Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ...

 

 

040.0292.120401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2001 թվականի N 292

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՈՒՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Ափնայի, Արմավիրի մարզի Նոր Արմավիրի, Վայոց ձորի մարզի Թառաթումբի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Քարաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 220080 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Ափնայի, Արմավիրի մարզի Նոր Արմավիրի, Վայոց ձորի մարզի Թառաթումբի և Սյունիքի մարզի Քարաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

ապրիլի 12-ի N 292 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱՅԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՈՒՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

NN                  Ծախսերը                             Գումարը

ը/կ                                                      (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ          30000

 

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         15000

 

 3.  Կապի ծառայության վճարներ                             1000

 

 4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                       5000

 

 5.  Գրասենյակային ծախսեր                                 1000

___________________________________________________________

        ընդամենը                                         52000

 

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (4 x 52000 դրամ)                                   208000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (2301 ընտրող + 2301 x 0,05) x 5 դրամ                12080

___________________________________________________________

        Ընդամենը                                        220080

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2001
N 292
Որոշում