ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 մայիսի 2025 թվականի N 49-Ն
«ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
ԳԼՈՒԽ 45. |
ԷՆՏԵՐՈՀԵՄՈՌԱԳԻԿ ՎԱՐԱԿ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԷՇԵՐԻԽԻԱ ԿՈԼԻՈՎ |
192. Էնտերոհեմոռագիկ վարակ է, որը հարուցվում է էշերիխիա կոլիով (շիգա-տոքսին/վերոցիտոտոքսին արտազատող էշերիխիա կոլիով (այսուհետ` ՇՏԷԿ/ՎՏԷԿ), ներառյալ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ (սինդրոմ) (այսուհետ` ՀՈՒՍ)):
193. Կլինիկական չափանիշ.
1) ՇՏԷԿ/ՎՏԷԿ լուծ` յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. լուծ (հաճախ` արյունային).
բ. որովայնի ցավ.
2) ՀՈՒՍ` երիկամային սուր անբավարարությամբ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը`
ա. միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա.
բ. թրոմբոցիտոպենիա:
194. Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը`
1) շիգա-տոքսին/վերոցիտոտոքսին արտադրող Էշերիխիա կոլիի (Escherichia coli) անջատում կենսաբանական նյութի նմուշում (հաստատող թեստ).
2) Էշերիխիա կոլի Օ157-ի կամ ՇՏԷԿ/էնտերոհեմոռագիկ Էշերիխիա կոլիի դիտարկում կենսաբանական նյութի նմուշում առանց հարուցչի անջատման ախտորոշիչ թեստի միջոցով (իմունոքրոմատոգրաֆիայի կամ այլ մեթոդ) (օժանդակող թեստ).
3) կենսաբանական նյութի նմուշում Էշերիխիա կոլիի անջատում` շիգա-տոքսինի կամ դրա գեների դիտարկմամբ/հայտնաբերմամբ (հաստատող թեստ).
4) stx1/vtx1 կամ stx2/vtx2 գեն(ներ)ի ուղղակի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` Շիգելաների անջատման բացակայության դեպքում (օժանդակող թեստ):
195. Միայն ՀՈՒՍ-ի դեպքում ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ը հաստատելու համար որպես լաբորատոր չափանիշ կարող է կիրառվել Էշերիխիա կոլիի հայտնի շճախմբի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների որոշման մեթոդը` տիտրի բարձրացման դիտարկմամբ:
196. Համաճարակաբանական չափանիշներ. ստորև բերված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5) շրջակա միջավայրի ազդեցություն:
197. Դեպքի դասակարգում.
1) ՇՏԷԿ-ի հետ կապված ՀՈՒՍ-ի կասկածելի դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՀՈՒՍ-ի կլինիկական չափանիշներին.
2) ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ի հավանական դեպք` հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ ունեցող և կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
3) ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ի հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
198. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) լուծ.
2) տենդ.
3) փսխում.
4) որովայնային ցավ:
199. Լաբորատոր չափանիշներ (հնարավորության դեպքում իրականացվում է շիգելայի հակամանրէային զգայունության թեստ).
1) հաստատված դեպքի համար. հարուցչի (շիգելլա (Shigella spp.)-ի) անջատում կենսաբանական նյութի նմուշից,
2) հավանական դեպքի համար. հարուցչի (շիգելլա սպպ. (Shigella spp.) կամ շիգելլա / էնտերոինվազիվ Է. կոլի (ԷԼԷԿ) (Shigella/ enteroinvasive E. coli (EIEC)) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (օրինակ` իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ):
200. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
4) շրջակա միջավայրի ազդեցություն:
201. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես շիգելոզ).
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին:
202. Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը`
1) տենդ և վեզիկուլներ կամ պինդ պուստուլներ զարգացման միևնույն փուլում` կենտրոնախույս տարածմամբ.
2) ատիպիկ դրսևորումներ, որոնք դրսևորվում են հետևյալ ախտահարումներից առնվազն մեկով`
ա. հեմոռագիկ ախտահարումներ.
բ. հարթ թավշյա ախտահարումներ, որոնք չեն վերածվում վեզիկուլների.
գ. բնական ծաղիկ առանց ցանի.
դ. ավելի թեթև տեսակ:
203. Լաբորատոր չափանիշներ.
1) հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներ. հետևյալ լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից առնվազն մեկը`
ա. բնական ծաղկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից, որին հաջորդում է սեկվենավորումը (միայն նշանակված P4 լաբորատորիաներ).
