Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

5 հունիսի 2025 թվականի N 740-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման`

1) N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետից «թղթային կամ» բառերը հանել,

բ. 6-րդ կետում «գրավոր» բառը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

գ. 10-րդ կետի 5-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը` նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա լինելու մասին:»,

դ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանություն ու բարելավում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարումը և ջրահեռացումը.»,

ե. 14-րդ կետում «վավերացնում» բառը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում ջրօգտագործողին» բառերով,

զ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

է. 20-րդ կետը «դիմում է» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

ը. 21-րդ կետը «դիմում է» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

թ. 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) N 2 հավելվածի`

ա. 1-ին կետում «կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

բ. 3-րդ կետում «սույն կարգի» բառերը հանել, իսկ «ծանուցում է» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով,

գ. 5-րդ կետում «և հրավիրում իր կողմից վավերացնել երկարաձգման ենթակա ջրօգտագործման թույլտվությունը» բառերը փոխարինել «` ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքը սահմանված կարգով ու չափով վճարելու համար» բառերով,

դ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 7-րդ կետում «հրավիրում ջրօգտագործողին երկարաձգված ջրօգտագործման թույլտվության իր օրինակն ստանալու համար» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում ջրօգտագործողին երկարաձգված ջրօգտագործման թույլտվությունը» բառերով,

զ. 11-րդ կետից «գրավոր» բառը հանել,

է. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) N 3 հավելվածի`

ա. 1-ին կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և» բառերը հանել,

բ. 3-րդ կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և» բառերը հանել,

գ. 5-րդ կետում «և հրավիրում իր կողմից վավերացնելու վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը» բառերը փոխարինել «` ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքը սահմանված կարգով ու չափով վճարելու համար» բառերով,

դ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 7-րդ կետում «հրավիրում ջրօգտագործողին վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվության իր օրինակն ստանալու համար» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում ջրօգտագործողին վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը» բառերով,

զ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

է. 13-րդ կետը «ծանուցում է» բառերից առաջ լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով.

4) N 4 հավելվածի`

ա. 2-րդ կետում «գրավոր» բառը փոխարինել «էլեկտրոնային եղանակով» բառերով, իսկ «ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը` «ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով,

բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 4-րդ կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակի հետ միասին» բառերը հանել,

դ. 5-րդ կետում «հրավիրում իր կողմից վավերացնելու» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով տրամադրում» բառերով,

ե. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) N 5 հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) N 7 հավելվածի`

ա. 3-րդ կետում «գրավոր դիմում է լիազոր մարմնին` դիմումին կցելով ջրօգտագործման թույլտվության իր օրինակը և» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով դիմում է լիազոր մարմնին` դիմումում» բառերով,

բ. 4-րդ կետից «ջրօգտագործման թույլտվության բնօրինակի հետ միասին» բառերը հանել.

7) N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

8) N 9 հավելվածի «Բնաղբյուրի անձնագրի» ձևի IV բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Աղային կազմի բանաձև (ըստ Կուրլովի).

HCO3___ Cl___ SO4___

M_ ________________________

                            Ca___ Mg___ Na+K___    «.

9) N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 1

ՀԱՅՏ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

1. Հայտատուի անձնական տվյալները`

______________________________________________________________________

(Ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, բնակության վայրը) կամ իրավաբանական

անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռ. համարը, էլ. հասցեն)

______________________________________________________________________

2. Ջրօգտագործման նպատակը

______________________________________________________________________

(խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական,

էներգետիկ, և այլ)

______________________________________________________________________

3. Ջրառի վայրը

______________________________________________________________________

                         (մարզ, համայնք, գյուղ)

4. Ջրային ռեսուրսի անվանումը և ջրառի (ջրօգտագործման) ծավալը`

1) ___________________________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսի անվանումը, ջրօգտագործման ծավալը

(հազ.մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

___________________________________________________________________

2) ___________________________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսների անվանումը, ջրօգտագործման ծավալը

(հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

______________________________________________________________________

5. Ջրօգտագործման վայրը

______________________________________________________________________

                         (մարզ, համայնք, գյուղ)

______________________________________________________________________

6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը

______________________________________________________________________

                             (ամիս, օր, ժամ)

7. Սերվիտուտ կամ այլ պահանջներ

______________________________________________________________________

               (սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից

______________________________________________________________________

/ջրընդունիչ, կառուցվածք և այլն/ օգտվելու անհրաժեշտություն, պայմանագիր)

8. Հիդրոտեխնիկական կառույցի մասին տեղեկատվություն`

______________________________________________________________________

(ՀՏԿ-ի առկայություն, նոր ՀՏԿ-ի կառուցման անհրաժեշտություն, հզորություն,

ՀՏԿ-ի վերազինում)

______________________________________________________________________

9. Ջրահեռացման վայրը

______________________________________________________________________

______________________________________________________________________

10. Առաջացող կեղտաջրերի ծավալը և վայրը

______________________________________________________________________

                      (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

______________________________________________________________________

11. Առաջացող կեղտաջրերի մաքրման եղանակը

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

12. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում

_____________________________________________________________________

                      (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

_____________________________________________________________________

13. Պարտավորություն ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարների կատարումն ապահովելու համար,

______________________________________________________________________

______________________________________________________________________

14. Ջրօգտագործման և ջրահեռացման, թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերի հաշվարկ իրականացրած ծանուցված գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անունը

______________________________________________________________________

______________________________________________________________________

Սույնով հաստատում եմ հայտում ներառված տեղեկատվության բավարար, ճշգրիտ և ավարտուն լինելը:

Ոչ մի առարկություն չունեմ հայտի քննարկմանը, հասարակական մոտեցումների կամ մասնակցության դեմ (բացի գաղտնի տեղեկատվությունից):

Պարտավորվում եմ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան ջրօգտագործման թույլտվության մեջ նշված` ջրօգտագործողին վերաբերող պարտավորությունները:

Ջրօգտագործման թույլտվության հայտատու ____________________________

(ստորագրությունը) «.

10) Ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՑԱՆԿ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

._________________________________________________________________________.

|      ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ       |

|                       ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ                        |

