Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՈՎ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

19 մայիսի 2025 թվականի N 1383-Ն

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՈՎ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հավատարմագրման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասով`

 

հրամայում եմ

 

1. Սահմանել «Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, մեթոդները և ընթացակարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Գ. Պապոյան

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2025 թվականի մայիսի 19-ի

N 1383-Ն հրամանի

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՈՎ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՈՎ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (այսուհետ` աշխարհագրական նշումով արտադրանք) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

2. Աշխարհագրական նշումով արտադրանքի հսկողությունն (այսուհետ` հսկողություն) իրականացվում է աշխարհագրական նշում օգտագործել ցանկացող հայտատուի հայտի հիման վրա` տեխնիկական հատկորոշումներով սահմանված պահանջներին արտադրանքը սերտիֆիկացնելու նպատակով:

3. Աշխարհագրական նշումով արտադրանքի սերտիֆիկացումն իրականացնում են ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտով սահմանված պահանջներին, սկզբունքներին և մեթոդներին համապատասխան «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ԱՐՄՆԱԲ) կողմից հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինները (այսուհետ` սերտիֆիկացման մարմին):

4. Սերտիֆիկացման մարմինը հսկողությունն իրականացնելիս առաջնորդվում է սույն հավելվածով սահմանված պահանջների հիման վրա մշակված և հաստատված հսկողության պլանով:

5. Հսկողության պլանի նախագիծը մշակվում է սերտիֆիկացման մարմնի կողմից, որը գրավոր համաձայնեցվում է արտադրողի (արտադրողների խմբի) և Էկոնոմիկայի նախարարության հետ:

6. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված համաձայնեցումները ստանալուց հետո հսկողության պլանը հաստատվում է սերտիֆիկացման մարմնի կողմից:

7. Հսկողության պլանը ներառում է հսկողությունների ժամկետները, կետերը, միջոցները, արտադրողի գրառումների տեսակները, հսկողության ընթացքում հայտնաբերվող անհամապատասխանություններից բխող հետևանքները և անհամապատասխանությունների (զգալի, չնչին) վերացմանն ուղղված ուղղիչ գործողությունները:

8. Զգալի և չնչին անհամապատասխանությունների դասակարգումը և նկարագրությունը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի կողմից մշակված հսկողության պլանով:

9. Ուղղիչ գործողություններն իրականացվում են հայտատուի կողմից` հայտնաբերված անհամապատասխանությունը վերացնելու համար:

10. Հսկողության պլանը հանդիսանում է սերտիֆիկացման մարմնի սերտիֆիկացման ընթացակարգի անբաժանելի մասը:

11. Գրանցված աշխարհագրական նշումով արտադրանք արտադրելու ցանկություն ունեցող այլ արտադրողներ արտադրանքը սերտիֆիկացնելու նպատակով պետք է դիմեն այն սերտիֆիկացման մարմնին, որի վերաբերյալ տվյալները (անվանում, հասցե և այլն) ներկայացված են տվյալ արտադրանքի տեխնիկական հատկորոշումներում:

12. Սերտիֆիկացման մարմինը հայտատուի հսկողության գործընթացը սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ տեղեկացնում է ԱՐՄՆԱԲ-ին հսկողության օրվա և վայրի մասին` Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի N 915-Ն հրամանի հավելվածի և ԱՐՄՆԱԲ-ի կողմից հաստատված ընթացակարգերի պահանջներն ապահովելու նպատակով:

13. Հայտատուն հայտ է ներկայացնում այն սերտիֆիկացման մարմնին, որը սերտիֆիկացնում է տվյալ աշխարհագրական նշումով արտադրանքը: Հայտատու կարող է հանդիսանալ համապատասխան աշխարհագրական տարածքում գործունեություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, այդ թվում` արտադրողների խումբը, ասոցիացիան, որն արտադրում, վերամշակում կամ պատրաստում է արտադրանք` պահպանվող աշխարհագրական նշման տեխնիկական հատկորոշումների դրույթներին համապատասխան:

14. Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի ձևը, ինչպես նաև դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանվում են սերտիֆիկացման մարմնի կողմից` հիմք ընդունելով ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջները:

15. Սերտիֆիկացման մարմինը պետք է.

1) սերտիֆիկացման ժամանակ իրականացնի բոլոր հայտատուների (արտադրողների խմբի դեպքում) արտադրության, վերամշակման և մշակման գործընթացների գնահատում.

2) իրականացնի արտադրության (այդ թվում` արտադրանքի հոսքագծի) վիճակի վերլուծություն` համոզվելու համար, որ արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները տեխնիկական հատկորոշումների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու ուղղությամբ.

3) ստուգի աշխարհագրական նշումների ճիշտ կիրառումը` հետագծելիության միջոցով.

4) հաստատի, որ պահպանվում են արտադրանքի արտադրության ստանդարտներով (մեթոդներով), տեխնիկական հատկորոշումներով սահմանված պահանջները.

5) գնահատի վերջնական արտադրանքը:

16. Սույն հավելվածի 15-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու արդյունքում սերտիֆիկացման մարմինը գործընթացը կասեցնում կամ դադարեցնում է` համաձայն հսկողության պլանով սահմանված հայտնաբերվող անհամապատասխանություններից բխող հետևանքների և անհամապատասխանությունների (զգալի, չնչին) վերացմանն ուղղված ուղղիչ գործողությունների:

17. Սերտիֆիկացման մարմինը հսկողությունն իրականացնում է հսկողության պլանով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

18. Արտադրանքի հոսքագծի, հետագծելիության և վերամշակման պահանջների հսկողության գործընթացները, պարբերականությունը, ինչպես նաև ռիսկերի վերլուծությունը, փորձարկման նմուշների ընտրությունը սահմանվում են սերտիֆիկացման ընթացակարգում:

19. Պահպանվող աշխարհագրական նշումների դեպքում վերջնական արտադրանքի (մինչև շուկայահանումը) գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` փորձարկման ներկայացվող նմուշի հիման վրա:

20. Վերջնական արտադրանք իրացնող յուրաքանչյուր հայտատուի մոտ գնահատումներն իրականացվում են առնվազն տարին մեկ անգամ` հսկողության պլանի և ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի համաձայն:

21. Այն դեպքում, երբ գրանցված աշխարհագրական նշումով արտադրանք արտադրողը ցանկանում է շուկայահանել մի քանի արտադրողների արտադրանք, ապա շուկայահանվող արտադրանքի խմբաքանակի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր արտադրողի արտադրանքի խմբաքանակից պատահականության սկզբունքով ընտրված նմուշի հիման վրա:

22. Աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշումը կիրառվում է յուրաքանչյուր առանձին ապրանքի համար, որը թույլ կտա նույնականացնել խմբաքանակը և արտադրողին: Եթե հնարավոր չէ մակնշումը փակցնել արտադրանքի կամ սպառողական տարայի վրա, ապա այն փակցվում է խմբային փաթեթվածքի վրա:

23. Աշխարհագրական նշումով արտադրանքի գնահատումը ներառում է փաստաթղթային փորձաքննություն, լաբորատոր (անալիտիկ) և զգայաբանական փորձարկումներ, որոնք սահմանված են տեխնիկական հատկորոշումներով:

24. Զգայաբանական ցուցանիշների նկատմամբ հսկողությունն իրականացվում է համային և տեսողական (վիզուալ) գնահատմամբ սերտիֆիկացման մարմնի կամ հատուկ համտեսային (զգայաբանական գնահատում կատարող) խմբի միջոցով` ենթակապալի ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն:

25. Նմուշառման պատասխանատվությունը կրում է սերտիֆիկացման մարմինը` համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի:

26. Հսկողության գործընթացի արդյունքում արտադրանքի` աշխարհագրական նշումով արտադրանքի տեխնիկական հատկորոշումներին համապատասխանությունը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմինը երեք տարի ժամկետով տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ:

27. Համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում է հայերեն, իսկ հայտատուի ցանկության դեպքում ռուսերեն, անգլերեն լեզուներով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունիսի 21-ի N 1612-Ն հրամանի հավելված N 3-ով հաստատված ձևով:

28. Տրված համապատասխանության սերտիֆիկատը և հսկողության արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, որոնց վարման կարգը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի ներքին ընթացակարգով:

29. Սերտիֆիկացման մարմինը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԱՐՄՆԱԲ-ին, որը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

1) հայտատուների ցանկը` դասակարգված ըստ «արտադրություն», «վերամշակում» և «մշակման վերջնական փուլ» տեսակների.

2) շուկայահանված աշխարհագրական նշումով արտադրանքի ընդհանուր քանակը.

3) ուղղիչ գործողությունների թիվը և անհամապատասխանությունների տեսակը (զգալի, չնչին), ինչպես նաև յուրաքանչյուր աշխարհագրական նշումով արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համար համապատասխանության սերտիֆիկատների կասեցման կամ դադարեցման դեպքերը և քանակը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.05.2025
N 1383-Ն
Հրաման