ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2025 թվականի N 675-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց հեռուստաաշտարակին հարող տարածք 0,9062 հա և 0,0358 հա մակերեսներով հողամասերը (սեփականության վկայական` N 18032025-01-0177) և Երևան, Նոր Նորք Գ. Հովսեփյան փողոց հեռուստաաշտարակին հարող տարածք 0,664 հա մակերեսով հողամասը (սեփականության վկայական` N 25042025-01-0293) (այսուհետ` անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում ներառված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի
Երևան