ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2025 թվականի N 711-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 557-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Սահմանել Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կարգ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման».
4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Սույն կարգով սահմանվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի, այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի, ուսումնական հաստատությունում ուսումը կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցումը և վերապատրաստումն ավարտած ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը».
5) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Սովորողը և փրկարարական ծառայողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` սույն կարգի 2.1-ին կետով նախատեսված բանաձևով հաշվարկված` փոխհատուցման ենթակա գումարի չափով:».
i
6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՓԾԾՕ/ՊԾՕ), որտեղ`
ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) փրկարար ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,
ՓԾ-ն (փաստացի ծախսերը) փրկարար ծառայողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փաստացի ծախսերն են,
ՓԾԾՕ-ն (փրկարար ծառայությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո փրկարար ծառայողի փրկարար ծառայությունում ծառայած օրերի թիվն է,
ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:».
7) որոշման հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
8) որոշման հավելվածի 3-րդ կետի «է» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
9) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը», «թ» և «ժ» ենթակետերով.
«ը) դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը, պայմանագրի գործողության ժամկետը.
թ) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը.
ժ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում (որակավորում):».
i
10) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին)» բառերով.
i
11) որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.
i
12) որոշման հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.
13) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ Հայաստանի Հանրապետության դրամով վճարվում է Լիազոր մարմնին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 5
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2025 թվական: