Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2025 թվականի N 816-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստատելու մասին» N 32-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Տնտեսվարող սուբյեկտը ՍԹԱ նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով` «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով:».

2) հավելվածի 13-րդ կետի «Լիազոր մարմինը ՍԹԱ նախագծի քննության արդյունքում 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումները`» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը ՍԹԱ նախագծի քննության արդյունքում 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումները, որոնց մասին տնտեսվարող սուբյեկտը ծանուցվում է նաև իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով`» բառերով.

3) հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետում «N 3 ձևի» բառերը փոխարինել «N 2 ձևի» բառերով.

4) հավելվածի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) հավելվածի 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով`

«14.1. Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել` մուտքագրելով հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:».

6) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«15. ՍԹԱ նախագծի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձվում է լրամշակման` նշելով բոլոր դիտողությունները և դրանց իրավական հիմքերը: Տնտեսվարող սուբյեկտն այդ մասին ծանուցվում է նաև իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով: ՍԹԱ նախագծի քննության ժամկետը համարվում է կասեցված, մինչև տնտեսվարող սուբյեկտի կողմից լրամշակված փաթեթը կրկին մուտքագրելու օրը:».

7) հավելվածի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18. Եթե 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը չի կայացնում սույն կարգի 13-րդ կետով սահմանված որոշումներից մեկը, ապա արտանետման թույլտվությունը համարվում է տրամադրված` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի:».

9) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«23. Մթնոլորտ արտանետման թույլտվություն ունեցող տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ իրավաբանական հասցեի փոփոխման, սեփականության կամ գործունեության իրավունքի փոխանցման դեպքերում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է այդ փոփոխությունների պետական գրանցումից հետո դիմել լիազոր մարմին` թույլտվության վերաձևակերպման համար: Մթնոլորտ արտանետման թույլտվության վերաձևակերպումն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտի դիմումը լիազոր մարմին մուտքագրելու օրվանից 15 օրվա ընթացքում:».

10) N 1 ձևի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) տնտեսվարող սուբյեկտի քարտեզ-սխեման` նշելով նաև մթնոլորտն աղտոտող աղբյուրների կետային կոորդինատային տվյալները` ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02)) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով.».

11) N 1 ձևի 9-րդ կետի N 6 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Աղյուսակ N 6

 

ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ

(տնտեսվարող սուբյեկտի անվանումը) ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________.

|        _______________________________          |

|              Գործունեության հասցե               |

|_________________________________________________|

|NN |Աղտոտող նյութի անվանումը|Ընդհանուր արտանետում|

|ը/կ|                        |____________________|

|   |                        |գ/վրկ|տ/տարի        |

|___|________________________|_____|______________|

|___|________________________|_____|______________|

|___|________________________|_____|______________|

._________________________________________________.

«.

 

12) N 3 ձևն ուժը կորցրած ճանաչել.

13) N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`».

 

«Ձև N 2

 

ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_____________________

                           Թույլտվության համար

____________________________________________________________

        Կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը, հարկ

                     վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

           __________________________________________________

                           Իրավաբանական հասցե

           __________________________________________________

                          Գործունեության հասցե

 

    Տրված է`                Ուժի մեջ է մինչև`          ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ

                                                             ՆԱԽԱՐԱՐ

 

    __________________     __________________          __________________

    օրը/ամիսը/տարեթիվը     օրը/ամիսը/տարեթիվը           անուն, ազգանուն

 

Հսկիչ համար`

 

ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________.

|NN |Աղտոտող նյութի անվանումը|Ընդհանուր արտանետում|

|ը/կ|                        |____________________|

|   |                        |գ/վրկ|տ/տարի        |

|___|________________________|_____|______________|

|   |                        |     |              |

|___|________________________|_____|______________|

|___|________________________|_____|______________|

._________________________________________________.

«:

Հսկիչ համար`

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2025
N 816-Ն
Որոշում