ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 մայիսի 2025 թվականի N 49-Ն
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԳԼՈՒԽ 22. |
ԳՐԻՊ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՐԻՊԻ ՎԻՐՈՒՍՈՎ |
93. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`
1) գրիպանման հիվանդություն (ԳՆՀ). ախտանշանների` հազի կամ կոկորդի ցավի կամ անհամաչափ շնչառության հանկարծակի ի հայտ գալը և հետևյալ չորս համակարգային ախտանշաններից առնվազն մեկը`
ա. տենդ կամ տենդային վիճակ.
բ. անհանգստություն.
գ. գլխացավ.
դ. մկանացավ:
2) սուր շնչառական վարակ (ՍՇՎ). հետևյալ շնչառական ախտանշաններից առնվազն մեկի հանկարծակի ի հայտ գալը և հիվանդությունը վարակով պայմանավորված լինելու մասին բժշկի եզրակացությունը`
ա. հազ.
բ. կոկորդի ցավ.
գ. հևոց.
դ. քթահոսություն (պայմանավորված ռինովիրուսներով):
94. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը (հնարավորության դեպքում, իրականացվում է գրիպի նմուշի ենթատիպավորում)`
1) գրիպի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) գրիպի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) գրիպի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստի միջոցով.
4) գրիպի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
95. Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում:
96. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ).
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և առկա է համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական (գրիպանման հիվանդություն կամ ՍՇՎ) և լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 23. |
ԳՐԻՊ A/H5N1 (ԹՌՉՆԱԳՐԻՊ) |
97. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է ստորև նշված հետևյալներից առնվազն մեկը`
1) տենդ և սուր շնչառական վարակի նշաններ և ախտանշաններ.
2) անհասկանալի սուր շնչառական հիվանդությունից վրա հասած մահ:
98. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) գրիպ A/H5N1-ի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում գրիպի A/H5 նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) A/H5 գրիպի հատուկ հակամարմինների հայտնաբերում (քառակի կամ ավել անգամ բարձրացում կամ մեկ բարձր տիտր):
99. Համաճարակաբանական չափանիշներ. ստորև թվարկվածներից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ սերտ շփման (1 մետրի սահմաններում) միջոցով փոխանցումը դիտվում է, որպես հավանական կամ հաստատված դեպք.
2) լաբորատոր հայտնաբերում այնտեղ, որտեղ առկա է A/H5N1 գրիպի հավանական ազդեցություն.
3) սերտ շփում (1 մետրի սահմաններում) A/H5N1 վարակով հաստատված կենդանու հետ (օրինակ` կատու, խոզ), ինչպես նաև` ընտանի կամ վայրի թռչունների հետ.
4) բնակություն կամ այցելություն մի տարածք, որտեղ A/H5N1 գրիպը տվյալ պահին կասկածելի կամ հաստատված է, և հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը`
ա. վարակված տարածքում սերտ շփման մեջ լինելը (1 մետրի սահմաններում) հիվանդ կամ սատկած ընտանի կամ վայրի թռչունների հետ.
բ. վարակված տարածքում` տանը կամ ֆերմայում, նախորդ ամսվա ընթացքում գրանցվել են հիվանդ կամ սատկած տնային թռչուններ:
100. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` գրիպի A/H5 կամ A/H5N1 դրական թեստ ունեցող յուրաքանչյուր անձ, երբ հետազոտությունն իրականացվել է Մարդու գրիպի ռեֆերենս լաբորատորիաների հանրային ցանցի (CNRL) մեջ մտնող ազգային ռեֆերենս լաբորատորիա չհանդիսացող լաբորատորիայի կողմից.
3) ազգային մակարդակով հաստատված դեպք` A/H5 կամ A/H5N1 գրիպի դրական թեստ ունեցող յուրաքանչյուր անձ, երբ հետազոտությունն իրականացվել է Մարդու գրիպի ռեֆերենս լաբորատորիաների հանրային ցանցի (CNRL) մեջ մտնող ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից.
4) ԱՀԿ-ի հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, ում լաբորատոր հաստատումը իրականացվել է H5-ի վերաբերյալ ԱՀԿ-ի հետ համագործակցող Կենտրոնի կողմից:
ԳԼՈՒԽ 24. |
ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ |
101. Կլինիկական չափանիշներ. թոքաբորբով յուրաքանչյուր անձ:
102. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. հարուցչի` լեգիոնելայի (Legionella spp.) կամ վերջինիս ԴՆԹ-ի անջատում շնչառական արտազատուկներից, թոքային հյուսվածքից, թոքամզային հեղուկից կամ օրգանիզմի ցանկացած մանրէազերծ հատվածից/խոռոչից.
