Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2025 թվականի N 536-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածով հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`

1) ստեղծել Ռազմավարական հաղորդակցության վարչություն:

2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 8-րդ կետի 15-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ ենթակետով.

«16) ապահովում է ռազմավարական մակարդակում կառավարության հաղորդակցության աշխատանքների համակարգումը, աջակցում է պետական կառավարման համակարգի մարմիններին իրականացնել միասնական, համակարգված, ներառական և պրոակտիվ հանրային հաղորդակցություն, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակցության հաղորդակարգերի և ուղեցույցների մշակում, մշտադիտարկում և գնահատում է իրազեկման արշավները, հանդես է գալիս ոլորտի լավարկման առաջարկներով և ծրագրերով:».

3) 42.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.3-րդ կետով.

«42.3. Ռազմավարական հաղորդակցության վարչությունը`

1) մշակում է հաղորդակցության ոլորտում պետական միասնական ռազմավարությունը` կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան.

2) աջակցում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակցության աշխատանքների իրականացմանը և ռազմավարական մակարդակում ապահովում է այդ աշխատանքների համակարգումը.

3) աջակցում է պետական կառավարման համակարգի մարմինների ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցության գործողությունների մշակման աշխատանքներին և ապահովում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հաստատված հաղորդակցային գործողությունների իրականացման համակարգումը, հավաքագրում է ծրագրերի և բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցության արշավների հաշվետվությունները, վերլուծում դրանք և մշտադիտարկման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ.

4) ապահովում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածմանն արձագանքելու աշխատանքների համակարգումը` համաձայն կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի և գործողությունների ծրագրի.

5) համակարգում է ռազմավարական հաղորդակցության ոլորտում միջազգային աջակցության ծրագրերի և գործընկեր կառույցների հետ աշխատակազմի համագործակցության աշխատանքները.

6) մշակում է ռազմավարական հաղորդակցության ոլորտում կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների հաղորդակարգերը, ուղեցույցները, հաղորդակցության վարքականոնները, ստանդարտները` ներկայացնելով վարչապետի հաստատմանը, աջակցում հաստատված հաղորդակարգերի, ուղեցույցների, հաղորդակցության վարքականոնների, ստանդարտների կիրառմանը վարչապետի աշխատակազմի և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, իրականացնում է ընդունված հաղորդակարգերի, ուղեցույցների, հաղորդակցության վարքականոնների, ստանդարտների կիրառման մշտադիտարկում և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալիս բարելավմանն ուղղված առաջարկություններով.

7) վերլուծում է հաղորդակցության ոլորտում պետական կառավարման համակարգի մարմիններում ներգրավված ռեսուրսների բաշխման արդյունավետությունը` ներկայացնելով բարելավմանն ուղղված առաջարկներ.

8) ապահովում է իր գործունեության հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթների, անհրաժեշտության դեպքում, դրանց հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացում:»:

3. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածը 13.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.2-րդ և 13.3-րդ կետերով.

«13.2. Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչություն

13.3. Ռազմավարական հաղորդակցության վարչություն»:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. հունիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2025
N 536-Լ
Որոշում