|_________________________________________________________________________|

|NN  |Ջրօգտագործում ստորերկրյա ջրային   |Ջրօգտագործում մակերևութային      |

|ը/կ |ռեսուրսից                         |ջրային ռեսուրսից                 |

|____|__________________________________|_________________________________|

|1.  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի |

|    |պատճենը, իրավաբանական անձի        |պատճենը, իրավաբանական անձի       |

|    |դեպքում` պետական գրանցման         |դեպքում` պետական գրանցման        |

|    |(ռեգիստրի) վկայականի պատճենը:     |(ռեգիստրի) վկայականի պատճենը:    |

|2.  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ |

|    |անշարժ գույքի սեփականության կամ   |անշարժ գույքի սեփականության կամ  |

|    |վարձակալության կամ անհատույց      |վարձակալության կամ անհատույց     |

|    |օգտագործման իրավունքը հաստատող    |օգտագործման իրավունքը հաստատող   |

|    |փաստաթղթի պատճենը, իսկ            |փաստաթղթի պատճենը, իսկ           |

|    |համասեփականության դեպքում`        |համասեփականության դեպքում`       |

|    |համասեփականատիրոջ/                |համասեփականատիրոջ/               |

|    |համասեփականատերերի գրավոր         |համասեփականատերերի գրավոր        |

|    |համաձայնությունը:                 |համաձայնությունը:                |

|3.  |Սերվիտուտի իրավունքի              |Սերվիտուտի իրավունքի             |

|    |անհրաժեշտության դեպքում`          |անհրաժեշտության դեպքում`         |

|    |սերվիտուտի կամ համապատասխան       |սերվիտուտի կամ համապատասխան      |

|    |գույքից օգտվելու իրավունքը        |գույքից օգտվելու իրավունքը       |

|    |հավաստող փաստաթղթի պատճենը:       |հավաստող փաստաթղթի պատճենը:      |

|4.  |ՀՀ կառավարության 2003 թվականի     |ՀՀ կառավարության 2003 թվականի    |

|    |մարտի 13-ի N 354-Ն որոշման        |մարտի 13-ի N 354-Ն որոշման       |

|    |համաձայն հաշվարկված ջրօգտագործման |համաձայն հաշվարկված ջրօգտագործման|

|    |անհատական նորմաներ` ջրառի         |անհատական նորմաներ` ջրառի        |

|    |չափաքանակ և  ռեժիմ: Չկոյուղացված  |չափաքանակ և  ռեժիմ:              |

|    |համայնքներում տեղական             |Չկոյուղացված համայնքներում       |

|    |ինքնակառավարման մարմինների կամ    |տեղական ինքնակառավարման          |

|    |պետական կամ համայնքային ոչ        |մարմինների կամ պետական կամ       |

|    |առևտրային  կազմակերպությունների   |համայնքային ոչ առևտրային         |

|    |կողմից ջրօգտագործման թույլտվության|կազմակերպությունների կողմից      |

|    |հայցման դեպքում` ջրառի չափաքանակ  |ջրօգտագործման թույլտվության      |

|    |և  ռեժիմ (ջրապահանջարկի հաշվարկ): |հայցման դեպքում` ջրառի չափաքանակ |

|    |                                  |և  ռեժիմ (ջրապահանջարկի հաշվարկ):|

|____|__________________________________|_________________________________|

|5.  |Կեղտաջրերում պարունակվող վնասակար |Կեղտաջրերում պարունակվող վնասակար|

|    |նյութերի թույլատրելի սահմանային   |նյութերի թույլատրելի սահմանային  |

|    |արտահոսքի (ԹՍԱ) նորմաները         |արտահոսքի (ԹՍԱ) նորմաները        |

|    |(կոյուղու կոլեկտոր կամ բաց        |(կոյուղու կոլեկտոր կամ բաց       |

|    |ջրավազան հեռացնելու դեպքում)` ՀՀ  |ջրավազան հեռացնելու դեպքում)` ՀՀ |

|    |կառավարության 2011 թվականի        |կառավարության 2011 թվականի       |

|    |հունվարի 27-ի N 75-Ն որոշման և  ՀՀ|հունվարի 27-ի N 75-Ն որոշման և   |

|    |բնապահպանության նախարարի 2003     |ՀՀ բնապահպանության նախարարի 2003 |

|    |թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն   |թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն  |

|    |հրամանի պահանջների համաձայն       |հրամանի պահանջների համաձայն      |

|    |(բացառությամբ չկոյուղացված        |(բացառությամբ չկոյուղացված       |

|    |համայնքների):                     |համայնքների):                    |

|____|__________________________________|_________________________________|

|6.  |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ    |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ   |

|    |նշված են ջրառի և  ջրահեռացման     |նշված են ջրառի և  ջրահեռացման    |

|    |կետերը` աշխարհագրական             |կետերը` աշխարհագրական            |

|    |կոորդինատներով (նույնականացման    |կոորդինատներով (նույնականացման   |

|    |անհրաժեշտություն առաջանալու       |անհրաժեշտություն առաջանալու      |

|    |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)|

|    |(ARMREF 02) ազգային գեոդեզիական   |(ARMREF 02) ազգային գեոդեզիական  |

|    |կոորդինատային համակարգով):        |կոորդինատային համակարգով):       |

|7.  |Համապատասխան փաստաթուղթ           |Համապատասխան փաստաթուղթ          |

|    |(եզրակացություն)` տրված ՀՀ        |(եզրակացություն)` տրված          |

|    |բնակչության սանիտարահամաճարակային |բնակչության սանիտարահամաճարակային|

|    |անվտանգության ապահովման և         |անվտանգության ապահովման և        |

|    |հանրային առողջության բնագավառում  |հանրային առողջության բնագավառում |

|    |գործունեություն իրականացնող       |գործունեություն իրականացնող      |

|    |պետական կազմակերպության կողմից:   |պետական կազմակերպության կողմից:  |

|____|__________________________________|_________________________________|

|8.  |ՀՀ շրջակա միջավայրի նախարարության |                                 |

|    |«Հիդրոօդերևութաբանության  և       |                                 |

|    |մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից|                                 |

|    |տրված`                            |                                 |

|    |1) հիդրոերկրաբանական              |                                 |

|    |տեղեկատվություն,                  |                                 |

|    |2) բնաղբյուրի դեպքում` բնաղբյուրի |                                 |

|    |անձնագիր,                         |                                 |

|    |3) հորատանցքի դեպքում`            |                                 |

|    |հորատանցքի անձնագիր:              |                                 |

|____|__________________________________|_________________________________|

|9.  |                                  |Գետից ջրառ իրականացնելու դեպքում`|

|    |                                  |բնապահպանական (էկոլոգիական) թողքի|

|    |                                  |հաշվարկ` ՀՀ կառավարության 2011   |

|    |                                  |թվականի հունիսի 30-ի N 927-Ն     |

|    |                                  |որոշման 1-ին հավելվածի համաձայն: |

|____|__________________________________|_________________________________|

|10. |Խմելու ջրամատակարարում իրականացնող|Խմելու ջրամատակարարում           |

|    |կազմակերպության կամ տեղական       |իրականացնող կազմակերպության կամ  |

|    |ինքնակառավարման մարմնի կողմից     |տեղական ինքնակառավարման մարմնի   |

|    |տեղեկանք` տվյալ տարածքում խմելու  |կողմից տեղեկանք տվյալ տարածքը    |

|    |ջրով չապահովելու մասին:           |խմելու ջրով չապահովելու մասին:   |

|____|__________________________________|_________________________________|

|11. |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ     |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ    |

|    |ջրային ռեսուրսների արդյունավետ    |ջրային ռեսուրսների արդյունավետ   |

|    |օգտագործման, մոնիթորինգի          |օգտագործման, մոնիթորինգի         |

|    |բարելավման և  աղտոտման նվազեցման  |բարելավման և  աղտոտման նվազեցման |

|    |ու կանխման միջոցառումների         |ու կանխման միջոցառումների        |

|    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ   |

|    |կառավարության 2010 թվականի        |կառավարության 2010 թվականի       |

|    |հունվարի 14-ի N 118-Ն որոշման     |հունվարի 14-ի N 118-Ն որոշման    |

|    |պահանջների համաձայն:              |պահանջների համաձայն:             |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|      ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ         |

|                      ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ                         |

|_________________________________________________________________________|

|NN  |Ջրօգտագործում ստորերկրյա ջրային   |Ջրօգտագործում մակերևութային      |

|ը/կ |ռեսուրսից                         |ջրային ռեսուրսից                 |

|____|__________________________________|_________________________________|

|1.  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի |

|    |պատճենը, իրավաբանական անձի        |պատճենը, իրավաբանական անձի       |

|    |դեպքում` պետական գրանցման         |դեպքում` պետական գրանցման        |

|    |(ռեգիստրի) վկայականի պատճենը:     |(ռեգիստրի) վկայականի պատճենը:    |

|____|__________________________________|_________________________________|

|2.  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ |

|    |անշարժ գույքի սեփականության կամ   |անշարժ գույքի սեփականության կամ  |

|    |վարձակալության կամ անհատույց      |վարձակալության կամ անհատույց     |

|    |օգտագործման իրավունքը հաստատող    |օգտագործման իրավունքը հաստատող   |

|    |փաստաթղթի պատճենը, իսկ            |փաստաթղթի պատճենը, իսկ           |

|    |համասեփականության դեպքում`        |համասեփականության դեպքում`       |

|    |համասեփականատիրոջ/                |համասեփականատիրոջ/               |

|    |համասեփականատերերի գրավոր         |համասեփականատերերի գրավոր        |

|    |համաձայնությունը:                 |համաձայնությունը:                |

|____|__________________________________|_________________________________|

|3.  |Սերվիտուտի իրավունքի              |Սերվիտուտի իրավունքի             |

|    |անհրաժեշտության դեպքում`          |անհրաժեշտության դեպքում`         |

|    |սերվիտուտի կամ համապատասխան       |սերվիտուտի կամ համապատասխան      |

|    |գույքից օգտվելու իրավունքը        |գույքից օգտվելու իրավունքը       |

|    |հավաստող փաստաթղթի պատճենը:       |հավաստող փաստաթղթի պատճենը:      |

|____|__________________________________|_________________________________|

|4.  |ՀՀ կառավարության 2003 թվականի     |ՀՀ կառավարության 2003 թվականի    |

|    |մարտի 13-ի N 354-Ն որոշման        |մարտի 13-ի N 354-Ն որոշման       |

|    |համաձայն հաշվարկված ջրօգտագործման |համաձայն հաշվարկված ջրօգտագործման|

|    |անհատական նորմաներ` ջրառի         |անհատական նորմաներ` ջրառի        |

|    |չափաքանակ և  ռեժիմ (ջրապահանջարկի |չափաքանակ և  ռեժիմ (ջրապահանջարկի|

|    |հաշվարկ):                         |հաշվարկ):                        |

|____|__________________________________|_________________________________|

|5.  |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ    |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ   |

|    |նշված են ջրառի և  ջրահեռացման     |նշված են ջրառի և  ջրահեռացման    |

|    |կետերը` աշխարհագրական             |կետերը` աշխարհագրական            |

|    |կոորդինատներով (նույնականացման    |կոորդինատներով (նույնականացման   |

|    |անհրաժեշտություն առաջանալու       |անհրաժեշտություն առաջանալու      |

|    |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)|

|    |(ARMREF 02) ազգային գեոդեզիական   |(ARMREF 02) ազգային գեոդեզիական  |

|    |կոորդինատային համակարգով):        |կոորդինատային համակարգով):       |

|____|__________________________________|_________________________________|

|6.  |Տեղեկանք Ջրօգտագործողների         |Տեղեկանք Ջրօգտագործողների        |

|    |ընկերությունների կողմից տվյալ     |ընկերությունների կողմից տվյալ    |

|    |տարածքը չսպասարկելու վերաբերյալ:  |տարածքը չսպասարկելու վերաբերյալ: |

|____|__________________________________|_________________________________|

|7.  |Ջրօգտագործողների ընկերությունների |Ջրօգտագործողների ընկերությունների|

|    |կողմից ջրօգտագործման              |կողմից ջրօգտագործման             |

|    |թույլտվությունների հայցման        |թույլտվությունների հայցման       |

|    |դեպքում` տեղեկանք ջրապահանջի      |դեպքում` տեղեկանք ջրապահանջի     |

|    |հաշվարկներով ներկայացված ոռոգելի  |հաշվարկներով ներկայացված ոռոգելի |

|    |հողատարածքների մակերեսների        |հողատարածքների մակերեսների       |

|    |վերաբերյալ` հաստատված համայնքների |վերաբերյալ` հաստատված համայնքների|

|    |ղեկավարների կողմից:               |ղեկավարների կողմից:              |

|____|__________________________________|_________________________________|

|8.  |Ջրօգտագործողների ընկերությունների |Ջրօգտագործողների ընկերությունների|

|    |ջրօգտագործման թույլտվությունների  |ջրօգտագործման թույլտվությունների |

|    |դեպքում` փաստաթուղթ ջրառի համար   |դեպքում` հաստատված փաստաթուղթ    |

|    |նախատեսվող հորատանցքերի           |ջրային համակարգերի միջոցով ջրառ  |

|    |պատկանելիության վերաբերյալ:       |իրականացնելու և  այդ համակարգերի |

|    |                                  |պատկանելիության վերաբերյալ:      |

|____|__________________________________|_________________________________|

|9.  |ՀՀ շրջակա միջավայրի նախարարության |                                 |

|    |«Հիդրոօդերևութաբանության  և       |                                 |

|    |մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից|                                 |

|    |տրված`                            |                                 |

|    |1) հիդրոերկրաբանական              |                                 |

|    |տեղեկատվություն,                  |                                 |

|    |2) բնաղբյուրի դեպքում` բնաղբյուրի |                                 |

|    |անձնագիր,                         |                                 |

|    |3) հորատանցքի դեպքում` հորատանցքի |                                 |

|    |անձնագիր:                         |                                 |

|____|__________________________________|_________________________________|

|10. |                                  |Գետից ջրառ իրականացնելու դեպքում`|

|    |                                  |բնապահպանական (էկոլոգիական) թողքի|

|    |                                  |հաշվարկ` ՀՀ կառավարության 2011   |

|    |                                  |թվականի հունիսի 30-ի N 927-Ն     |

|    |                                  |որոշման 1-ին հավելվածի համաձայն: |

|____|__________________________________|_________________________________|

|11. |                                  |Ջրային համակարգերի միջոցով       |

|    |                                  |նախատեսվող ջրառի դեպքում`        |

|    |                                  |փաստաթուղթ ջրային համակարգերի    |

|    |                                  |թողունակության և  ջրառի          |

|    |                                  |իրականացման վերաբերյալ ջրային    |

|    |                                  |համակարգերը տնօրինող             |

|    |                                  |կազմակերպության կողմից:          |

|____|__________________________________|_________________________________|

|12. |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ     |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ    |

|    |ջրային ռեսուրսների արդյունավետ    |ջրային ռեսուրսների արդյունավետ   |

|    |օգտագործման, մոնիթորինգի          |օգտագործման, մոնիթորինգի         |

|    |բարելավման և  աղտոտման նվազեցման  |բարելավման և  աղտոտման նվազեցման |

|    |ու կանխման միջոցառումների         |ու կանխման միջոցառումների        |

|    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ   |

|    |կառավարության 2010 թվականի        |կառավարության 2010 թվականի       |

|    |հունվարի 14-ի N 118-Ն որոշման     |հունվարի 14-ի N 118-Ն որոշման    |

|    |պահանջների համաձայն:              |պահանջների համաձայն:             |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|        ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ          |

|                      ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ                         |

|_________________________________________________________________________|

|NN  |Ջրօգտագործում ստորերկրյա ջրային   |Ջրօգտագործում մակերևութային      |

|ը/կ |ռեսուրսից                         |ջրային ռեսուրսից                 |

|____|__________________________________|_________________________________|

|1.  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի |

|    |պատճենը, իրավաբանական անձի        |պատճենը, իրավաբանական անձի       |

|    |դեպքում` պետական գրանցման         |դեպքում` պետական գրանցման        |

|    |(ռեգիստրի) վկայականի պատճենը:     |(ռեգիստրի) վկայականի պատճենը:    |

|____|__________________________________|_________________________________|

|2.  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ |

|    |անշարժ գույքի սեփականության կամ   |անշարժ գույքի սեփականության կամ  |

|    |վարձակալության կամ անհատույց      |վարձակալության կամ անհատույց     |

|    |օգտագործման իրավունքը հաստատող    |օգտագործման իրավունքը հաստատող   |

|    |փաստաթղթի պատճենը, իսկ            |փաստաթղթի պատճենը, իսկ           |

|    |համասեփականության դեպքում`        |համասեփականության դեպքում`       |

|    |համասեփականատիրոջ/                |համասեփականատիրոջ/               |

|    |համասեփականատերերի գրավոր         |համասեփականատերերի գրավոր        |

|    |համաձայնությունը:                 |համաձայնությունը:                |

|____|__________________________________|_________________________________|

|3.  |Սերվիտուտի իրավունքի              |Սերվիտուտի իրավունքի             |

|    |անհրաժեշտության դեպքում`          |անհրաժեշտության դեպքում`         |

|    |սերվիտուտի կամ համապատասխան       |սերվիտուտի կամ համապատասխան      |

|    |գույքից օգտվելու իրավունքը        |գույքից օգտվելու իրավունքը       |

|    |հավաստող փաստաթղթի պատճենը:       |հավաստող փաստաթղթի պատճենը:      |

|____|__________________________________|_________________________________|

|4.  |ՀՀ կառավարության 2003 թվականի     |ՀՀ կառավարության 2003 թվականի    |

|    |մարտի 13-ի N 354-Ն որոշման        |մարտի 13-ի N 354-Ն որոշման       |

|    |համաձայն հաշվարկված ջրօգտագործման |համաձայն հաշվարկված ջրօգտագործման|

|    |անհատական նորմաներ` ջրառի         |անհատական նորմաներ` ջրառի        |

|    |չափաքանակ և  ռեժիմ:               |չափաքանակ և  ռեժիմ:              |

|____|__________________________________|_________________________________|

|5.  |Կեղտաջրերում պարունակվող վնասակար |Կեղտաջրերում պարունակվող վնասակար|

|    |նյութերի թույլատրելի սահմանային   |նյութերի թույլատրելի սահմանային  |

|    |արտահոսքի (ԹՍԱ) նորմաները         |արտահոսքի (ԹՍԱ) նորմաները        |

|    |(կոյուղու կոլեկտոր կամ բաց        |(կոյուղու կոլեկտոր կամ բաց       |

|    |ջրավազան հեռացնելու դեպքում)` ՀՀ  |ջրավազան հեռացնելու դեպքում)` ՀՀ |

|    |կառավարության 2011 թվականի        |կառավարության 2011 թվականի       |

|    |հունվարի 27-ի N 75-Ն որոշման և  ՀՀ|հունվարի 27-ի N 75-Ն որոշման և   |

|    |բնապահպանության նախարարի 2003     |ՀՀ բնապահպանության նախարարի 2003 |

|    |թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն   |թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն  |

|    |հրամանի պահանջների համաձայն:      |հրամանի պահանջների համաձայն:     |

|____|__________________________________|_________________________________|

|6.  |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ    |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ   |

|    |նշված են ջրառի և  ջրահեռացման     |նշված են ջրառի և  ջրահեռացման    |

|    |կետերը` աշխարհագրական             |կետերը` աշխարհագրական            |

|    |կոորդինատներով (նույնականացման    |կոորդինատներով (նույնականացման   |

|    |անհրաժեշտություն առաջանալու       |անհրաժեշտություն առաջանալու      |

|    |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)|

|    |(ARMREF 02) ազգային գեոդեզիական   |(ARMREF 02) ազգային գեոդեզիական  |

|    |կոորդինատային համակարգով):        |կոորդինատային համակարգով):       |

|____|__________________________________|_________________________________|

|7.  |ՀՀ շրջակա միջավայրի նախարարության |                                 |

|    |«Հիդրոօդերևութաբանության  և       |                                 |

|    |մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից|                                 |

|    |տրված`                            |                                 |

|    |1) հիդրոերկրաբանական              |                                 |

|    |տեղեկատվություն,                  |                                 |

|    |2) բնաղբյուրի դեպքում` բնաղբյուրի |                                 |

|    |անձնագիր,                         |                                 |

|    |3) հորատանցքի դեպքում` հորատանցքի |                                 |

|    |անձնագիր:                         |                                 |

|____|__________________________________|_________________________________|

|8.  |                                  |Գետից ջրառ իրականացնելու դեպքում`|

|    |                                  |բնապահպանական (էկոլոգիական) թողքի|

|    |                                  |հաշվարկ` ՀՀ կառավարության 2011   |

|    |                                  |թվականի հունիսի 30-ի N 927-Ն     |

|    |                                  |որոշման 1-ին հավելվածի համաձայն: |

|____|__________________________________|_________________________________|

|9.  |Ցամաքուրդային (դրենաժային)        |Ցամաքուրդային (դրենաժային)       |

|    |համակարգ ջրահեռացման դեպքում`     |համակարգ ջրահեռացման դեպքում`    |

|    |ցամաքուրդային (դրենաժային)        |ցամաքուրդային (դրենաժային)       |

|    |համակարգերը շահագործող            |համակարգերը շահագործող           |

|    |կազմակերպության հետ կնքած         |կազմակերպության հետ կնքած        |

|    |պայմանագրի պատճենը:               |պայմանագրի պատճենը:              |

|____|__________________________________|_________________________________|

|10. |                                  |Ջրային համակարգերի միջոցով       |

|    |                                  |նախատեսվող ջրառի դեպքում`        |

|    |                                  |փաստաթուղթ ջրային համակարգերի    |

|    |                                  |թողունակության և  ջրառի          |

|    |                                  |իրականացման վերաբերյալ ջրային    |

|    |                                  |համակարգերը տնօրինող             |

|    |                                  |կազմակերպության կողմից:          |

|____|__________________________________|_________________________________|

|11. |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ     |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ    |

|    |ջրային ռեսուրսների արդյունավետ    |ջրային ռեսուրսների արդյունավետ   |

|    |օգտագործման, մոնիթորինգի          |օգտագործման, մոնիթորինգի         |

|    |բարելավման և  աղտոտման նվազեցման  |բարելավման և  աղտոտման նվազեցման |

|    |ու կանխման միջոցառումների         |ու կանխման միջոցառումների        |

|    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ   |

|    |կառավարության 2010 թվականի        |կառավարության 2010 թվականի       |

|    |հունվարի 14-ի N 118-Ն որոշման     |հունվարի 14-ի N 118-Ն որոշման    |

|    |պահանջների համաձայն:              |պահանջների համաձայն:             |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|      ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ         |

|                      ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ                         |

|_________________________________________________________________________|

|NN  |Ջրօգտագործում ստորերկրյա ջրային   |Ջրօգտագործում մակերևութային      |

|ը/կ |ռեսուրսից                         |ջրային ռեսուրսից                 |

|____|__________________________________|_________________________________|

|1.  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի  |Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի |

|    |պատճենը, իրավաբանական անձի        |պատճենը, իրավաբանական անձի       |

|    |դեպքում` պետական գրանցման         |դեպքում` պետական գրանցման        |

|    |(ռեգիստրի) վկայականի պատճենը:     |(ռեգիստրի) վկայականի պատճենը:    |

|____|__________________________________|_________________________________|

|2.  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ  |Ջրօգտագործման վայրի հողի կամ այլ |

|    |անշարժ գույքի սեփականության կամ   |անշարժ գույքի սեփականության կամ  |

|    |վարձակալության կամ անհատույց      |վարձակալության կամ անհատույց     |

|    |օգտագործման իրավունքը հաստատող    |օգտագործման իրավունքը հաստատող   |

|    |փաստաթղթի պատճենը, իսկ            |փաստաթղթի պատճենը, իսկ           |

|    |համասեփականության դեպքում`        |համասեփականության դեպքում`       |

|    |համասեփականատիրոջ/                |համասեփականատիրոջ/               |

|    |համասեփականատերերի գրավոր         |համասեփականատերերի գրավոր        |

|    |համաձայնությունը:                 |համաձայնությունը:                |

|____|__________________________________|_________________________________|

|3.  |Սերվիտուտի իրավունքի              |Սերվիտուտի իրավունքի             |

|    |անհրաժեշտության դեպքում`          |անհրաժեշտության դեպքում`         |

|    |սերվիտուտի կամ համապատասխան       |սերվիտուտի կամ համապատասխան      |

|    |գույքից օգտվելու իրավունքը        |գույքից օգտվելու իրավունքը       |

|    |հավաստող փաստաթղթի պատճենը:       |հավաստող փաստաթղթի պատճենը:      |

|____|__________________________________|_________________________________|

|4.  |ՀՀ կառավարության 2003 թվականի     |ՀՀ կառավարության 2003 թվականի    |

|    |մարտի 13-ի N 354-Ն որոշման        |մարտի 13-ի N 354-Ն որոշման       |

|    |համաձայն հաշվարկված ջրօգտագործման |համաձայն հաշվարկված ջրօգտագործման|

|    |անհատական նորմաներ` ջրառի         |անհատական նորմաներ` ջրառի        |

|    |չափաքանակ և  ռեժիմ:               |չափաքանակ և  ռեժիմ:              |

|____|__________________________________|_________________________________|

|5.  |Կեղտաջրերում պարունակվող վնասակար |Կեղտաջրերում պարունակվող վնասակար|

|    |նյութերի թույլատրելի սահմանային   |նյութերի թույլատրելի սահմանային  |

|    |արտահոսքի (ԹՍԱ) նորմաները         |արտահոսքի (ԹՍԱ) նորմաները        |

|    |(կոյուղու կոլեկտոր կամ բաց        |(կոյուղու կոլեկտոր կամ բաց       |

|    |ջրավազան հեռացնելու դեպքում)` ՀՀ  |ջրավազան հեռացնելու դեպքում)` ՀՀ |

|    |կառավարության 2011 թվականի        |կառավարության 2011 թվականի       |

|    |հունվարի 27-ի N 75-Ն որոշման և  ՀՀ|հունվարի 27-ի N 75-Ն որոշման և   |

|    |բնապահպանության նախարարի 2003     |ՀՀ բնապահպանության նախարարի 2003 |

|    |թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն   |թվականի դեկտեմբերի 10-ի N 464-Ն  |

|    |հրամանի պահանջների համաձայն:      |հրամանի պահանջների համաձայն:     |

|____|__________________________________|_________________________________|

|6.  |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ    |Տեղանքի սխեմա-հատակագիծ, որտեղ   |

|    |նշված են ջրառի և  ջրահեռացման     |նշված են ջրառի և  ջրահեռացման    |

|    |կետերը` աշխարհագրական             |կետերը` աշխարհագրական            |

|    |կոորդինատներով (նույնականացման    |կոորդինատներով (նույնականացման   |

|    |անհրաժեշտություն առաջանալու       |անհրաժեշտություն առաջանալու      |

|    |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) |դեպքում նաև  WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84)|

|    |(ARMREF 02) ազգային գեոդեզիական   |(ARMREF 02) ազգային գեոդեզիական  |

|    |կոորդինատային համակարգով):        |կոորդինատային համակարգով):       |

|____|__________________________________|_________________________________|

|7.  |ՀՀ շրջակա միջավայրի նախարարության |                                 |

|    |«Հիդրոօդերևութաբանության  և       |                                 |

|    |մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից|                                 |

|    |տրված`                            |                                 |

|    |1) հիդրոերկրաբանական              |                                 |

|    |տեղեկատվություն,                  |                                 |

|    |2) բնաղբյուրի դեպքում` բնաղբյուրի |                                 |

|    |անձնագիր,                         |                                 |

|    |3) հորատանցքի դեպքում` հորատանցքի |                                 |

|    |անձնագիր:                         |                                 |

|____|__________________________________|_________________________________|

|8.  |                                  |Գետից ջրառ իրականացնելու դեպքում`|

|    |                                  |բնապահպանական (էկոլոգիական) թողքի|

|    |                                  |հաշվարկ` ՀՀ կառավարության 2011   |

|    |                                  |թվականի հունիսի 30-ի N 927-Ն     |

|    |                                  |որոշման 1-ին հավելվածի համաձայն: |

|____|__________________________________|_________________________________|

|9.  |                                  |Ջրային համակարգերի միջոցով       |

|    |                                  |նախատեսվող ջրառի դեպքում`        |

|    |                                  |փաստաթուղթ ջրային համակարգերի    |

|    |                                  |թողունակության և  ջրառի          |

|    |                                  |իրականացման վերաբերյալ ջրային    |

|    |                                  |համակարգերը տնօրինող             |

|    |                                  |կազմակերպության կողմից:          |

|____|__________________________________|_________________________________|

|10. |Անհրաժեշտությունից ելնելով` կախված|Անհրաժեշտությունից ելնելով`      |

|    |գործունեության տեսակից            |կախված գործունեության տեսակից    |

|    |համապատասխան փաստաթուղթ           |համապատասխան փաստաթուղթ          |

|    |(եզրակացություն)` տրված ՀՀ        |(եզրակացություն)` տրված ՀՀ       |

|    |բնակչության սանիտարահամաճարակային |բնակչության սանիտարահամաճարակային|

|    |անվտանգության ապահովման և         |անվտանգության ապահովման և        |

|    |հանրային առողջության բնագավառում  |հանրային առողջության բնագավառում |

|    |գործունեություն իրականացնող       |գործունեություն իրականացնող      |

|    |պետական կազմակերպության կողմից:   |պետական կազմակերպության կողմից:  |

|____|__________________________________|_________________________________|

|11. |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ     |Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ    |

|    |ջրային ռեսուրսների արդյունավետ    |ջրային ռեսուրսների արդյունավետ   |

|    |օգտագործման, մոնիթորինգի          |օգտագործման, մոնիթորինգի         |

|    |բարելավման և  աղտոտման նվազեցման  |բարելավման և  աղտոտման նվազեցման |

|    |ու կանխման միջոցառումների         |ու կանխման միջոցառումների        |

|    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ    |պլան-ժամանակացույց` մշակված ՀՀ   |

|    |կառավարության 2010 թվականի        |կառավարության 2010 թվականի       |

|    |հունվարի 14-ի N 118-Ն որոշման     |հունվարի 14-ի N 118-Ն որոշման    |

|    |պահանջների համաձայն:              |պահանջների համաձայն:             |

._________________________________________________________________________.

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
ՀՀ կառավարություն
05.06.2025
N 740-Ն
Որոշում