բ. մեզի մեջ լեգիոնելա պնևմոֆիլայի (Legionella pneumophila) հակածնի հայտնաբերում.
գ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբի մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի աճ զույգ շիճուկների նմուշներում.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. ստորև նշվածներից առնվազն մեկը`
ա. լեգիոնելա պնևմոֆիլայի հակածնի հայտնաբերում շնչառական արտազատուկներում, թոքային հյուսվածքում, թոքամզային հեղուկում կամ օրգանիզմի ցանկացած մանրէազերծ հատվածում/խոռոչային հեղուկում` ուղղակի ֆլյուորեսցենտային մեթոդով` վալիդացված ռեագենտների միջոցով.
բ. լեգիոնելայի նուկլեինաթթվի հայտնաբերում շնչառական արտազատուկներում, թոքերի հյուսվածքում կամ ցանկացած սովորաբար մանրէազերծ հատվածում/խոռոչում.
գ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբից տարբեր այլ լեգիոնելաների նկատմամբ մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի աճ շիճուկի զույգ նմուշներում.
դ. լեգիոնելա պնևմոֆիլայի 1-ին շճախմբի մասնահատուկ հակամարմինների մակարդակի քառակի և ավելի բարձրացում շիճուկում:
103. Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:
104. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և դեպքի հաստատման առնվազն մեկ լաբորատոր չափանիշի:
105. Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող յուրաքանչյուր անձ, որը նշում է նաև հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը`
1) սարսուռ.
2) գլխացավ.
3) մկանացավ.
4) շաղկապենու կարմրություն.
5) մաշկի և լորձաթաղանթների արյունազեղումներ.
6) ցան.
7) դեղնություն.
8) միոկարդիտ.
9) մենինգիտ.
10) երիկամային անբավարարություն.
11) շնչառական ախտանշաններ` արյունախխում:
106. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի` լեպտոսպիրա ինտեռոգանսի (Leptospira interrogans) կամ ցանկացած այլ ախտածին լեպտոսպիրայի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` իմունոֆլյուորենսցենտային եղանակով.
4) հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
107. Համաճարակաբանական չափանիշներ. ստորև նշված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) կենդանուց մարդ փոխանցում.
2) շրջակա միջավայրի ազդեցություն.
3) ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
108. Դեպքերի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
109. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է նշվածներից առնվազն մեկը`
1) տենդ.
2) մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ կամ էնցեֆալիտ.
3) գրիպանման ախտանշաններ.
4) սեպտիցեմիա.
5) տեղային վարակներ, ինչպիսիք են հոդաբորբը (արթրիտը), էնդոկարդիտը, էնդօֆթալմիտը և թարախակույտը:
110. Լիստերիոզ հղիության ժամանակ.
1) լիստերիոզի հետևանքները հղիության ժամանակ` հղիության ընթացքում վիժում, մեռելածնություն կամ վաղաժամ ծննդաբերություն.
2) նորածնային (պտղի) լիստերիոզ. հետևյալներից մեկը`
ա. մահացած ծնունդ (պտղի մահ 20 շաբաթ հղիությունից հետո).
բ. վաղաժամ ծնունդ (մինչև հղիության 37 շաբաթ).
գ. կյանքի առաջին ամսվա ընթացքում (նորածնային լիստերիոզ) հետևյալ ախտանշաններից առնվազն մեկի առկայություն` մենինգիտ կամ մենինգոէնցեֆալիտ, սեպտիցեմիա, դիսպնոե (հևոց, շնչահեղձություն), մանկական գրանուլոմատոզ, մաշկի, լորձաթաղանթի կամ շաղկապենու վնասվածքներ:
111. Լաբորատոր չափանիշներ. նշվածներից առնվազն մեկը`
1) հարուցչի (լիստերիա մոնոցիտոգենես (Listeria monocytogenes)) անջատում կամ հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում` ինվազիվ վարակի դեպքում` օրգանիզմի նորմայում մանրէազերծ հատվածներից/խոռոչներից.
2) հղիության հետ կապված դեպքերում նաև` հարուցչի անջատում կամ հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում ոչ մանրէազերծ տեղից (ընկերքի հյուսվածք, ամնիոտիկ հեղուկ, պտղի հյուսվածքներ, պորտալարից արյուն, հեշտոցային քսուք, պտղաջրեր և այլն) կամ պտղից, մահացածից, նորածնից, մորից: Կենդանածնության դեպքում` հարուցչի անջատում ոչ մանրէազերծ նեոանատալ կենսաբանական նյութերից` միկոնիում, բրոնխային արտածծանք` ծննդաբերությունից հետո մինչև 48 ժամվա ընթացքում:
112. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) մարդուց մարդ փոխանցում (մորից պտղին ուղղահայաց փոխանցում).
3) բաղարկված սննդի ազդեցություն.
4) կենդանուց մարդ փոխանցում:
113. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է նորմայում օրգանիզմի մանրէազերծ հատվածների/խոռոչների հետազոտման լաբորատոր չափանիշներին` կամ` հղիության հետ կապված դեպքեր (մայր կամ նորածին` կյանքի առաջին ամսվա ընթացքում), որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին, որպես դեպք հաղորդվում է միայն մայրը:
ԳԼՈՒԽ 27. |
ԼԱՅՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ |
114. Կլինիկական չափանիշներ. ջերմության կտրուկ բարձրացում, օղակաձև էրիթեմաների առաջացում, հոդացավ, շարժումների սահմանափակում, սրտի աշխատանքի, տեսողության և լսողության խանգարումներ, ռադիկուլիտ, ատրոֆիկ ակրոդերմատիտ:
115. Լաբորատոր չափանիշներ.
1) հաստատված դեպք`
ա. պլեոցիտոզ (բջիջների քանակի շատացում) ողնուղեղային հեղուկում, և հետևյալներից որևէ մեկը` լայմի բորելիոզի նկատմամբ ինտրատեկալ (ներթաղանթային) հակամարմինների արտադրություն, հարուցչի (բորելիա բուրդգորֆերի սենսու լատո (Borrelia burdgorferi sensu lato)) անջատում, նուկլեինաթթվի հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
բ. լայմի բորելիոզի իմունագլոբուլին Ջի (IgG) հայտնաբերում արյան նմուշում միայն դիմային նյարդի կաթվածով կամ գանգուղեղային այլ նևրիտով տառապող երեխաների (18 տարեկանից ցածր) մոտ, որոնք ոչ վաղ անցյալում (մինչև 2 ամսվա ընթացքում) անամնեզում ունեցել են թափառող էրիթեմա.
2) հավանական դեպք. հետևյալ երկուսից որևէ մեկը`
ա. պլեոցիտոզ ողնուղեղային հեղուկում և դրական շճաբանություն Լայմի բորելիոզի նկատմամբ ողնուղեղային հեղուկում.
բ. լայմի բորելիոզի նկատմամբ մասնահատուկ ինտրատեկալ հակամարմինների արտադրություն:
116. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
117. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը բավարարում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներից առնվազն մեկին:
118. Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող կամ նախկինում տենդ ունեցած յուրաքանչյուր անձ:
119. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը (հնարավորության դեպքում պետք է իրականացվի հարուցչի (պլազմոդիումի (Plasmodium spp.-ի)) տարբերակում)`
1) արյան պատրաստուկներում (բարակ քսուք, հաստ կաթիլ) մալարիայի մակաբույծների հայտնաբերում լուսային մանրադիտակով.
2) արյան մեջ հարուցչի (պլազմոդիումի) ԴՆԹ-ի հայտնաբերում.
3) հարուցչի (պլազմոդիումի) հակածնի հայտնաբերում:
120. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
121. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կիրառելի չէ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
122. Կլինիկական չափանիշներ. տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային), բարձր ջերմություն և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) հազ.
2) քթահոսություն.
3) շաղկապենաբորբ:
123. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) կարմրուկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային ՊՇՌ մեթոդով.
3) կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ թքի մեջ, որը բնորոշ է սուր վարակին.
4) իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5) ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով կարմրուկի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` օգտագործելով կարմրուկի հատուկ մոնոկլոնալ հակամարմիններ.
6) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
124. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
125. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 7-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:
ԳԼՈՒԽ 30. |
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ` ԻՆՎԱԶԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ |
126. Կլինիկական չափանիշներ. հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) մենինգեալ ախտանշաններ (ջերմության հանկարծակի բարձրացում 38-39 oC և բարձր, ուժեղ գլխացավ, պարանոցային մկանների կարկամում, գիտակցության խանգարում).
2) հեմոռագիկ ցան.
3) սեպտիկ շոկ.
4) սեպտիկ հոդաբորբ:
127. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցիչների (նեյսերիա մենինգիտիդիսի (Neisseria meningitidis)) անջատում օրգանիզմի` նորմայում մանրէազերծ հատվածներից կամ մաշկի ախտահարված մանուշակագույն հատվածներից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում սովորաբար մանրէազերծ հատվածներից կամ մաշկի ախտահարված մանուշակագույն հատվածներից.
3) ուղեղ-ողնուղեղային հեղուկում հարուցչի հակածնի հայտնաբերում.
4) ուղեղ-ողնուղեղային հեղուկում գրամ-բացասական դիպլոկոկի հայտնաբերում:
128. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
129. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-25 օր առաջ (մենինգակոկային վարակիչ հիվանդությունների գաղտնի շրջանի տևողությունը սովորաբար 1-10 օր է, ավելի հաճախ` 4-6 օր) լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 31. |
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏ (ԽՈԶՈՒԿ) |
130. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և նշվածներից առնվազն մեկը`
1) հարականջային կամ այլ թքագեղձերի միակողմանի կամ երկկողմանի ցավոտ այտուցի հանկարծակի սկիզբ` առանց որևէ այլ ակնհայտ պատճառի.
2) ամորձաբորբ (օրխիտ).
3) ձվարանի բորբոքում (օօֆորիտ).
4) ասեպտիկ մենինգիտ.
5) էնցեֆալիտ.
6) մաստիտ.
7) ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
131. Լաբորատոր չափանիշներ (լաբորատոր ախտորոշիչ հետազոտման արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը`
1) համաճարակային պարօտիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) համաճարակային պարօտիտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով.
3) համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Ջի հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:
132. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
133. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք`
ա. յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և վերջերս պատվաստված չի եղել.
բ. վերջերս պատվաստված լինելու դեպքում` յուրաքանչյուր անձ, ում մոտ հայտնաբերվել է համաճարակային պարօտիտի վիրուսի վայրի տիպի շտամ:
ԳԼՈՒԽ 32. |
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ (ՀԱՐՈՒՑՎԱԾ ԲՈՐԴԵՏԵԼԱ ՊԵՐՏՈՒՍԻՍՈՎ) |
134. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որը նշում է առնվազն երկու շաբաթ տևողությամբ հազ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) նոպայաձև հազ.
2) «աղմկոտ» շնչառություն.
3) շնչառական ուղու կատառալ բորբոքում.
4) փսխում հազից հետո.
5) բժշկի կողմից կապույտ հազ ախտորոշված յուրաքանչյուր անձ.
6) ապնոէի դրվագներ նորածինների մոտ:
135. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի` բորդետելա պերտուսիս (Bordetella pertussis) մանրէների, անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում, ՊՇՌ-ով գենոմիկ հաջորդականությունների հայտնաբերում.
3) հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
136. Ուղղակի ախտորոշում (Նորմատիվի 135-րդ կետի 1 և 2 ենթակետեր). բորդետելա պերտուսիսը և դրա նուկլեինաթթուն լավագույնս անջատվում/հայտնաբերվում են քիթ-ըմպանի նմուշներից:
137. Անուղղակի ախտորոշում (Նորմատիվի 135-րդ կետի 3-րդ ենթակետ). հնարավորության դեպքում էլայզան (ELISA) իրականացվում է, որպես չափորոշիչ` օգտագործելով բարձր մաքրվածության պերտուսիս տոքսինի (Pertussis Toxin) և ԱՀԿ-ի կողմից առաջարկվող շիճուկները: Արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ կապույտ հազի պատվաստումային կարգավիճակի: Եթե պացիենտը պատվաստվել է նմուշառումից առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում, բորդետելա պերտուսիսի տոքսինի դեմ մասնահատուկ հակամարմինների տիտրը կարող է լինել նախորդ պատվաստումների հետևանք կամ փոփոխված լինել:
138. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում:
139. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` առնվազն երկու շաբաթ տևողությամբ նոպայաձև հազի դեպք.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
140. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկով`
1) բուբոնային ձև` տենդ և ցավոտ լիմֆադենիտի հանկարծակի առաջացում.
2) սեպտիկ ձև` տենդ.
3) թոքային ձև` տենդ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. հազ.
բ. կրծքավանդակի ցավ.
գ. հեմոպտիզ (արյունային հազ):
141. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) կենսաբանական նյութի նմուշից հարուցչի` իերսինիա պեստիսի (Yersinia pestis) անջատում.
2) կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) հարուցչի հակա-F1 հակածնի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում:
142. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) կենդանուց մարդ փոխանցում.
3) լաբորատոր ազդեցություն (որտեղ առկա է ժանտախտի հնարավոր ազդեցություն).
4) ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
143. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 34. |
ԹՈՔԱԲՈՐԲ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԹՈՔԱԲՈՐԲԱՅԻՆ ՍՏՐԵՊՏՈԿՈԿՈՎ |
144. Կլինիկական չափանիշներ. դիտարկման նպատակով նշանակություն չունի:
145. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի` ստրեպտակոկուս պնևմոնիայի (Streptococcus pneumoniae) անջատում օրգանիզմի սովորաբար մանրէազերծ հատվածներից/խոռոչներից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում օրգանիզմի սովորաբար մանրէազերծ հատվածներից.
