040.0296.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2001 թվականի N 296
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները`
ամոնիտ (6 ԺՎ) փոշի 75 (յոթանասունհինգ) հազ. կգ
ամոնիտ (6 ԺՎ) փամփուշտ 32 մմ 5 (հինգ) հազ. կգ
ճայթյունային քուղ (ԴՇԷ-12) 1,0 (մեկ) մլն գծմ
ճայթյունային քուղի օձապարուրաձև 8 (ութ) հազ. հատ
միացուցիչ
ճայթյունային քուղի շրջանային միացուցիչ 2 (երկու) հազ. հատ
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը` սահմանված կարգով ապահովել արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: