հավելվածի 7-րդ կետից հանել «` բացառությամբ մայիս ամսվա ընթացքում ներկայացված դիմումների, որոնց հիման վրա դրամական աջակցությունը վճարվում է նաև ապրիլ ամսվա համար» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2025
N 526-Լ
Որոշում