բ. կենսաբանական նյութի նմուշում բնական ծաղկի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում, որին հաջորդում են սեկվենավորման լաբորատոր արդյունքները և պետք է մեկնաբանվի պատվաստման կարգավիճակի համաձայն.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. օրթոպոքսի վիրուսի մասնիկների նույնականացում էլեկտրոնային մանրադիտակով:
204. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) լաբորատոր ազդեցություն (որտեղ հնարավոր է շփում ծաղկի վիրուսի հետ):
205. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի հետևյալներից առնվազն մեկը`
ա. մարդուց մարդ փոխանցում` հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ.
բ. համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին: Համաճարակի բռնկման ժամանակ` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի համաճարակաբանական կապ:
206. Կլինիկական չափանիշներ.
1) առաջնային սիֆիլիս` յուրաքանչյուր անձ, ով սեռական օրգանների, շեքի, հետանցքի շրջանում, բերանի կամ ըմպանի լորձաթաղանթում կամ արտասեռական այլ տեղերում ունի մեկ կամ մի քանի էրոզիվ կամ խոցային մակերեսներ (շանկր, սովորաբար անցավ).
2) երկրորդային սիֆիլիս` յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. ռոզեոլոզ տարածուն ցանավորում.
բ. ցրված կամ խմբավորված հանգուցիկային ցան, որը հաճախ ընդգրկում է ափերը և ներբանները.
գ. տարածուն լիմֆադենոպաթիա.
դ. լայն կոնդիլոմաներ.
ե. մազաթափություն` «ցեցը կերած» մաշկի տեսքով.
զ. առանց որևէ նախորդող խնդիրների առաջացած թարախաբշտիկային ցանավորում.
3) վաղ գաղտնի սիֆիլիս (մինչև 1 տարի)` վարակման հավանականություն նախորդ մեկ տարվա ընթացքում` ախտանշանների բացակայությամբ.
4) ուշացած գաղտնի սիֆիլիսի դեպքերը (1 տարուց ավելի)` վարակման հավանականություն նախորդ մեկ տարուց ավելի երկար ժամանակահատվածում` ախտանշանների բացակայությամբ.
5) սիֆիլիսի ցանկացած փուլում կարող են առաջանալ նյարդային ախտահարումներ (ավելի հաճախ), ներքին օրգանների ախտահարումներ (ավելի հազվադեպ):
207. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների կամ հյուսվածքների արտազատուկներում (էքսուդատներում)` մութ դաշտում մանրադիտակային հետազոտությամբ.
2) դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների կամ հյուսվածքների էքսուդատներում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
3) դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված տեղերի էքսուդատներում կամ հյուսվածքներում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ).
4) դժգույն տրեպոնեմայի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում տրեպոնեմային թեստերի միջոցով` դժգույն տրեպոնեմայի հեմագլյուտինացիայի ռեակցիա (ՏՀԱ (TPHA)), դժգույն տրեպոնեմայի պասիվ հեմագլյուտինացիայի ռեակցիա (ՏՊՀԱ (TPPA)), տրեպոնեմայի (ՏՊ (TP))-Իմունագլոբուլին Էմ-ի նկատմամբ (IgM- էլայզա (ELISA) կամ իմունոբլոտ կամ 19 Էս իմունոգլոբուլին Էմ-ՖՏԱ-աբս (19S-IgM-FTA-abs)), ՏՊ Իմունագլոբուլիններ Ա (A), Էմ (M), Ջի (G)-ի նկատմամբ (իմունագլոբուլին Ա (IgA), իմունագլոբուլին Էմ (IgM), իմունագլոբուլին Ջի (IgG)- էլայզա (ELISA)) և ոչ տրեպոնեմային թեստեր` արագ պլազմային ռեագինների թեստ (ԱՊՌ (RPR)), վեներական հիվանդությունների լաբորատոր թեստ (ՎՀԼ (VDRL)), ՆՄՌ (նստեցման միկրո ռեակցիա) կարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերում:
208. Համաճարակաբանական չափանիշներ.
1) առաջնային/երկրորդային սիֆիլիս` մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում).
2) վաղ գաղտնի սիֆիլիս` մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում) նախորդ 12 ամիսների ընթացքում.
3) սիֆիլիսով հիվանդ մարդու արյան հետ շփում:
209. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
210. Կլինիկական չափանիշներ. մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երեխա, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) բշտիկաբշտային ցանավորում ափերին կամ ներբաններին.
2) պղնձակարմիր հանգուցիկային ցանավորում ափերին կամ ներբաններին.
3) հանգուցիկավոր ցանավորում բերանի և այլ բնական բացվածքների շուրջ (Գոհզինգերի դիֆուզ ինֆիլտրացիա).
4) պետեխիալ ցանավորում.
5) տարածուն լիմֆադենոպաթիա.
6) հեպատոսպլենոմեգալիա.
7) լորձաթարախային, արյունային արտադրություն քթից (սիֆիլիտիկ ռինիտ).
8) մենինգիտ.
9) խորիոիդիտ.
10) հիդրոցեֆալիա.
11) ցնցումներ.
12) մտավոր թերզարգացվածություն.
13) անեմիա.
14) դեղնուկ.
15) կերծ պարալիչ (պերիօստիտի և օստեոխոնդրիտի հետևանքով).
16) թերսնուցում:
211. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում` մութ դաշտում մանրադիտակային հետազոտությամբ.
բ. դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով.
գ. ախտահարված օջախների և հյուսվածքների (պորտալարի, ընկերքի, քթի արտազատուկի կամ մաշկի վնասվածքի) էքսուդատներում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ), դժգույն տրեպոնեմայի հայտնաբերում.
դ. դժգույն տրեպոնեմայի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում տրեպոնեմային թեստի միջոցով` ՏՀԱ, ՏՊՀԱ, ՏՊ Իմունագլոբուլին Էմ-ի նկատմամբ (IgM- էլայզա (ELISA) կամ իմունոբլոտ կամ 19 Էս իմունոգլոբուլին Էմ-ՖՏԱ-աբս (19S-IgM-FTA-abs)) և ոչ տրեպոնեմային թեստեր կարդիոլիպինային հակամարմինների հայտնաբերման համար` ԱՊՌ, ՎՀԼ, ՆՄՌ.
2) լաբորատոր չափանիշներ հավանական դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը`
ա. ռեակտիվ ՎՀԼ թեստի արդյունք նորածնի արյան շիճուկում.
բ. ռեակտիվ տրեպոնեմային և ոչ տրեպոնեմային շճաբանական թեստեր մոր շիճուկում.
գ. ոչ տրեպոնեմային հակամարմինների տիտրը չորս կամ ավելի անգամ բարձր է նորածնի մոտ, քան մոր շիճուկի հակամարմինների տիտրը:
212. Համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին, որն ունի մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (ուղղահայաց փոխանցում):
213. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր նորածին կամ երեխա, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի հետևյալներից առնվազն մեկը`
ա. համաճարակաբանական կապ.
բ. համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
գ. մեռելածնություն կամ կենդանածնություն հղիության 20 շաբաթականից հետո կամ 500գ ավելի քաշի պարագայում սիֆիլիսի դրական շճաբանությամբ և բուժում չստացած հղի կնոջից.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 50. |
ՏԵՏԱՆՈՒՍ (ՊՐԿԱԽՏ, ՓԱՅՏԱՑՈՒՄ) |
214. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսի սուր սկիզբ`
1) հիմնականում ծամիչ և պարանոցի մկանների ցավոտ ջղակծկումներ, որոնք հանգեցնում են ծամիչ մկանների սպազմի, որը հայտնի է որպես տրիզմ և «կեղծ (սարդոնիկ) ժպիտ» («risus sardonicus»).
2) իրանի մկանների ցավոտ մկանային ջղակծկումներ.
3) տարածուն ջղակծկումներ, հաճախ մարմնի հարկադրական դիրք («tetanus acrօbaticսs» կամ «opisthotonus»).
4) նորածնային փայտացման դեպքում` նորածին, ով առաջին երկու օրը կրծքով նորմալ կերակրվել և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև կորցրել է այդ կարողությունը, ունի ցնցումներ և մկանների կարկամություն:
215. Լաբորատոր չափանիշներ. կիրառելի չէ:
216. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
217. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին` առավել հավանական ախտորոշման բացակայության դեպքում.
3) հաստատված դեպք` կիրառելի չէ:
ԳԼՈՒԽ 51. |
ՏԶԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԷՆՑԵՖԱԼԻՏ |
218. Կլինիկական չափանիշներ. կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բորբոքման ախտանշաններ (մենինգիտ, մենինգո-էնցեֆալիտ, էնցեֆալոմիելիտ, էնցեֆալոռադիկուլիտ) ունեցող յուրաքանչյուր անձ:
219. Լաբորատոր չափանիշներ (շճաբանական արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստման կարգավիճակի և այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք վերլուծությունների միջոցով).
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ` հետևյալներից առնվազն մեկը.
ա. տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ և իմունագլոբուլին Ջի հակամարմինների հայտնաբերում արյան մեջ.
բ. տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
գ. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ.
դ. տզային էնցեֆալիտի վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
ե. տզային էնցեֆալիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ` տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ Իմունագլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերում շիճուկի եզակի նմուշում:
220. Համաճարակաբանական չափանիշներ. ընդհանուր աղբյուրի ազդեցություն (չպաստերիզացված կաթնամթերք):
221. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին, կամ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
222. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են` համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսների դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 52. |
ԲՆԱԾԻՆ ՏՈՔՍՈՊԼԱԶՄՈԶ |
223. Կլինիկական չափանիշներ. դիտարկման համար էական չէ:
224. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի (տոքսոպլազմա գոնդիի (Toxoplasma gondii)) հայտնաբերում մարմնի հյուսվածքներում կամ հեղուկներում.
2) հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) հարուցչի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ, իմունագլոբուլին Ջի, իմունագլոբուլին Ա) առաջացում նորածնի մոտ.
4) հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի մշտապես կայուն տիտրեր նորածնի մոտ (մինչև 12 ամսական):
225. Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
226. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կիրառելի չէ.
3) հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր նորածին:
227. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն երեքը`
1) տենդ.
2) մկանային ցավ.
3) լուծ.
4) դեմքի այտուց.
5) էոզինոֆիլիա.
6) արյունազեղումներ (ենթաշաղկապենային, ենթամաշկային, ցանցաթաղանթային):
228. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) տրիխինելայի թրթուրների հայտնաբերում մկանային հյուսվածքից վերցված կենսանմուշում.
2) տրիխինելայի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում (ԻՖԱ հետազոտություն, էլայզա (ELISA) կամ Վեստեռն Բլոտ (Western Blot)):
229. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) բաղարկված սննդի ազդեցություն.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն:
230. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և լաբորատոր չափանիշներին:
231. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են հետևյալ ախտանշանները և նշանները`
1) ցանկացած տեղակայման ակտիվ տուբերկուլոզին բնորոշ հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը` 2 և ավելի շաբաթ տևողությամբ հազ, խորխարտադրություն, քաշի կորուստ, արյունախխում, ջերմություն, հոգնածության զգացում, գիշերային քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավ հազալու կամ շնչելու ժամանակ, ախորժակի կորուստ կամ ռենտգենաբանական տվյալներ.
2) պացիենտին հակատուբերկուլոզային բուժման ամբողջական կուրս նշանակելու բժշկի որոշումը կամ մահից հետո հայտնաբերված դեպք` ակտիվ տուբերկուլոզ հիվանդությանը համապատասխանող ախտաբանական տվյալներով:
232. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. տուբերկուլոզային միկոբակտերիայի համալիրի (Mycobacterium tuberculosis complex) անջատում կենսաբանական նմուշից.
բ. միկոբակտերիում տուբերկուլոզիսի համալիրի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում և թթվակայուն միկոբակտերիաների մանրադիտակային հայտնաբերում կամ ֆլուորեսցենտային գունավորումով համարժեք բացիլների հայտնաբերում լուսային մանրադիտակային հետազոտության ժամանակ.
գ. կենսաբանական նմուշի բջջաբանական, ձևաբանական հետազոտությամբ տուբերկուլոզ հիվանդությանը բնորոշ փոփոխությունների հայտնաբերում.
2) հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. թթվակայուն միկոբակտերիաների կամ ֆլուորեսցենտային գունավորումով համարժեք բացիլների հայտնաբերում լուսային մանրադիտակային հետազոտությամբ.
բ. տուբերկուլոզի միկոբակտերիայի համալիրի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. տուբերկուլինային մաշկային դրական թեստ.
դ. գրանուլոմաների ձևաբանական դրսևորումներ:
233. Համաճարակաբանական չափանիշ` կիրառելի չէ:
234. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
235. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը`
1) մաշկաբուբոնային տուլարեմիա` մաշկի խոց և ռեգիոնար լիմֆադենոպաթիա.
2) բուբոնային տուլարեմիա` մեծացած և ցավոտ ավշային հանգույցներ` առանց խոցի.
3) ակնագեղձային (օկուլոգլանդուլյար) տուլարեմիա` շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ) և ռեգիոնար լիմֆադենոպաթիա.
4) բերան-ըմպանային (անգինոզ) տուլարեմիա` պարանոցի լիմֆադենոպաթիա և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. ստոմատիտ.
բ. ֆարինգիտ.
գ. տոնզիլիտ.
5) աղեստամոքսային տուլարեմիա` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. ցավ որովայնի շրջանում.
բ. փսխում.
գ. լուծ.
6) թոքային տուլարեմիա` թոքաբորբ.
7) տիֆանման տուլարեմիա` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
ա. տենդ, առանց վաղ տեղային նշանների և ախտանշանների.
բ. սեպտիցեմիա:
236. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի` ֆրանցիսելա տուլարենսիսի (Francisella tularensis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) հարուցչի մասնահատուկ հակամարմինների առաջացում:
237. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) կենդանուց մարդ փոխանցում.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
238. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է համաճարակաբանական կապ.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
ԳԼՈՒԽ 56. |
ՏԻՖ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐ |
239. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը`
1) սկսում է կայուն տենդ.
2) հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը`
ա. գլխացավ.
բ. հարաբերական հազվասրտություն (բրադիկարդիա).
գ. հազ առանց արտադրության.
դ. լուծ.
ե. փորկապություն.
զ. թուլություն.
է. որովայնային ցավ:
240. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) տիֆի կամ պարատիֆի հարուցչի (սալմոնելա տիֆի (Salmonella Typhi) կամ պարատիֆի (Paratyphi)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) տիֆի կամ պարատիֆի հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (իմունոքրոմատոգրաֆիայի մեթոդ) (օժանդակող հետազոտություն):
241. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2) մարդուց մարդ փոխանցում.
3) բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
242. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես տիֆ կամ պարատիֆ).
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 57. |
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՏԵՆԴԵՐ |
243. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը`
1) տենդ.
2) տարբեր հեմոռագիկ դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել պոլիօրգանային անբավարարության:
244. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) մասնահատուկ վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում վիրուսի մասնահատուկ նուկլեինաթթվի հայտնաբերում և գենատիպավորում:
245. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ պայմաններից առնվազն մեկը`
1) վերջին 21 օրվա ընթացքում ճանապարհորդություն այն վայրեր, որտեղ հայտնի է կամ ենթադրվում է, որ վիրուսային հեմոռագիկ տենդի դեպքեր են արձանագրվել.
2) վերջին 21 օրվա ընթացքում շփում վիրուսային հեմոռագիկ տենդի հավանական կամ հաստատված դեպքի հետ, որի հիվանդության սկիզբը եղել է վերջին 6 ամսվա ընթացքում:
246. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 58. |
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻ (WEST NILE) ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻ ՏԵՆԴ (ՎԻՐՈՒՍԱՅԻՆ)) |
247. Կլինիկական չափանիշներ. ցանկացած անձ, որի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) տենդ.
2) էնցեֆալիտ.
3) մենինգիտ:
248. Լաբորատոր չափանիշներ.
1) դեպքի հաստատման լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. հարուցչի (արևմտյան Նեղոսի վիրուսի) անջատում արյունից կամ ողնուղեղային հեղուկից.
բ. արյան մեջ կամ ողնուղեղային հեղուկում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
գ. հարուցչի մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ) հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
դ. հարուցչի իմունագլոբուլին Էմ-ի բարձր տիտր և հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի հայտնաբերում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.
2) լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն հավանական դեպքի համար` հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում:
249. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) կենդանուց մարդ փոխանցում (բնակվել, այցելել կամ մոծակների խայթոցների ենթարկված լինել այն տարածքում, որտեղ արևմտյան Նեղոսի վիրուսը էնդեմիկ է ձիերի կամ թռչունների համար).
2) մարդուց մարդ փոխանցում (ուղղահայաց փոխանցում, արյան փոխներարկում, փոխպատվաստում):
250. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է հետևյալներից առնվազն մեկը`
ա. համաճարակաբանական կապ.
բ. հավանական դեպքի լաբորատոր ախտորոշիչ հետազոտություն.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:
251. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
252. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) դեղնուկ.
2) տարածուն (գեներալիզացված) արյունահոսություն:
253. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) հարուցչի (դեղին տենդի վիրուսի) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում.
3) դեղին տենդի հակածնի հայտնաբերում.
4) դեղին տենդի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում.
5) բնորոշ ախտահարումների հայտնաբերում լյարդում դիակային նյութի ձևաբանական հետազոտության ժամանակ:
254. Համաճարակաբանական չափանիշներ. վերջին 1 շաբաթվա ընթացքում այցելություն տարածաշրջան, որտեղ հայտնի է կամ ենթադրվում է, որ եղել են դեղին տենդի դեպքեր:
255. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` վերջին ժամանակներում չպատվաստված և կլինիկական ու լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: Վերջերս պատվաստված անձի մոտ` դեղին տենդի վիրուսի վայրի տեսակի շտամի հայտնաբերումով դեպք:
256. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսների դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 60. |
ԷՆՏԵՐԻՏ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԻԵՐՍԻՆԻԱ ԷՆՏԵՐՈԿՈԼԻՏԻԿԱՅՈՎ |
257. Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) տենդ.
2) լուծ.
3) փսխում.
4) ցավ որովայնի շրջանում (կեղծ ապենդիցիտ).
5) հետանցքային նքոցներ (տենեզմներ):
258. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) մարդու համար ախտածին հարուցչի (իերսինիա էնտերոկոլիտիկա (Yersinia enterocolitica) կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիս (Yersinia pseudotuberculosis)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) հարուցչի վիրուլենտության գեների հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
259. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը`
1) մարդուց մարդ փոխանցում.
2) ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3) կենդանուց մարդ փոխանցում.
4) բաղարկված սննդի ազդեցություն:
260. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ` հարուցված իերսինիա էնտերոկոլիտիկայով կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիսով).
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
ԳԼՈՒԽ 61. |
ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԷՆՏԵՐԻՏ |
261. Կլինիկական չափանիշներ. գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիվանդությունը սկսվում է սուր, բուռն, հաճախ` 3 ամսականից 2 տարեկան երեխաների մոտ: Ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում (24 ժամվա ընթացքում 1 և ավելի անգամ), ցնցումներ, սպաստիկ ցավերով որովայնի միջին հատվածում, լուծ (24 ժամվա ընթացքում 3 և ավելի անգամ): Ախտանշաններն առավելագույն զարգացման են հասնում 12-24 ժամվա ընթացքում, հիվանդությունը տևում է 3-4-ից մինչև 8-10 օր:
262. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող անձ.
2) հաստատված դեպք` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
ԳԼՈՒԽ 62. |
ՆՈՐՎՈԼԿ ՀԱՐՈՒՑԻՉՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՍՈՒՐ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈՊԱԹԻԱ (ՆՈՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿ) |
263. Կլինիկական չափանիշներ. գաղտնի շրջանը տևում է 16-48 ժամ: Հիմնական կլինիկան ախտանշաններն են` սրտխառնոց, բազմակի փսխումներ, ցնցումներ, լուծ, ջերմաստիճանի բարձրացում: Նորովիրուսը հաճախ առաջացնում է լուծ և ուժեղ փսխում, բայց երբեմն կարող է լինել միայն փսխում: Որոշ պացիենտների մոտ լինում է կարճատև սուբֆեբրիլ ջերմաստիճան, մկանների կոտրտվածություն, գլխացավ, գլխապտույտ: Սովորաբար հիվանդության ախտանշաններն ինքնուրույն անցնում են 12-72 ժամից: Գերակշռում է հիվանդության թեթև ընթացքը:
Լաբորատոր չափանիշներ. նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով (ՊՇՌ)` դրական արդյունք, իմունաֆերմենտային թեստի դրական արդյունք:
264. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող անձ.
2) հաստատված դեպք` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
265. Կլինիկական չափանիշներ` ախորժակի անկում, որովայնի ցավեր, հաճախակի կղանք (օրը 3-5 անգամ, հազվադեպ` 10-15) - կղանքը սկզբից ձևավորված է, հետո կիսաձևավորված կամ հեղուկանման, հետագայում դրան գումարվում է լորձը, այնուհետև` արյան մասնիկներ (ազնվամորու դոնդող), խոցային պրոցեսի զարգացման դեպքում հնարավոր են նքոցներ: Բարձր տենդը բնորոշ չէ:
266. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող անձ.
2) հաստատված դեպք` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:
ԳԼՈՒԽ 64. |
ԶԻԿԱ ՎԻՐՈՒՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ |
267. Կլինիկական չափանիշներ. ցանավորված անձ:
268. Լաբորատոր չափանիշներ.
1) հաստատված դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը`
ա. հարուցչի (Զիկա վիրուսի) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
բ. հարուցչի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. հարուցչի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
դ. հարուցչի մասնահատուկ իմունագլոբուլին Էմ-ի հայտնաբերում շիճուկի նմուշ(ներ)ում և հաստատում հակամարմինների չեզոքացման հետազոտության միջոցով.
ե. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ Զիկա վիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ.
2) հավանական դեպքի համար. Զիկա վիրուսի մասնահատուկ իմունագլոբուլին Էմ-ի հայտնաբերում շիճուկի նմուշում:
269. Համաճարակաբանական չափանիշներ. Զիկա վիրուսային հիվանդության փաստագրված շարունակական փոխանցում ունեցող տարածք ճանապարհորդության կամ բնակության պատմություն` ախտանշանների ի հայտ գալուց երկու շաբաթ առաջ, կամ սեռական շփում վերջին ժամանակներում Զիկա վիրուսով վարակված կամ հաստատված անձի հետ:
270. Դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կիրառելի չէ.
2) հավանական դեպք` կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ.