3) որպես օժանդակող հետազոտություն` հարուցչի հակածնի հայտնաբերում օրգանիզմի սովորաբար մանրէազերծ հատվածներից կամ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ):
146. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
147. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կիրառելի չէ.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 35. |
ՍՈՒՐ ՊՈԼԻՈՄԻԵԼԻՏ |
148. Կլինիկական չափանիշներ. մինչև 15 տարեկան սուր թորշոմած կաթվածով (այսուհետ` ՍԹԿ) յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր անձ, որի մոտ կասկածվում է պոլիոմիելիտ:
149. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) պոլիոմիելիտի վիրուսի անջատում և ներտիպային տարբերակում` «վայրի» պոլիոմիելիտի վիրուս (այսուհետ` ՎՊՎ), (օժանդակ` շիճուկում հակամարմինների տիտրի քառակի աճ).
2) պատվաստանյութային ծագման պոլիովիրուսի (այսուհետ` ՊԾՊՎ) համար առնվազն 85% նմանություն պատվաստանյութի վիրուսի հետ VP1 հատվածի նուկլեոտիդային հաջորդականություններում.
3) սաբինանման պոլիովիրուս. ներտիպային տարբերակում, որն իրականացվում է ԱՀԿ-ի կողմից հավատարմագրված պոլիոմիելիտի լաբորատորիայի կողմից (ՊԾՊՎ-ի համար > 1% մինչև 15% VP1 հաջորդականության տարբերություն` համեմատած նույն շճատիպի պատվաստանյութային վիրուսի հետ):
150. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) պոլիոմիելիտի էնդեմիկ տարածք կամ պոլիովիրուսի կասկածելի կամ հաստատված շրջանառություն ունեցող տարածք ճանապարհորդության պատմություն:
151. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ: Երբ հիվանդության ընթացքում չկա կաթված առաջացնող պատճառ, վիրուսաբանական հետազոտությունը լրիվ կատարված չէ, սակայն առկա է նշվածներից որևէ մեկը`
ա. 60 օրից հետո կա մնացորդային թոշնած կաթված.
բ. պացիենտի նկատմամբ դիտարկումն ընդհատվել է.
գ. պացիենտը մահացել է և փորձագետները որոշել են, որ տվյալ դեպքը պետք է դասակարգել որպես պոլիոմիելիտանման հիվանդություն.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 36. |
ՔՅՈՒ ՏԵՆԴ (Q FEVER) |
152. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ում մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) տենդ.
2) թոքաբորբ.
3) հեպատիտ:
153. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի (կոքսիելլա բուրնետիի (Coxiella burnetii)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում (իմունագլոբուլին Ջի (Ig G) կամ իմունագլոբուլին Էմ (Ig M) փուլ II):
154. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) կենդանուց մարդ փոխանցում:
155. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
156. Կլինիկական չափանիշներ. սուր էնցեֆալոմիելիտ ունեցող յուրաքանչյուր անձ և հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը`
1) կենդանու կծած հատվածի զգայական փոփոխություններ.
2) պարեզ կամ կաթված.
3) կլման ակտի խանգարում.
4) հիդրոֆոբիա.
5) զառանցանք.
6) ցնցումներ.
7) անհանգստություն:
157. Լաբորատոր չափանիշներ (լաբորատորիայի արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը`
1) սեկցիոն նմուշից հարուցչի (Լիսսա (Lyssa) վիրուսի) անջատում.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում սեկցիոն նմուշում (թուք, ուղեղի հյուսվածք).
3) սեկցիոն նմուշում վիրուսային հակածինների հայտնաբերում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
4) հարուցչի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ ուղեղ-ողնուղեղային հեղուկում` վիրուսի չեզոքացման ռեակցիայի հետազոտությամբ:
158. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) կենդանուց մարդ փոխանցում (կասկածելի կամ հաստատված վարակ ունեցող կենդանիներ).
2) ընդհանուր աղբյուրի (նույն կենդանու) ազդեցություն.
3) մարդուց մարդ փոխանցում (օրինակ` օրգանների փոխպատվաստում):
159. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
160. Կլինիկական չափանիշներ. մակուլոպապուլոզ (բծավոր) ցան և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) պարանոցային ադենոպաթիա.
2) հետծոծրակային ավշային հանգույցների մեծացում.
3) հարականջային ավշային հանգույցների մեծացում.
4) հոդացավ (արթրալգիա).
5) հոդաբորբ:
161. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3) կարմրախտի իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում (որոշակի իրավիճակներում կարող է իրականացվել լրացուցիչ թեստավորում` կեղծ դրական իմունագլոբուլին Էմ (Ig M) արդյունքները բացառելու համար).
4) կարմրախտի իմունագլոբուլին Ջի (Ig G) տիտրի նշանակալի աճ զույգ շիճուկներում.
5) լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի (պատվաստումից հետո ժամանակ իմունագլոբուլին Էմ (Ig M) հնարավոր առկայություն).
