Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0302.120401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2001 թվականի N 302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերը մարելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 09 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրի գծով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի պահպանման ծախսերը պակասեցնել 2500,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), և նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով նախատեսված հատկացումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով)` այն ուղղելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

ապրիլի 12-ի N 302 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի

հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի

պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»

N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________________.

|Խ |Ե |Բյուջետային ծախսերի գործառական           |           2001 թ.        |

|ու|ն |դասակարգման խմբերի, ենթախմբերի, ըստ      |__________________________|

|մ |թ |տնտեսագիտական դասակարգման հոդվածների     | 2-րդ   |  3-րդ  |  4-րդ  |

|բ |ա |ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք          |եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|

|ը |խ |իրականացնող մարմինների                   |        |        |        |

|  |ու|անվանումները                             |        |        |        |

|  |մ |                                         |        |        |        |

|  |բ |                                         |        |        |        |

|  |ը |                                         |        |        |        |

|__|__|_________________________________________|________|________|________|

|09|01|1. Գործադիր իշխանության, պետական         |-600.0  |-600.0  |-1300.0 |

|  |  |կառավարման հանրապետական և  տարածքային    |        |        |        |

|  |  |կառավարման մարմինների կենտրոնական ապարատի|        |        |        |

|  |  |պահպանում                                |________|________|________|

|  |  |ՀՀ էներգետիկայի հանձնաժողով              |-600.0  |-600.0  |-1300.0 |

|  |  |_________________________________________|________|________|________|

|  |  |      այդ թվում`                         |        |        |        |

|  |  |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր   |-600.0  |-600.0  |-1300.0 |

|__|__|_________________________________________|________|________|________|

|14|01|2. Օտարերկրյա պետություններից և          |        |        |        |

|  |  |միջազգային կազմակերպություններից         |        |        |        |

|  |  |ստացված վարկերի սպասարկում               |        |        |        |

|  |  |(տոկոսավճար)                             |-1900.0 | 600.0  | 1300.0 |

|  |  |_________________________________________|________|________|________|

|  |  |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի             |        |        |        |

|  |  |նախարարություն                           |-1900.0 | 600.0  | 1300.0 |

|  |  |_________________________________________|________|________|________|

|  |  |      այդ թվում`                         |        |        |        |

|  |  |Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց       |-1900.0 | 600.0  | 1300.0 |

|__|__|_________________________________________|________|________|________|

|14|06|10. Նախորդ բյուջետային տարիների          |        |        |        |

|  |  |արդյունքներով առաջացած պարտքերի մարում   |2500.0  |   0.0  |   0.0  |

|  |  |                                         |________|________|________|

|  |  |ՀՀ կառավարություն                        |2500.0  |   0.0  |   0.0  |

|  |  |_________________________________________|________|________|________|

|  |  |      այդ թվում`                         |        |        |        |

|  |  |Շենքերի, շինությունների և  բնակարանների  |        |        |        |

|  |  |վարձակալության ծախսեր                    |2500.0  |        |        |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2001
N 302
Որոշում