Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2025 թվականի N 775-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածում`

i

ա. 2-րդ կետը «(լիազորված անձը)» բառերից հետո լրացնել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (այսուհետ` հարթակ)» բառերով,

i

բ. 3-րդ կետում «փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են)» բառերը փոխարինել փաստաթղթերի (եթե այդպիսիք առկա են) պատճենները» բառերով,

գ. 8-րդ կետը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով,

i

դ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,

i

ե. 10-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

i

զ. 11-րդ կետում «և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.

i

«12. Թերի ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու վերաբերյալ իրազեկումը, նոր երթուղի կամ այլ ժամանակահատված առաջարկելու վերաբերյալ իրազեկումը, ժամանակավոր թույլտվությունը կամ ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը համայնքային ոստիկանությունն ուղարկում է ավտոմոբիլի սեփականատիրոջ (լիազորված անձի) կողմից դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. հունիսի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 12-ի

N 775-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 787-Ն որոշման

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ       |

|ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  |

|  ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ         |

|                  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ                         |

|_____________________________________________________________________|

|Ավտոմոբիլի հաշվառման երկիրը                         |                |

|____________________________________________________|________________|

|Բնակավայրը                                          |                |

|____________________________________________________|________________|

|Ավտոմոբիլի թույլատրված առավելագույն զանգվածը        |                |

|____________________________________________________|________________|

|Ավտոմոբիլի հաշվառման վկայագրի համարը                |                |

|____________________________________________________|________________|

|Ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը            |                |

|____________________________________________________|________________|

|Թույլտվության սկիզբը (տարին, ամիսը, օրը, ժամը)      |                |

|____________________________________________________|________________|

|Թույլտվության ավարտը (տարին, ամիսը, օրը, ժամը)      |                |

|____________________________________________________|________________|

|Փողոցներ                                            |                |

._____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2025
N 775-Ն
Որոշում