162. Համաճարակաբանական չափանիշներ. համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ:
163. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-23 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, որը 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:
164. Հղիության ժամանակ կարմրախտի կասկածի դեպքում դեպքերի, կառավարման համար, անհրաժեշտ է դրական կարմրախտի իմունագլոբուլին Էմ արդյունքների հետագա հաստատում (կարմրախտի հատուկ իմունագլոբուլին Ջի-ի թեստ, կարմրախտի իմունագլոբուլին Էմ և կարմրախտի իմունագլոբուլին Ջի մակարդակի համեմատություն զույգ շիճուկների վրա):
ԳԼՈՒԽ 39. |
ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ |
165. Կլինիկական չափանիշներ. բնածին կարմրախտային համախտանիշ (ԲԿՀ). յուրաքանչյուր մեռելածին կամ յուրաքանչյուր մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտնաբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.
1) Ա խումբ`
ա. կատարակտա.
բ. բնածին գլաուկոմա.
գ. սրտի բնածին արատներ.
դ. լսողության խանգարում, կորուստ.
ե. պիգմենտային ռետինոպաթիա.
2) Բ խումբ`
ա. պուրպուրա.
բ. հեպատոսպլենոմեգալիա.
գ. միկրոցեֆալիա.
դ. զարգացման ուշացում.
ե. մենինգոէնցեֆալիտ.
զ. ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ.
է. ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:
166. Լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը`
1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3) կարմրախտի վիրուսի իմունագլոբուլին Էմ հայտնաբերում.
4) կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի առկայություն` 6-ից 12 ամսականում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ` եթե պատվաստում կատարված չէ:
167. Համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին կամ մեռելածին` ծնված ծննդկանից, որի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրախտ հղիության ընթացքում` մարդուց մարդ ուղղահայաց փոխանցմամբ:
168. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` նորածին, ում մոտ առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերվում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր մեռելածին կամ բացասական լաբորատոր արդյունքով և հետևյալ երկուսից առնվազն մեկի առկայությամբ երեխա`
ա. համաճարակաբանական կապ և Ա խմբի կլինիկական չափանիշներում թվարկված պայմաններից առնվազն մեկը.
բ. համապատասխանում է ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր մեռելածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին կամ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը`
ա. համաճարակաբանական կապ.
բ. Ա խմբի ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներում նշված պայմաններից առնվազն մեկը:
169. Կլինիկական չափանիշներ. տարածուն բշտիկային ցան (մակուլոպապուլովեզիկուլոզ) կամ տարածուն ոչ բշտիկային ցան (մակուլոպապուլոզ):
170. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) կենսաբանական նյութի նմուշում ջրծաղիկի վիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ մեթոդով.
2) ջրծաղիկի մասնահատուկ շիճուկային իմունոգլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում իմունոֆլյուորեսցենտային մեթոդով.
3) ջրծաղիկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
4) ջրծաղիկի նկատմամբ իմունոգլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
171. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
172. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք`
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 14-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
բ. գոտևորող որքինով անձի հետ շփում.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 6 օրից մինչև 45 օրվա ընթացքում չի պատվաստվել:
ԳԼՈՒԽ 41. |
ԲՆԱԾԻՆ ՋՐԾԱՂԻԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ |
173. Նախապայմաններ.
1) հղիի ծննդաբերությունից 4-5 օր առաջ ջրծաղիկով հիվանդացման փաստ.
2) հղիության առաջին 20 շաբաթների, երբեմն մինչև 28 շաբաթների ընթացքում ջրծաղիկով հիվանդացման փաստ:
174. Կլինիկական չափանիշներ. նորածնի մաշկի վրա սպիներ, վերջույթների, ուղեղի և աչքերի անոմալիաներ և ցածր քաշ:
175. Դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը`
1) ջրծաղիկի ԴՆԹ-ի հայտնաբերում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով.
2) ջրծաղիկի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների IgM հայտնաբերում` իմունոֆլյուորեսցենտային մեթոդով:
176. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
177. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող նորածին.
2) հավանական դեպք` նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված ջրծաղիկ.
3) հաստատված դեպք`
ա. նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և համապատասխանում է բնածին ջրծաղիկային համախտանիշի լաբորատոր չափանիշներին.
բ. հաստատված կամ կասկածելի ջրծաղիկով հղիից ծնված նորածին, ում մոտ ՊՇՌ մեթոդով հայտնաբերվել է ջրծաղիկի հարուցչի ԴՆԹ:
ԳԼՈՒԽ 42. |
ՍԱԼՄՈՆԵԼՈԶԱՅԻՆ ԷՆՏԵՐԻՏ (ԱՂԵԲՈՐԲ) (ՍԱԼՄՈՆԵԼՈԶԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐ) |
178. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, ով ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) լուծ.
2) տենդ.
3) ցավեր որովայնում.
4) փսխում:
179. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) սալմոնելայի անջատում (բացառությամբ սալմոնելա տիֆիի (S. Typhi) կամ սալմոնելա պարատիֆիի (S. Paratyphi)) կենսաբանական նյութի նմուշից.
2) սալմոնելայի (բացառությամբ սալմոնելա տիֆիի (S. Typhi) և սալմոնելա պարատիֆիի (S. Paratyphi)) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (օրինակ` իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ) (օժանդակող թեստ):
180. Սալմոնելա էնտերիկայի (Salmonella enterica) հակամանրէային զգայունության ստուգումը իրականացվում է իզոլատների ներկայացուցչական ենթախմբում:
181. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5) շրջակա միջավայրի ազդեցություն:
182. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես սալմոնելոզային էնտերիտ).
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 43. |
ԾԱՆՐ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (ԾՍՇՀ` SARS) |
183. Կլինիկական չափանիշներ. ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS, այսուհետ` ԾՍՇՀ)` յուրաքանչյուր մարդ, ով ունի տենդ կամ ունի տենդի պատմություն և ստորև նշված երկու խմբերում ներառվածներից առնվազն մեկը և հիվանդությունը լիովին բնորոշող (բացահայտող) այլընտրանքային ախտորոշման բացակայություն`
1) հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. հազ.
բ. դժվարացած շնչառություն.
գ. հևոց.
2) հետևյալ նշաններից առնվազն մեկը`
ա. թոքաբորբի ռենտգենաբանական նշաններ.
բ. սուր շնչառական դիստրես համախտանիշի ռենտգենաբանական նշաններ.
գ. թոքաբորբի դիահերձման արդյունքներ.
դ. սուր շնչառական դիստրես համախտանիշի դիահերձման արդյունքներ:
184. Լաբորատոր չափանիշներ.
1) լաբորատոր չափանիշներ հաստատված դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը`
ա. վիրուսի անջատում յուրաքանչյուր կենսաբանական նյութի նմուշի բջջային կուլտուրայից և կորոնավիրուսի (SARS-CoV) նույնականացում` օգտագործելով RT-ՊՇՌ մեթոդ.
բ. կորոնավիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում հետևյալ երեքից առնվազն մեկում` առնվազն երկու տարբեր կենսաբանական նյութի նմուշներում (օրինակ` քիթ-ըմպանային և կղանք), հիվանդության ընթացքում հավաքված երկու կամ ավելի ախտաբանական նմուշի հետազոտություն (օրինակ` հաջորդական քիթըմպանային արտազատուկներ), երկու տարբեր հետազոտություն կամ կրկնակի RT-ՊՇՌ հետազոտության յուրաքանչյուր թեստավորման ժամանակ օգտագործելով ՌՆԹ-ի նոր անջատված նմուշը սկզբնական ախտաբանական նմուշից, թեստավորման յուրաքանչյուր դեպքի համար.
գ. կորոնավիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների առաջացում հետևյալ երկուսից որևէ մեկը` շճափոխարկում սուր և ապաքինման փուլում էլայզայի (ELISA) կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ` ԻՖԱ) միջոցով զուգահեռ հետազոտված շիճուկում, շիճուկում հակամարմինների տիտրի քառակի կամ ավել անգամ աճ սուր և առողջացման փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (շիճուկի զուգահեռ թեստավորում).
2) լաբորատոր չափանիշներ հավանական դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը`
ա. կորոնավիրուսի հակամարմինների մեկ դրական թեստ.
բ. կորոնավիրուսի մեկ ՊՇՌ թեստի դրական արդյունք` մեկ կենսաբանական նյութի նմուշի և հետազոտության մեջ:
185. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) յուրաքանչյուր անձ, ով ունի հետևյալ երեքից առնվազն մեկը`
ա. զբաղվում է կորոնավիրուսի ազդեցության մեծ ռիսկի հետ կապված աշխատանքով (լաբորատորիայի աշխատակիցներ, որոնք աշխատում են կորոնավիրուս / կորոնավիրուսանման վիրուսների հետ կամ պահում են կորոնավիրուսով վարակված կենսաբանական նյութի նմուշներ, վայրի բնության ազդեցության տակ գտնվող անձինք, այլ կենդանիներ, որոնք համարվում են կորոնավիրուսի շտեմարան, դրանց արտազատումները կամ արտադրությունները).
բ. սերտ շփում (այն անձն է, ով խնամել, ապրել է հաստատված թոքաբորբով անձի հետ կամ անմիջական շփում է ունեցել նրա շնչառական ուղիների արտազատուկների, կենսաբանական հեղուկների/արտադրությունների հետ (օրինակ` արտաթորանքով)).
գ. դեպի ԾՍՇՀ-ի բռնկում ունեցող տարածք ճանապարհորդելու կամ այնտեղ բնակվելու պատմություն.
2) երկու կամ ավելի բուժաշխատող ԾՍՇՀ-ի կլինիկական նշաններով նույն բժշկական կազմակերպությունում (կարող է տատանվել մի ամբողջ բժշկական կազմակերպությունից (եթե փոքր է), մինչև մեծ հիվանդանոցի մեկ բաժանմունք), երբ հիվանդությունը սկսվել է նույն 10 օրվա ընթացքում.
3) երեք կամ ավելի անձինք (բուժաշխատող, պացիենտ, այցելու), ովքեր ունեն ԾՍՇՀ-ի կլինիկական նշաններ` հիվանդության սկիզբ նույն 10-օրյա ժամանակահատվածում և համաճարակաբանորեն կապված են բժշկական կազմակերպության հետ:
186. Դեպքերի դասակարգում միջհամաճարակային ժամանակաշրջանի համար, կիրառվում է նաև բռնկման ժամանակ չտուժած երկրում կամ տարածքում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) ազգային մակարդակով հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ազգային ռեֆերենս լաբորատորիայում.
4) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ԱՀԿ-ի ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում:
187. Դեպքերի դասակարգում բռնկման ժամանակ. կիրառվում է բռնկման ժամանակ մի երկրում/տարածքում, որտեղ առնվազն մեկ մարդ լաբորատոր հաստատված է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից`
1) կասկածելի դեպք` յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշներին և համաճարակաբանական կապ ունի ազգային մակարդակով հաստատված դեպքի հետ.
3) ազգային մակարդակով հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ազգային ռեֆերենս լաբորատորիայում.
4) հաստատված դեպք` հետևյալներից մեկը`
ա. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է հաստատված դեպքի կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում.
բ. յուրաքանչյուր ազգային մակարդակում հաստատված դեպք, որը համաճարակաբանորեն կապված է փոխանցման շղթայի հետ, որտեղ առնվազն մեկ դեպք անկախ հաստատված է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից.
գ. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է հավանական դեպքի կլինիկական և լաբորատոր չափանիշներին, որը համաճարակաբանական կապ ունի փոխանցման շղթայի հետ, որտեղ առնվազն մեկ դեպք անկախ հաստատված է ԱՀԿ-ի ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից:
ԳԼՈՒԽ 44. |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (COVID-19) |
188. Կլինիկական չափանիշներ.
1) ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և հազ.
2) հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երեքի սուր սկիզբ` տենդ, հազ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, գլխացավ, մկանացավ, կոկորդի ցավ, րինիտ, հևոց, սրտխառնոց, լուծ, ախորժակի անկում:
189. Լաբորատոր չափանիշներ.
1) կենսաբանական նյութի նմուշում վիրուսի (SARS-CoV-2) ՌՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ-ով.
2) վիրուսի հակածնի հայտնաբերում արագ ախտորոշիչ թեստով:
190. Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում (հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ):
191. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք`
ա. կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող անձ.
բ. ծանր սուր շնչառական հիվանդությամբ անձ (ԾՍՇՎ` սուր շնչառական վարակ` անամնեզում տենդ կամ >= 38 oC-ից բարձր ջերմություն, հազ, ախտանշանների սկիզբը վերջին 10 օրերին, հոսպիտալացման ցուցումներ).
գ. վիրուսի հակածնի հայտնաբերման արագ թեստի (մասնագիտացված կամ ինքնուրույն իրականացրած) դրական արդյունքով անձ, որի մոտ բացակայում են կլինիկական նշանները կամ ախտանշանները կամ չի համապատասխանում համաճարակաբանական չափանիշներին.
2) հավանական դեպք`
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և հավանական կամ հաստատված դեպքի կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
բ. նախկինում շնչառական դիսթրես-համախտանիշով և հավանական կամ հաստատված դեպքի հետ շփում ունեցած կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական կլաստերի հետ համաճարակաբանական կապ ունեցած մեծահասակ պացիենտի անհայտ պատճառից մահվան ելք.
3) հաստատված դեպք`
ա. լաբորատոր ախտորոշիչ հետազոտության (նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով` (ՊՇՌ)) դրական արդյունքով անձ, անկախ կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշների առկայությունից.
բ. կլինիկական կամ համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող և վիրուսի հակածնի հայտնաբերման արագ թեստի (մասնագիտացված կամ ինքնուրույն իրականացրած) դրական արդյունքի առկայությամբ անձ:
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում