ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2025 թվականի N 724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45.3-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 5-ի
N 724-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները:
2. Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից սահմանած կարգով` Կոմիտեի ծառայողի անմիջական ղեկավարի և Կոմիտեի նախագահի` ոլորտը համակարգող համապատասխան տեղակալի միջնորդությամբ:
3. Հատուկ միջոցները հատկացվում են հատուկ միջոցների հաշվառման մատյանում (Ձև 1) համապատասխան գրառում կատարելուց հետո` դրանք ստացող ծառայողի ստորագրությամբ:
4. Հատուկ միջոցները գործադրվում են միայն նրանց մարտավարատեխնիկական բնութագրերին և նշանակությանը համապատասխան:
5. Միջոցառման ավարտից հետո ծառայողը հատուկ միջոցները հանձնում է սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակցին, ով ստուգում է դրա չվնասված և ամբողջական լինելը և համապատասխան նշում է կատարում հատուկ միջոցների հաշվառման մատյանում: Թերությունների հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, ստորագրվում է հանձնողի և սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի կողմից, իսկ վերջինս այն մեկօրյա ժամկետում զեկուցագրով ներկայացնում է ըստ վերադասության:
6. Հատուկ միջոցները պետք է պահվեն հատուկ պահասենյակներում` ըստ իրենց տեխնիկական փաստաթղթերի պահանջների` մետաղական կամ փայտյա արկղերում կամ դարակաշարերի վրա, կամ համապատասխան պայուսակներում, ինչպես նաև Կոմիտեի ծառայողի մետաղյա պահարանում: Հատուկ պահասենյակներում պահվող հատուկ միջոցների պահպանության համար անմիջական պատասխանատվություն է կրում սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանումը, իսկ Կոմիտեի ծառայողին հատկացված և նրա մոտ պահվող հատուկ միջոցների համար` Կոմիտեի ծառայողը:
7. Հատուկ միջոցները Հակակոռուպցիոն կոմիտեում ընդունվում, հսկվում և պարբերաբար ստուգվում են սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից` առաջին անգամ` Հակակոռուպցիոն կոմիտեում ընդունման ժամանակ և հետագայում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որի ընթացքում ստուգվում են դրանց առկայությունը, պիտանելիությունը, արտաքին տեսքը և պահպանման ժամկետների համապատասխանությունը: Յուրաքանչյուր ստուգման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրվում է առաջին անգամ ընդունման դեպքում` հանձնողի (հանձնողների) և սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի (ծառայողների) կողմից, իսկ յուրաքանչյուր ամիս ստուգման դեպքում` սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի (ծառայողների) կողմից: Թերությունների հայտնաբերման դեպքում դրանք շարադրվում են արձանագրության մեջ, որն սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի զեկուցագրով մեկօրյա ժամկետում ներկայացվում է ըստ վերադասության:
8. Շահագործման համար ոչ պիտանի (այդ թվում` ժամկետանց) հատուկ միջոցների վերաբերյալ սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից կազմվում է դուրսգրման ակտ, որից հետո դրանք հանձնվում են Կոմիտեի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված մարմնին (կազմակերպությանը)` ոչնչացման համար:
Ձև 1
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
.________________________________________________________________________
|NN |Հատուկ|Հատկաց- |Քա- |Հատ- |Ստա- |Հատկաց-|Վերա-|Հանձ- |Ընդու- |
|ը/կ|միջոցի|նելու |նակը|կաց- |ցողի |նողի |դարձ-|նողի |նողի |
| |անվա- |ամսաթիվը| |նելու |անունը,|անունը,|նելու|անունը,|անունը, |
| |նումը | | |նպատակը|ազգա- |ազգա- |ամսա-|ազգա- |ազգա- |
| | | | | |նունը |նունը |թիվը |նունը |նունը և |
| | | | | |և |և | |և |ստորա- |
| | | | | |ստորա- |ստորա- | |ստորա- |գրու- |
| | | | | |գրու- |գրու- | |գրու- |թյունը |
| | | | | |թյունը |թյունը | |թյունը | |
|___|______|________|____|_______|_______|_______|_____|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|______|________|____|_______|_______|_______|_____|_______|________|
.________________________________________________________________________
.____ ________________.
|NN | |Օգտա- |Թույլա-|
|ը/կ| |գործման|տրված է|
| | |ամսա- |(ում) |
| | |թիվը |հրա- |
| | | |մանով, |
| | | |ամսա- |
| | | |թիվը և |
| | | |համարը |
| | | | |
|___| |_______|_______|
| 1 | | 11 | 12 |
|___| |_______|_______|
.____ ________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2025 թվական: