ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 743-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել քաղաքացի Վազգեն Կառլենի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Ավան, 4-րդ փողոցի 13/2 շենքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24022025-01-0264)` 658408 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, քաղաքացի Վազգեն Կառլենի Հարությունյանին հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել քաղաքացի Վազգեն Կառլենի Հարությունյանի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 12-ի
N 743-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ 13/2 ՇԵՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Միավորի |Ընդհանուր |
|ը/կ| |միավորը| |շուկայական|շուկայական|
| | | | |արժեքը |արժեքը |
| | | | |(ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ) |
|___|___________________________|_______|______|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________________________|_______|______|__________|__________|
|1. |Ջրագիծ D=32 մմ |մետր |59.31 | 26538| 26538 |
|___|___________________________|_______|______|__________|__________|
|2. |Կոյուղագիծ D=200 մմ |մետր |10.99 | 24587| 24587 |
|___|___________________________|_______|______|__________|__________|
|3. |Ջրամատակարարման հոր |հատ |1 | 180978| 180978 |
| |D=1000 մմ | | | | |
|___|___________________________|_______|______|__________|__________|
|4. |Կոյուղու հոր D=1000 մմ |հատ |1 | 158900| 158900 |
|___|___________________________|_______|______|__________|__________|
|5. |Հակահրդեհային հոր D=1000 մմ|հատ |1 | 267405| 267405 |
|___|___________________________|_______|______|__________|__________|
| |Ընդամենը` | | | | 658408 |
.____________________________________________________________________.