Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2025 թվականի N 671-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ` ՄԱԶԾ) կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 և կմ 17+400 ճանապարհահատվածներում տեղադրված Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                              Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի մայիսի 29-ի

N 671-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱԶԾ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |        Անվանումը           |Չափման |Քա- |Միավորի   |Ընդամենը`   |

|ը/կ|                            |միավորը|նակը|ձեռքբերման|ձեռքբերման  |

|   |                            |       |    |արժեքը    |արժեքը      |

|   |                            |       |    |(ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ)   |

|___|____________________________|_______|____|__________|____________|

|1. |Լուսացույց T1               |հատ    |   4|268,000   |1,072,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|2. |Հետիոտնային լուսացույց Պ1   |հատ    |   4|220,000   |  880,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|3. |Հեռավար կառավարման          |լրակազմ|   2|300,000   |  600,000.00|

|   |վահանակ (զումեր, կոճակ      |       |    |          |            |

|   |պաշտպանիչ տուփով,           |       |    |          |            |

|   |վահանակ/կոնտրոլեր)          |       |    |          |            |

|___|____________________________|_______|____|__________|____________|

|4. |Մալուխ 14*0.7               |մետր   |  80|   1840   |  147,200.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|5. |Մալուխ 7*0,7                |մետր   |  40|  1,000   |   40,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|6. |Մալուխ 2*2,5                |մետր   | 420|    720   |  302,400.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|7. |Լուսացույցի հենասյուն       |լրակազմ|   4|680,000   |2,720,000.00|

|   |(մետաղական խողովակ          |       |    |          |            |

|   |159x4.5 L=7000,             |       |    |          |            |

|   |մետաղական քառանկյուն        |       |    |          |            |

|   |պրոֆիլ 100x80x4 L=3500,     |       |    |          |            |

|   |մետաղական քառանկյուն        |       |    |          |            |

|   |պրոֆիլ 60x60x4 L=2500,      |       |    |          |            |

|   |մետաղական քառանկյուն        |       |    |          |            |

|   |պրոֆիլ 60x60x4 L=2000)      |       |    |          |            |

|___|____________________________|_______|____|__________|____________|

|8. |Սնուցման լարերի հենասյուներ |հատ    |   9| 92,000   |  828,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|9. |Երթևեկության  նշանի         |հատ    |   6| 30,000   |  180,000.00|

|   |հենասյուն                   |       |    |          |            |

|___|____________________________|_______|____|__________|____________|

|10.|«5.19.1» երթևեկության  նշան |հատ    |   8| 54,000   |  432,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|11.|«5.19.2» երթևեկության  նշան |հատ    |   4| 54,000   |  216,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|12.|«1.8» երթևեկության  նշան    |հատ    |   4| 54,000   |  216,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|13.|«1.22» երթևեկության  նշան   |հատ    |   4| 54,000   |  216,000.00|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|14.|«4.1.1» երթևեկության  նշան  |հատ    |   1| 54,000   |      54,000|

|___|____________________________|_______|____|__________|____________|

|   |Ընդամենը                    |       |    |          |7.903.600.00|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2025
N 671-Ա
Որոշում