3) հաստատված դեպք` հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ:
271. Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք վերլուծությունների միջոցով:
ԳԼՈՒԽ 65. |
ԲՆԱԾԻՆ ԶԻԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ |
272. Կլինիկական չափանիշներ. միկրոցեֆալիայով և ներգանգային կալցիֆիկացիաներով կամ կենտրոնական նյարդային համակարգի այլ շեղումներ (անոմալիաներ) ունեցող նորածին կամ պտուղ:
273. Լաբորատոր չափանիշներ. հաստատված դեպքի համար`
1) Զիկա վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
2) Զիկա վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3) Զիկա վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
4) Զիկա վիրուսի նկատմամբ իմունագլոբուլին Էմ մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում շիճուկում, ողնուղեղային հեղուկում կամ ամնիոտիկ հեղուկում:
274. Համաճարակաբանական չափանիշներ. մոր մոտ հղիության ընթացքում հաստատվել է Զիկա վիրուսով վարակումը:
275. Դեպքի դասակարգում.
1) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող նորածին կամ պտուղ.
2) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող նորածին կամ պտուղ:
ԳԼՈՒԽ 66. |
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ |
276. Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակը (այսուհետ` ներհիվանդանոցային վարակ) պացիենտի` բժշկական օգնության և սպասարկման (բուժում, բժշկական միջամտություններ) ընթացքում կամ դրանից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ բժշկական կազմակերպություն ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև` անձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում:
277. Պացիենտի` տվյալ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ կապված ներհիվանդանոցային վարակը համապատասխանում է ստորև նշված բնորոշումներից մեկին`
1) ախտանշանները սկսվում են տվյալ կազմակերպություն ընդունվելու 3-րդ օրը կամ տվյալ հոսպիտալացումից ավելի ուշ (ընդունման օր = 1-ին օր).
2) պացիենտը ենթարկվել է բժշկական միջամտության առաջին կամ երկրորդ օրը, և ախտանշանները ի հայտ են եկել հոսպիտալացման պահից մինչև 3-րդ օրը.
3) ինվազիվ սարքը տեղադրվել է 1-ին կամ 2-րդ օրը, որը հանգեցրել է ներհիվանդանոցային վարակի մինչև 3-րդ օրը:
278. Պացիենտի` նախորդ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ կապված ներհիվանդանոցային վարակը համապատասխանում է ստորև նշված բնորոշումներից մեկին`
1) պացիենտի մոտ առկա է վարակ, սակայն նա կրկին հոսպիտալացվել է նախորդ բժշկական կազմակերպություն ընդունվելուց առնվազն 48 ժամ անց.
2) պացիենտն ընդունվել է վիրաբուժական վերքի վարակով` վերջինիս ստանդարտ բնորոշմանը համապատասխան, որն ի հայտ է եկել վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում (կամ իմպլանտի տեղադրմամբ վիրահատության դեպքում` տեղադրումից հետո 90 օր անց), և պացիենտի մոտ առկա են դեպքի բնորոշմանը համապատասխան ախտանշաններ կամ վերջինս ստանում է հակամանրէային բուժում տվյալ վարակի կապակցությամբ.
3) պացիենտն ընդունվել է կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) վարակով (կամ վերջին երկու օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ) տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո առնվազն 28 օր առաջ:
279. Ախտանշանների և նշանների առկայությունը ստուգվում է մինչև բուժման սկիզբը, որպեսզի որոշվի, թե արդյոք վարակը համապատասխանում է ներհիվանդանոցային վարակի դեպքերի բնորոշումներից մեկին:
ԳԼՈՒԽ 67. |
ՈՍԿՐԵՐԻ ԵՎ ՀՈԴԵՐԻ ՎԱՐԱԿ (BJ) |
280. Օստեոմիելիտը (BJ-BONE) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) մանրէի անջատում ոսկրային հյուսվածքների ցանքից.
2) օստեոմիելիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվում են ձևաբանական հետազոտության տվյալներով.
3) պացիենտի մոտ ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` տենդ (> 38 oC), տեղայնացված այտուց, ցավ, ջերմություն, հավանական վարակի օջախից արտադրություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն`
ա. մանրէի անջատում արյան ցանքից.
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունքներ (օրինակ` հեմոֆիլուս ինֆլուենցա (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ` ռենտգենաբանական, ՀՇ-ի, ՄՌՏ-ի, ռադիոիզոտոպային եղանակով (գալիում, տեխնեցիում և այլն):
281. Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատություններից հետո օստեոմիելիտով ուղեկցվող մեդիաստինիտը հաղորդվում է, որպես վիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):
282. Հոդերի կամ հոդապարկի վարակները (BJ-JNT) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) մանրէի անջատում հոդախոռոչային (սինովիալ) հեղուկի կամ սինովիալ բիոպտատի ցանքից.
2) հոդի կամ հոդապարկի վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ հաստատվել են ձևաբանական հետազոտությամբ.
3) ստորև թվարկված ախտանշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ` հոդացավ, հոդի այտուց, ջերմություն, հոդի խոռոչում հեղուկի կուտակում, շարժումների լայնույթի (ամպլիտուդի) սահմանափակում և ստորև թվարկվածներից մեկի առկայություն`
ա. մանրէների և լեյկոցիտների հայտնաբերում հոդային հեղուկի մեջ, Գրամի եղանակով ներկելիս.
բ. արյան, մեզի կամ հոդային (սինովիալ) հեղուկի` հակածինների նկատմամբ հետազոտությունների դրական արդյունք.
գ. տվյալ վարակին բնորոշ հոդային հեղուկի բջջային և կենսաքիմիական կազմ, որը չի հանդիսանում հիմնական ռևմատիկ հիվանդության դրսևորում.
դ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ` ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով:
283. Միջսկավառակային տարածության վարակ (BJ-DISC): Ողնաշարի միջսկավառակային տարածության վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1) մանրէների անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ կամ պունկցիոն բիոպսիայի մեթոդով վարակված հատվածից վերցված հյուսվածքի նմուշների ցանքից.
2) վարակի նշաններ ախտահարման հատվածում, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ հաստատվել են ձևաբանական հետազոտության տվյալներով.
3) պացիենտի մոտ առկա է տենդ (> 38 oC), որը չունի այլ հաստատված պատճառ, կամ ցավեր ախտահարված հատվածում և
4) վարակը հաստատվել է ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ` ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով.
5) պացիենտի մոտ առկա է տենդ (> 38 oC), որը չունի այլ հաստատված պատճառ, կամ ցավեր ախտահարման հատվածում և հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցա (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B. Streptococcus):
ԳԼՈՒԽ 68. |
ԱՐՅԱՆ ՀՈՒՆԻ ՎԱՐԱԿ (ԱՀՎ` BSI) |
284. Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին`
1) արյան ցանքում ախտածին հարուցչի անջատում.
2) պացիենտի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը` տենդ (> 38 oC), դող կամ հիպոտենզիա և մաշկի ընդհանուր աղտոտվածության նկատմամբ արյան երկու դրական ցանք (48 ժամ տարբերությամբ վերցված արյան երկու նմուշներից մաշկին բնորոշ մանրէի հայտնաբերում (կոագուլազա-բացասական ստաֆիլակոկ (Coagulase-negative staphylococci), միկրոկոկեր (Micrococcus spp.), պրոպիոնիբակտերիում ակնե (Propionibacterium acnes), բացիլուս սպպ. (Bacillus spp.), կորինեբակտերիաներ (Corynebacterium spp.)).
285. Արյան հունի վարակների աղբյուրներն են`
1) կաթետեր ասոցացված արյան հունի վարակ. կաթետերից ցանքով անջատվել է նույն մանրէն, կամ ախտանշաններն անցել են կաթետերը հանելուց հետո 48 ժամվա ընթացքում (ծայրամասային երակային կաթետեր (այսուհետ` ԾԵԿ), կենտրոնական երակային կաթետեր (այսուհետ` ԿԵԿ)) (ԾԵԿ-ով, ԿԵԿ-ով պայմանավորված արյան հունի վարակը հաղորդում են համապատասխանաբար որպես ԾԵԿ ասոցացված արյան հունի վարակ` մանրէաբանական հաստատումով (CRI3-PVC) կամ ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակ` մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC)):
2) երկրորդային` այլ վարակի նկատմամբ. նույն մանրէն անջատվել է այլ տեղակայման վարակից կամ առկա է հստակ կլինիկական ապացույց, որ արյան հունի վարակը երկրորդային է` պայմանավորված այլ տեղակայման վարակով, ինվազիվ միջամտությունով, օտար մարմնի տեղակայումով`
ա. թոքային (S-PUL).
բ. միզային ուղիների (S-UTI).
գ. մարսողական համակարգի վարակ (S-DIG).
դ. վիրաբուժական վերքի վարակ (S-SSI).
ե. մաշկի և փափուկ հյուսվածքների (S-SST).
զ. այլ (S-OTH):
3) անհայտ ծագման (UO). վերը նշվածներից ոչ մեկը, արյան հունի վարակն ունի անհայտ ծագում (նույնականացվել է հետազոտության ընթացքում, աղբյուր չի հայտնաբերվել).
4) հայտնի չէ (UNK). արյան հունի վարակի աղբյուրի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում