Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2025 թվականի N 728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45.4-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 5-ի

N 728-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ` կոմիտե) ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:

2. Պահելու և կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:

3. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին:

4. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):

5. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի հուսալի փական ունեցող մետաղյա պահարանում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:

6. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:

7. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

8. Ծառայողի` զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում տվյալ ստորաբաժանման պետի կնիքով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` գործուղման վայրում սույն կարգի 2-7-րդ կետերով սահմանված պայմաններն ապահովելու անհնարինության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության տարածքային ստորաբաժանման հերթապահ մաս:

11. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև զենքի լրակազմի, օժանդակ միջոցների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`

ա) անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

բ) սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման (ծառայողի) կողմից` 6 (վեց) ամիսը մեկ անգամ:

12. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանում, եթե

ա) օրենքով սահմանված կարգով կասեցվել են նրա լիազորությունները.

բ) ծառայողն ազատվել է պաշտոնից.

գ) առկա է բժշկական եզրակացությամբ հաստատված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ:

13. Ծառայողը ստացիոնար բուժման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև սույն կարգի 2-7-րդ կետերով սահմանված պայմաններն ապահովելու անհնարինության դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում զինանոց կամ զինապահեստ:

14. Ծառայողը, անմիջական ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները:

15. Սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանում հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի հանձնման և ընդունման մատյանում:

16. Զենքը գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ վնասելու դեպքերում ծառայողն անմիջապես հայտնում է վերադասության կարգով, ներկայացնում զեկուցագիր և ձեռնարկում միջոցներ` կորած զենքը որոնելու համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.2025
N 728-Ն
Որոշում