ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2025 թվականի N 723-Լ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2025 թվականի`
1) պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) գաղտնի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 5-ի
N 723-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
1. ՆԱԽԱԲԱՆ
1. «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային, եվրոպական, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող տեղական արտադրանքի արտադրմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը, Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը` միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
4. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանդարտների մշակման պահանջները:
2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» օրենքը.
4) «Զբոսաշրջության մասին» օրենքը.
5) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը.
6) «Հանրային առողջապահության մասին» օրենքը.
7) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը.
8) «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը.
9) «Տարածական տվյալների մասին» օրենքը.
10) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը.
11) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի ՆԿ-15-Ն կարգադրությունը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1329-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշումը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշումը.
17) «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.
18) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը.
19) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
6. Ծրագրի նպատակն է`
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը` ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը` առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային արտադրանքը ճանաչելի դարձնելուն.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացմանը.
7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկվածության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում.
10) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների ազգային օրենսդրությամբ կարգավորման ապահովումը.
11) աջակցել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների որոշումների ընդունման գործընթացին.
12) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը:
7. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից), ազգային ստանդարտների վերանայում, որի ընթացքում, համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն` ներառյալ ստանդարտի նշագրի տվյալների, կամ, համաձայն նշված պահանջների, կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության: Նշյալ գործընթացները կապահովեն`
ա. սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներին ներկայացվող պահանջների սահմանումը,
բ. տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովումը,
գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանումը և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ապահովումը,
դ. ջրի շահագործման փորձարկումների արդիական մեթոդների սահմանումը,
ե. թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովումը փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում,
զ. տարբեր անկանխատեսելի խափանումների նկատմամբ կազմակերպությունների դիմադրողականության բարձրացումը, գործունեության և ծառայությունների շարունակականության ապահովումը,
է. հնդավորների և կորիզավորների տնկանյութի արտադրության, բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանումը,
ը. բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով հացատեսակների տեխնիկական պահանջների սահմանումը,
թ. զբոսաշրջության ծառայությունների որակին ներկայացվող պահանջների սահմանումը միջազգային նորմերին ներդաշնակ,
ժ. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորումը և բարելավումը.
2) ազգային ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի`
ա. տեղական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
բ. տեխնիկական խոչընդոտների վերացումը` ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը`
ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ` ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունները` դրանով նպաստելով տեղական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ,
բ. հանդիսանալով սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ստանդարտացման միջազգային կազմակերպությունների անդամ` ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ`
ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,
բ. 2025 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) նոր և արդիականացված ստանդարտներով` այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք, որոնք որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվում են ըստ հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման բացառում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքների հաշվի առնում.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում` տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.
10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:
5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
9. Ստանդարտների մշակման պետական ծրագիրը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա: Այն նաև հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:
10. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտները` տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար`
1) շինարարություն. նշված ոլորտում նախատեսվում է մշակել սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչների փորձարկման մեթոդները` շենքերում և կամուրջներում դրանց կիրառության պահանջները սահմանող ազգային ստանդարտներ` միջազգային պահանջներին համապատասխան.
2) կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է արդիականացնել համապատասխանության գնահատման ոլորտի բառարան և ընդհանուր սկզբունքներ սահմանող ազգային ստանդարտը, որի նպատակն է համապատասխանության գնահատման մարմինների կողմից ստանդարտները ներդնելուց ճիշտ և միասնական տերմինաբանության կիրառումը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի արդյունավետ ապահովումը.
3) շրջակա միջավայր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ջրի որակին վերաբերող շահագործման արդիական փորձարկման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտ, թափոնների պահման և հեռացման համար նախատեսված պոլիգոններին ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանող ազգային ստանդարտ.
4) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն. այս ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որով սահմանվելու են անվտանգ թվային ստորագրությունների ստեղծման սարքի պաշտպանության պրոֆիլներ` թվային ստորագրությունների ստեղծման և կիրառման նպատակով: Նախատեսվում է նաև տարբեր անկանխատեսելի խափանումների նկատմամբ կազմակերպությունների դիմադրողականության բարձրացմանն ուղղված, գործունեության և ծառայությունների շարունակականությունն ապահովող ազգային ստանդարտի մշակում` միջազգային պահանջներին համապատասխան.
5) զբոսաշրջություն. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային պահանջներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվելու են զբոսաշրջության և հարակից ծառայություններին, արկածային զբոսաշրջությանը, ինչպես նաև տուրիստական տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները.
6) գյուղատնտեսություն. նախատեսվում է մշակել հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) և կորիզավորների (դեղձենի, նեկտարենի, սալորենի, շլորենի, կեռասենի, բալենի) տնկանյութի ընդունման, ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, փաթեթավորման և մակնշման պահանջներ, պահման և փոխադրման պայմաններ սահմանող ազգային ստանդարտներ.
7) սննդամթերքի անվտանգություն. նախատեսվում է մշակել բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով և ամբողջահատիկ ցորենից հացատեսակների տեխնիկական պահանջները սահմանող ազգային ստանդարտ.
8) երկրատարածական տվյալներ. Նշված ոլորտում նախատեսվում է մշակել աշխարհագրական տվյալների ստուգիչ մոդելի հիմնական սկզբունքներ, ինչպես նաև ընդարձակվող նշման լեզվի (այսուհետ` XML) (Extensible Markup Language) սխեմաների ներդրումն ապահովող կոդավորման կանոններ սահմանող ազգային ստանդարտներ` միջազգային պահանջներին համապատասխան.
9) ռազմարդյունաբերություն. ռազմական ստանդարտների մշակում:
11. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում`
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 63 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.
2) նախատեսվում է իրականացնել միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման ոլորտի աշխատանքներ.
3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն - ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.
4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն` հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:
12. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում`
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները` ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար`
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
դ. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում,
ե. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):
6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
13. Ծրագրով նախատեսված գործողությունների ֆինանսավորումն իրականացվելու է «Ստանդարտացման մասին» օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշմամբ սահմանված և «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» 11001 միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված 13,558.5 հազ. դրամ գումարով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 5-ի
N 723-Լ որոշման
ՑԱՆԿ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
.________________________________________________________________
|NN |Մշակման ենթակա |Նպատակը |Պատասխանատու |Արդյունքը|
|ը/կ |ստանդարտների և | |մարմինը | |
| |աշխատանքների | | | |
| |անվանումները | | | |
| | | | | |
| | | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________________________________________________________
| 1. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
|________________________________________________________________
| 1.1. Շինարարություն
|________________________________________________________________
|1.1.1.|Սեյսմապաշտպան |Հյուսիս-հարավ |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |էլաստոմերային |ավտոճանապարհա- |և չափագիտու- | |
| |մեկուսիչներ. |յին կամուրջների|թյան ազգային | |
| |Մաս 1. |նախագծերով |մարմին» փակ | |
| |Փորձարկման |կիրառման համար |բաժնետիրական | |
| |մեթոդներ |նախատեսված |ընկերություն | |
| |Ազգային |ռետինամետաղական|/համաձայնու- | |
| |ստանդարտի |հենարանային |թյամբ/ | |
| |մշակում |մասերի | | |
| |ԻՍՕ 22762- |փորձարկման | | |
| |1:2024 |մեթոդների | | |
| |միջազգային |սահմանում | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.1.2.|Սեյսմապաշտպան |Հյուսիս-հարավ |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |էլաստոմերային |ավտոճանապարհա- |և չափագիտու- | |
| |մեկուսիչներ. |յին կամուրջների|թյան ազգային | |
| |Մաս 2. |նախագծերով |մարմին» փակ | |
| |Կիրառություններ|կիրառման համար |բաժնետիրական | |
| |կամուրջներում. |նախատեսված |ընկերություն | |
| |Տեխնիկական |ռետինամետաղական|/համաձայնու- | |
| |պայմաններ |հենարանային |թյամբ/ | |
| |Ազգային |մասերին | | |
| |ստանդարտի |ներկայացվող | | |
| |մշակում |տեխնիկական | | |
| |ԻՍՕ 22762- |պահանջների | | |
| |2:2024 |սահմանում | | |
| |միջազգային | | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.1.3.|Սեյսմապաշտպան |Շենքերի համար |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |էլաստոմերային |օգտագործվող |և չափագիտու- | |
| |մեկուսիչներ. |էլաստոմերային |թյան ազգային | |
| |Մաս 3. |սեյսմաէլաստոմե-|մարմին» փակ | |
| |Կիրառություններ|րային մեկուսիչ-|բաժնետիրական | |
| |շենքերում. |ների նվազագույն|ընկերություն | |
| |Տեխնիկական |պահանջների ու |/համաձայնու- | |
| |պայմաններ |փորձարկման |թյամբ/ | |
| |Ազգային |մեթոդների, | | |
| |ստանդարտի |ինչպես նաև | | |
| |մշակում |նման էլաստոմե- | | |
| |ԻՍՕ 22762- |րային մեկուսիչ-| | |
| |2:2024 |ների արտադրու- | | |
| |միջազգային |թյան մեջ օգտա- | | |
| |ստանդարտին |գործվող ռետինե | | |
| |ներդաշնակ |նյութերին | | |
| | |ներկայացվող | | |
| | |պահանջների | | |
| | |սահմանում | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.1.4 |Սեյսմապաշտպան |Շինություննե- |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |էլաստոմերային |րում էլաստոմե- |և չափագիտու- | |
| |մեկուսիչներ. |րային մեկուսիչ-|թյան ազգային | |
| |Մաս 4. |ների նախագծման |մարմին» փակ | |
| |ISO 22762-3 |և կիրառման |բաժնետիրական | |
| |ստանդարտի |գործընթացում |ընկերություն | |
| |կիրառման |համապարփակ և |/համաձայնու- | |
| |ուղեցույց. |համահունչ |թյամբ/ | |
| |Ազգային |մոտեցման | | |
| |ստանդարտի |ապահովում | | |
| |մշակում | | | |
| |ԻՍՕ 22762- | | | |
| |4:2019 | | | |
| |միջազգային | | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|________________________________________________________________
| 1.2. Կառավարման համակարգեր
|________________________________________________________________
|1.2.1.|Համապատասխանու-|Համապատասխանու-|«Ստանդարտացման|ստանդարտ |
| |թյան գնահատում.|թյան գնահատման |և չափագիտու- | |
| |Բառարան և |մարմինների |թյան ազգային | |
| |ընդհանուր |հավատարմագրման |մարմին» փակ | |
| |սկզբունքներ |ոլորտում |բաժնետիրական | |
| |Ազգային |կիրառվող |ընկերություն | |
| |ստանդարտի |ընդհանուր |/համաձայնու- | |
| |մշակում ԻՍՕ/ԻԷԿ|տերմինների |թյամբ/ | |
| |17000:2020 |սահմանում | | |
| |միջազգային | | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|________________________________________________________________
| 1.3. Շրջակա միջավայր
|________________________________________________________________
|1.3.1.|Ջրի որակ. |Շահագործման |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |Կուլտիվացման |փորձարկումներին|և չափագիտու- | |
| |մեթոդներով |ներկայացվող |թյան ազգային | |
| |մանրէների |պահանջների |մարմին» փակ | |
| |ուղղակի |սահմանում` |բաժնետիրական | |
| |հաշվարկման |միջազգային |ընկերություն | |
| |համար |ստանդարտին |/համաձայնու- | |
| |օգտագործվող |ներդաշնակ |թյամբ/ | |
| |մեմբրանային | | | |
| |զտիչների | | | |
| |շահագործման | | | |
| |փորձարկումներին| | | |
| |ներկայացվող | | | |
| |պահանջներ | | | |
| |Ազգային | | | |
| |ստանդարտի | | | |
| |մշակում | | | |
| |ԻՍՕ 7704:2023 | | | |
| |միջազգային | | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.3.2.|Թափոնների |Հայաստանի |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |կառավարում. |Հանրապետությու-|և չափագիտու- | |
| |Թափոնների |նում գոյացող |թյան ազգային | |
| |պահման և |թափոնների |մարմին» փակ | |
| |հեռացման համար |էկոլոգիապես |բաժնետիրական | |
| |նախատեսված |անվտանգ |ընկերություն | |
| |պոլիգոններին |կառավարման |/համաձայնու- | |
| |ներկայացվող |ապահովում |թյամբ/ | |
| |ընդհանուր | | | |
| |պահանջներ | | | |
| |Ազգային | | | |
| |ստանդարտի (ՀՍՏ)| | | |
| |մշակում | | | |
|________________________________________________________________
| 1.4. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
|________________________________________________________________
|1.4.1.|Թվային |Հայաստանի |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |ստորագրության |Հանրապետության |և չափագիտու- | |
| |ստեղծման սարքի |և Եվրոպական |թյան ազգային | |
| |անվտանգ կիրառ- |միության |մարմին» փակ | |
| |ման պաշտպանու- |համապարփակ և |բաժնետիրական | |
| |թյան պրոֆիլներ.|ընդլայնված |ընկերություն | |
| |Մաս 6. Բանալու |գործընկերության|/համաձայնու- | |
| |մուտքագրումով |համաձայնագրի |թյամբ/ | |
| |սարքի լրացումը |շրջանակներում | | |
| |և ստորագրու- |Հայաստանի | | |
| |թյան ստեղծման |Հանրապետության | | |
| |ծրագրի հետ |ստանձնած | | |
| |վստահելի |պարտավորություն| | |
| |կապուղի Ազգային|ների շրջանակնե-| | |
| |ստանդարտի |րում էլեկտրոնա-| | |
| |մշակում |յին թվային | | |
| |ԵՆ419211-6:2014|ստորագրության | | |
| |ստանդարտին |պաշտպանության | | |
| |ներդաշնակ |ապահովում | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.4.2.|Անվտանգություն |Տարբեր անկանխա-|«Ստանդարտացման|ստանդարտ |
| |և կայունու- |տեսելի խափանում|և չափագիտու- | |
| |թյուն. Բիզնես |ների նկատմամբ |թյան ազգային | |
| |անընդհատության |կազմակերպու- |մարմին» փակ | |
| |կառավարման |թյունների |բաժնետիրական | |
| |համակարգեր. |դիմադրողականու-|ընկերություն | |
| |Պահանջներ. |թյան բարձրա- |/համաձայնու- | |
| |Ազգային |ցում, գործու- |թյամբ/ | |
| |ստանդարտի |նեության և | | |
| |մշակում |ծառայություն- | | |
| |ԻՍՕ 22301:2019 |ների շարունակա-| | |
| |ստանդարտին |կանության | | |
| |ներդաշնակ |ապահովում | | |
|________________________________________________________________
| 1.5. Զբոսաշրջություն
|________________________________________________________________
|1.5.1.|Զբոսաշրջություն|Զբոսաշրջության |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |և հարակից |բնագավառում |և չափագիտու- | |
| |ծառայություն- |մատուցվող |թյան ազգային | |
| |ներ. Զբոսաշրջու|ծառայություննե-|մարմին» փակ | |
| |թյուն բոլորի |րի որակի |բաժնետիրական | |
| |համար. |բարելավումը և |ընկերություն | |
| |Պահանջներ և |պահանջների |/համաձայնու- | |
| |հանձնարարական- |սահմանումը` |թյամբ/ | |
| |ներ Ազգային |միջազգային | | |
| |ստանդարտի |չափանիշներին | | |
| |մշակում |համապատասխան | | |
| |ԻՍՕ 21902:2021 | | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.5.2.|Արկածային |Զբոսաշրջության |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |զբոսաշրջու- |բնագավառում |և չափագիտու- | |
| |թյուն. Անվտան- |մատուցվող |թյան ազգային | |
| |գության կառավար|ծառայություննե-|մարմին» փակ | |
| |ման համակարգեր.|րի որակի բարե- |բաժնետիրական | |
| |Պահանջներ |լավումը և |ընկերություն | |
| |Ազգային |պահանջների |/համաձայնու- | |
| |ստանդարտի |սահմանումը |թյամբ/ | |
| |մշակում |միջազգային | | |
| |ԻՍՕ 21101:2014 |չափանիշներին | | |
| |ստանդարտին |համապատասխան | | |
| |ներդաշնակ | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.5.3.|Արկածային |Զբոսաշրջության |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |զբոսաշրջու- |բնագավառում |և չափագիտու- | |
| |թյուն. Քայլար- |մատուցվող |թյան ազգային | |
| |շավներ և լեռ- |ծառայություննե-|մարմին» փակ | |
| |նագնացություն. |րի որակի բարե- |բաժնետիրական | |
| |Պահանջներ և |լավումը և |ընկերություն | |
| |հանձնարարա- |պահանջների |/համաձայնու- | |
| |կաններ |սահմանումը |թյամբ/ | |
| |Ազգային ստան- |միջազգային | | |
| |դարտի մշակում |չափանիշներին | | |
| |ԻՍՕ 3021:2023 |համապատասխան | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.5.4.|Զբոսաշրջային |Զբոսաշրջության |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |տեղեկատվական |բնագավառում |և չափագիտու- | |
| |գրասենյակներ. |մատուցվող |թյան ազգային | |
| |Զբոսաշրջային |ծառայություննե-|մարմին» փակ | |
| |տեղեկատվության |րի որակի բարե- |բաժնետիրական | |
| |և ընդունելու- |լավումը և |ընկերություն | |
| |թյան ծառայու- |պահանջների |/համաձայնու- | |
| |թյուններ. |սահմանումը |թյամբ/ | |
| |Պահանջներ ՀՍՏ |միջազգային | | |
| |ԻՍՕ 14785-2014 |չափանիշներին | | |
| |ազգային |համապատասխան | | |
| |ստանդարտի | | | |
| |վերանայում | | | |
|______|_______________|_______________|______________|_________|
|1.5.5 |Տուրիզմ և |Զբոսաշրջության |«Ստանդարտացման|ստանդարտ |
| |հարակից ծառա- |բնագավառում |և չափագիտու- | |
| |յություններ. |միջազգային |թյան ազգային | |
| |Կայուն տուրիզմ.|չափանիշներին |մարմին» փակ | |
| |Սկզբունքներ, |համապատասխան |բաժնետիրական | |
| |բառարան և |ազգային |ընկերություն | |
| |մոդել. Ազգային |չափանիշների |/համաձայնու- | |
| |ստանդարտի |սահմանում |թյամբ/ | |
| |մշակում | | | |
| |ISO 23405:2022 | | | |
| |ստանդարտին | | | |
| |ներդաշնակ | | | |
|________________________________________________________________
| 1.6. Գյուղատնտեսություն
|________________________________________________________________
._______ _____________________.
|NN | |Կատարման |2025 |
|ը/կ | |ժամկետը |թվականի |
| | | |ֆինանսա- |
| | | |վորումը |
| | | |(հազ. |
| | | |դրամ) |
|______| |__________|_________|
| 1 | | 6 | 7 |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
|1.1.1.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.1.2.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.1.3.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.1.4 | |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
|1.2.1.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
|1.3.1.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.3.2.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
|1.4.1.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.4.2.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
|1.5.1.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.5.2.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.5.3.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.5.4.| |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |__________|_________|
|1.5.5 | |2025 թ. |Պետական |
| | |դեկտեմբերի|բյուջե և |
| | |3-րդ |օրենքով |
| | |տասնօրյակ |չարգելված|
| | | |այլ |
| | | |միջոցներ |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______ _____________________|
| |
|_______ _____________________|
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում