ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2025 թվականի N 486-Ա
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին 2025 թվականի հունիսի 23-27-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)` ԵՄ A3.01/20 ծրագրի «Այլ երկրներում եվրադիրեկտիվների հարմոնիզացման փորձի փոխանակման» շրջանակում կայանալիք հերթական տեխնիկական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչատուր Խաչիկյանի` Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 5
Երևան