ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2025 թվականի N 821-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 20-ի
N 821-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ` ԳՀՓԿԱ) կատարման գործընթացը, ինչպես նաև կարգավորվում են այդ գործընթացին առնչվող սուբյեկտների հարաբերությունները:
2. ԳՀՓԿԱ ձևավորման համար հիմք են հանդիսանում`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի (այսուհետ` ՍՌՏ) զարգացման պետական ծրագիրը.
2) պետական պատվիրատուների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` ՊՆ), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ԱԱԾ), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` ՆԳՆ) և պետական կառավարման համակարգի մյուս մարմինների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկությունները (ՏԱ) և (կամ) մարտավարատեխնիկական (տակտիկատեխնիկական) առաջադրանքները (ՄՏԱ(ՏՏԱ).
3) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը:
3. Պետական պատվիրատուները Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ` կոմիտե) են ներկայացնում ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների համաձայն կազմված ԳՀՓԿԱ, ՏԱ և (կամ) ՄՏԱ(ՏՏԱ)-ները:
4. Կոմիտեն, ներկայացված ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ)-ները 5 օրվա ընթացքում ուսումնասիրում և կից գրությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշմամբ (այսուհետ` ռեեստր) սահմանված կարգով գրանցված մասնագիտացված սուբյեկտներին, որոնք այդ փաստաթղթերն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեին տեղեկացնում են հայտեր ներկայացնելու և դրանց ներկայացման ժամանակահատվածի մասին:
5. ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ)-ների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են կոմիտեին սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
6. Այն դեպքում, երբ հայտատուն հայտի հետ ներկայացրել է նաև ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ)-ների հիման վրա ստեղծվելիք արտադրանքի տեխնիկական կամ այլ լավարկման առաջարկություն, կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ) ներկայացրած պետական կառավարման համակարգի մարմնի համաձայնեցմանը:
7. Պետական կառավարման համակարգի մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է առաջարկությունը` դրա մասին գրավոր տեղեկացնելով կոմիտեին:
8. Կոմիտեն, պետական կառավարման համակարգի մարմնի դիրքորոշումն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հայտատուին:
9. Սույն կարգով սահմանված ԳՀՓԿԱ իրականացնելու համար հայտատուն հայտի հետ կոմիտեին ներկայացնում է նաև արդյունքի տեխնոլոգիական պատրաստիության ընթացիկ և վերջնարդյունքում ակնկալվող մակարդակը նկարագրող տեղեկանք` սույն կարգի N 2 ձևին համապատասխան, կամ հիմնավորում` նախագծի տեխնոլոգիական պատրաստիության մակարդակի (այսուհետ` ՏՊՄ) սանդղակներով դասակարգելու անհնարինության մասին:
10. Հայտատուն ԳՀՓԿԱ հայտին կից կոմիտեին ներկայացնում է`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանից քաղվածք.
2) առկայության դեպքում` տեղեկություններ իր հետ փոխկապակցված իրավաբանական, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձանց վերաբերյալ` ներկայացնելով իրավաբանական, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ.
3) առկայության դեպքում` տեղեկություններ իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ` ներկայացնելով փոխկապակցվածությունը հավաստող փաստաթղթեր.
4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն հարկային պարտավորությունների վերաբերյալ:
11. Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտերը և թերի լինելու կամ առաջարկություններ ունենալու դեպքում հետ է ուղարկում հայտատուին` 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար, կամ
1) հայտերն ուղարկում է ԱԱԾ` հայտատուի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և ԳՀՓԿԱ արդյունքի մասով հնարավոր պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք ստանալու համար.
2) հայտերն ուղարկում է հավանական պետական պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին` ԳՀՓԿԱ արդյունքի մասով հնարավոր պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք ստանալու համար:
12. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց դիրքորոշումն ուղարկում են կոմիտեին 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին:
13. Պետական պատվիրատուներից առնվազն մեկի և ԱԱԾ դրական դիրքորոշման պարագայում ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են ՌԱՀ-ին կից Ռազմատեխնիկական գիտատեխնիկական խորհուրդ (այսուհետ` ՌՏԳՏԽ):
14. Եթե նախկինում նույնաբովանդակ աշխատանք ֆինանսավորվել կամ մերժվել է հաստատման կամ ձևավորման որևէ փուլում, կոմիտեն դրա մասին տեղեկանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՌՏԳՏԽ-ին` եզրակացության մեջ դրան անդրադառնալու և ՌԱՀ-ի անդամների կողմից նիստում հետագա քննարկման համար:
15. Հայտերն ստանալուց հետո ՌՏԳՏԽ-ն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հրավիրում է նիստ:
16. ՌՏԳՏԽ-ն, օրենքով սահմանված կարգով որոշումներն ստորագրելուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկվում է նաև կոմիտեին:
17. Պետական պատվիրատուների կողմից ներկայացված ՏԱ ՄՏԱ(ՏՏԱ) հիման վրա հայտատուի կողմից ներկայացված և դրական կարծիք ստացած ԳՀՓԿԱ հայտերը նույն թեմայի վերաբերյալ մեկից ավելի հայտատուների կողմից հայտեր ներկայացված լինելու դեպքում, ՌՏԳՏԽ-ն ներկայացված հայտերն ուղարկում է ՌԱՀ-ի քարտուղարություն` ՌԱՀ-ի անդամներին և պետական պատվիրատուներին փոխանցելու և կատարողին կամ կատարողներին ընտրելու նպատակով:
18. Կոմիտեն տեղեկացնում է հայտատուին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն նախնական գնահաշվարկ ներկայացնելու մասին:
19. ՌԱՀ-ի նիստը հրավիրվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով:
20. ՌԱՀ-ում հավանության արժանացած ԳՀՓԿԱ հայտերի վերաբերյալ արձանագրությունը ՌԱՀ-ի քարտուղարությունը 3 օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ` ԲՏԱՆ):
21. ԲՏԱՆ-ը 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է «ԳՀՓԿԱ պետական պատվերը հաստատելու մասին» որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
22. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման հայտն ուղարկում է ԲՏԱՆ-ին` գնման գործընթացը կազմակերպելու և որոշման մեջ ընդգրկված թեմաների մասով հայտատուների (այսուհետ` կատարող) հետ պետության կարիքների համար գիտահետազոտական (ԳՀ) և (կամ) փորձակոնստրուկտորական (ՓԿ) աշխատանքների իրականացման համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գնման պայմանագիր կնքելու համար:
23. ԳՀՓԿԱ աշխատանքների կատարման պայմանները և փուլերի պահանջները սահմանվում են համաձայն ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների, իսկ մնացած աշխատանքների ձևակերպումները հստակեցվում են տեխնիկական առաջադրանքներում:
24. Փուլը հանձնելուն պատրաստ լինելու վերաբերյալ կատարողը պետական պատվիրատուին ներկայացնում է ծանուցագիր համաձայն ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների սահմանված ձևի: Պետական պատվիրատուի կողմից փուլի ընդունման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծանուցագիրը կարող է ներկայացվել նաև նախօրոք` նշելով աշխատանքին պատրաստ լինելու վերջնաժամկետը:
25. ԳՀՓԿ աշխատանքների դեպքում` «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է հանձնաժողով, որն իրականացնում է աշխատանքների, դրանց փորձարկումների և (կամ) փուլի ընդունում` համաձայն կիրառելի ազգային ռազմական ստանդարտների:
26. Փուլի ընդունման աշխատանքներն ամփոփվում են ակտով: Հանձնաժողովի որոշմամբ փուլի ընդունման ժամանակ ի հայտ եկած թերությունները և բացթողումները շտկելու նպատակով կազմակերպությանը տրվում են առաջարկություններ և ողջամիտ ժամանակ, որոնք սահմանվում են արձանագրության մեջ:
27. Ակտը 7 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է հանձնաժողովը ձևավորած պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների կողմից և ուղարկվում կոմիտեին:
28. Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատված ակտն ուղարկում է կատարողին` ընդունված փուլի մասով փաստացի գնահաշվարկ ներկայացնելու համար:
29. Կատարողը հաստատված ակտն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի համաձայնեցմանն է ներկայացնում փաստացի գնահաշվարկ:
30. Գնահաշվարկի համաձայնեցումից հետո կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեին է ներկայացնում ընդունված փուլի մասով վճարման և այլ անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
31. ԳՀՓԿԱ աշխատանքների ավարտից հետո իրականացվում է ԳՀՓԿԱ պայմանագրերի արդյունքում ստացված գույքի ընդունում-հանձնում, որից հետո մեկամսյա ժամկետում գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում է շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնին:
32. ԳՀՓԿԱ պայմանագրի ավարտից կամ լուծումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ակտով ընդունում է մշակված փաստաթղթերի (կոնստրուկտորական փաստաթղթեր, գնահաշվարկ և այլն) ամբողջական փաթեթը, ուսումնասիրում ավարտված կամ լուծված պայմանագրի կատարման ընթացքում ձեռք բերված գույքը (սարք-սարքավորումներ, հաստոցներ, լաբորատոր և չափիչ սարքեր և այլն) և ներկայացնում առաջարկություն ԲՏԱՆ-ին` գույքի հետագա տնօրինման կամ Պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոխանցելու վերաբերյալ:
Ձև N 1
ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ
Հայտը հանձնված է
___ _____________ 202_ թ.
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
._____________________________________________________________________.
|Նախագծի անվանումը | |
|______________________________________________________|______________|
|Նախագծի հեղինակը | |
|______________________________________________________|______________|
|Նախագծում ընդգրկված հիմնական | |
|______________________________________________________|______________|
|Հայտատուների քանակը | |
|______________________________________________________|______________|
|Կատարման ժամկետը (ամիսներով) | |
|______________________________________________________|______________|
|Նախագծի իրականացման հիմնական փուլերը և դրանց | |
|կատարման ժամկետները (ամիսներով) | |
|______________________________________________________|______________|
|Պահանջվող ֆինանսավորման ծավալը | |
|(նախագծի ընդհանուր արժեքը հազ. դրամ) | |
|______________________________________________________|______________|
|Հայտատուի տեսակը | |
|(իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր) | |
._____________________________________________________________________.
Նախագծի ղեկավարի տվյալները
._____________________________________________________________________.
|Ազգանուն, անուն, հայրանուն | |
|______________________________________________________|______________|
|Հանրային ծառայության համարանիշը | |
|______________________________________________________|______________|
|Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը | |
|______________________________________________________|______________|
|Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը, | |
|մասնագիտությունը) | |
|______________________________________________________|______________|
|Պաշտոնը | |
|______________________________________________________|______________|
|Նախկինում ղեկավարած/մասնակցած | |
|նախագծերի/ծրագրերի անվանումները և իրականացման | |
|ժամկետները | |
|______________________________________________________|______________|
|Հեռախոսահամարը | |
|______________________________________________________|______________|
|Էլեկտրոնային փոստի հասցեն | |
._____________________________________________________________________.
Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր)
._____________________________________________________________________.
|Անվանումը |
|_____________________________________________________________________|
|Իրավաբանական/գրանցման հասցեն |
|_____________________________________________________________________|
|Գործունեության հասցեն |
|_____________________________________________________________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը/հանրային ծառայությունների |
|համարանիշը (ֆիզ. անձի դեպքում) |
|_____________________________________________________________________|
|Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ. անձի դեպքում) |
|_____________________________________________________________________|
|Հեռախոսահամարը |
|_____________________________________________________________________|
|Էլեկտրոնային փոստի հասցեն |
|_____________________________________________________________________|
|Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը |
._____________________________________________________________________.
Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները
._____________________________________________________________________.
|Ազգանուն, անուն, հայրանուն | |
|______________________________________________________|______________|
|Հանրային ծառայությունների համարանիշը | |
|______________________________________________________|______________|
|Պաշտոնը | |
|______________________________________________________|______________|
|Հեռախոսահամարը | |
|______________________________________________________|______________|
|Էլեկտրոնային փոստի հասցեն | |
._____________________________________________________________________.
2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Նախագծի համառոտ բնութագիրը
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
2.2. Նախագծի բովանդակությունը*
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
2.3.1. Տեխնիկական ցուցանիշները
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
2.3.2. Կիրառության բնագավառները
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
*Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, հայտատուների` տվյալ ուղղությամբ ձեռքբերումները և ավարտական ձևերը:
3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**
.__________________________________________________________.
|NN |Հաստիքի |Քանակ|Նախագծի շրջանակներում|1 հաստիքային |
|ը/կ|(պաշտոնի, | |հայտատուի կողմից |միավորի համար|
| |գործառույթի)| |իրականացվող |ամսական |
| |անվանում | |աշխատանքների բնույթ |աշխատավարձ |
|___|____________|_____|_____________________|_____________|
|___|____________|_____|_____________________|_____________|
|___|____________|_____|_____________________|_____________|
|___|____________|_____|_____________________|_____________|
|___|____________|_____|_____________________|_____________|
.__________________________________________________________.
**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (հայտատուների) ինքնակենսագրականները (CV)
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***
._____________________________________________________________.
|NN | Հոդվածների անվանումները |Կազմակերպության|
|ը/կ| |ծախսերը |
| | |(հազ. դրամ) |
|___|_________________________________________|_______________|
|1. |Ուղղակի արտադրական ծախսումները | |
|___|_________________________________________|_______________|
|2. |Անուղղակի արտադրական ծախսումները | |
|___|_________________________________________|_______________|
|3. |Ինքնարժեքը | |
|___|_________________________________________|_______________|
|4. |Ոչ արտադրական ծախսերը | |
|___|_________________________________________|_______________|
|5. |Ընդամենը | |
|___|_________________________________________|_______________|
|6. |Շահույթը | |
|___|_________________________________________|_______________|
|7. |Գինը` առանց ավելացված արժեքի հարկի | |
|___|_________________________________________|_______________|
|8. |Ավելացված արժեքի հարկը | |
|___|_________________________________________|_______________|
|9. |Գինը | |
._____________________________________________________________.
***Լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն` ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)
4.1 Տեղեկություններ նախորդ 3 տարիներին հայտատուի կողմից վճարված հարկերի վերաբերյալ.
.___________________________________________________________________.
| | | |
.___________________________________________________________________.
Կազմակերպության ղեկավար ______________________________________
անունը, ազգանունը, ստորագրությունը
Նախագծի ղեկավար ______________________________________
անունը, ազգանունը, ստորագրությունը
Ֆինանսական գծով ______________________________________
պատասխանատու (հաշվապահ) անունը, ազգանունը, ստորագրությունը
Ձև N 2
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՏՊՄ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Եթե նախագիծը հնարավոր է դիտարկել ՏՊՄ տրամաբանության մեջ (լրացնել աղյուսակը)
.___________________________________________________________________.
|Մակարդակ|Նշել |Որքա՞ն գումար|Որքա՞ն են |Ի՞նչ միջոց- |Մեկնաբա-|
| |ավարտվել |է ծախսվել |տևել |ներով են |նություն|
| |է/իրակա- |(ծախսվելու) |(տևելու) |տեղի ունեցել | |
| |նացվելու է|այս մակար- |այս մակար-|(ունենալու) | |
| | |դակին |դակի մշա- |մշակումները. | |
| | |հասնելու |կումները |(եթե նախկին | |
| | |համար | |ԳՀՓԿ է, | |
| | | | |ապա նշել | |
| | | | |ԳՀՓԿ պայմա- | |
| | | | |նագրի համարը)| |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 1 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 2 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 3 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 4 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 5 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 6 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 7 | | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|________|
|ՏՊՄ 8 | | | | | |
.___________________________________________________________________.
2. Եթե նախագիծն իմաստալից չի դիտարկել ՏՊՄ-ներով, տալ դրա մանրամասն հիմնավորումը.
.___________________________________________________________________.
| |
.___________________________________________________________________.
Ձև 2-ի օրինակ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՏՊՄ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
3. Եթե նախագիծը հնարավոր է դիտարկել ՏՊՄ տրամաբանության մեջ (լրացնել աղյուսակը)
._____________________________________________________________________.
|Մակարդակ|Նշել |Որքա՞ն գումար|Որքա՞ն են |Ի՞նչ միջոց- |Մեկնաբա- |
| |ավարտվել |է ծախսվել |տևել |ներով են |նություն |
| |է/իրակա- |(ծախսվելու) |(տևելու) |տեղի ունեցել | |
| |նացվելու է|այս մակար- |այս մակար-|(ունենալու) | |
| | |դակին |դակի մշա- |մշակումները. | |
| | |հասնելու |կումները |(եթե նախկին | |
| | |համար | |ԳՀՓԿ է, | |
| | | | |ապա նշել | |
| | | | |ԳՀՓԿ պայմա- | |
| | | | |նագրի համարը)| |
|________|__________|_____________|__________|_____________|__________|
|ՏՊՄ 1 |Ավարտվել է|1 մլն ՀՀ դրամ|6 ամիս |Սեփական | |
| | | | |միջոցներ | |
|________|__________|_____________|__________|_____________|__________|
|ՏՊՄ 2 |Ավարտվել է|2 մլն ՀՀ դրամ|8 ամիս |ԳՀՓԿԱ պետ | |
| | | | |ֆինանսավորում| |
| | | | |պայմ. ԱԱ-00 | |
|________|__________|_____________|__________|_____________|__________|
|ՏՊՄ 3 |Ավարտվել է|3 մլն ՀՀ դրամ|10 ամիս |ԳՀՓԿԱ պետ | |
| | | | |ֆինանսավորում| |
| | | | |պայմ. ԱԱ-00 | |
|________|__________|_____________|__________|_____________|__________|
|ՏՊՄ 4 |Իրականաց- |1 մլն ՀՀ դրամ|2 ամիս |Նոր ՓԿ հայտ |Ֆինանսա- |
| |վելու է | | | |վորման |
|________|__________|_____________|__________|_____________|բաշխումը |
|ՏՊՄ 5 |Իրականաց- |1.5 մլն ՀՀ |2 ամիս |Նոր ՓԿ հայտ |մակարդակ- |
| |վելու է |դրամ | | |ների միջև |
|________|__________|_____________|__________|_____________|մոտավոր է |
|ՏՊՄ 6 |Իրականաց- |1 մլն ՀՀ դրամ|2 ամիս |Նոր ՓԿ հայտ | |
| |վելու է | | | | |
|________|__________|_____________|__________|_____________| |
|ՏՊՄ 7 |Իրականաց- |2 մլն ՀՀ դրամ|2 ամիս |Նոր ՓԿ հայտ | |
| |վելու է | | | | |
|________|__________|_____________|__________|_____________|__________|
|ՏՊՄ 8 | | | | | |
._____________________________________________________________________.
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. ՏՊՄ 1 - Հիմնական սկզբունքների դիտարկում: Այս մակարդակում իրականացվում են գիտական սկզբունքների դիտարկում և ուսումնասիրություններ, որոնք կարող են դառնալ նոր գաղափարների և նոր տեխնոլոգիայի հիմք:
2. ՏՊՄ 2 - Տեխնոլոգիական գաղափարի, հայեցակարգի ձևավորում: Այս մակարդակում իրականացվում է գաղափարի նախնական ձևակերպում և գնահատում, մշակվում են գաղափարը տեխնոլոգիայի վերածելու կոնցեպտուալ լուծումներ, տեխնոլոգիայի կիրառական ուղղություններ:
3. ՏՊՄ 3 - Նմուշի մշակման գործընթաց և տեխնոլոգիայի նախնական ստուգում (փորձարարական նախանմուշ): Այս մակարդակում իրականացվում է գաղափարի փաստարկված մշակում, մոդելավորում, նախնական նախագծում, որոշ աշխատանքների դեպքում առաջին նախատիպային մոդելի ստեղծում, կատարվում է առաջնային ստուգում` պարզելու գաղափարի գիտական ճշգրտությունն ու հնարավորությունները և հասկանալու, թե որքանով է հնարավոր գաղափարը կիրառել տեխնոլոգիայի մակարդակում և հետագայում, ըստ անհրաժեշտության, իրականացնել ՓԿ աշխատանքներ:
4. ՏՊՄ 4 - Տեխնոլոգիայի ստուգում (նախնական փորձարկում) վերահսկելի (լաբորատոր) միջավայրում: Այս մակարդակում տեխնոլոգիան մշակվում և ստուգվում է նախապես պատրաստված լաբորատոր պայմաններում, կատարվում են նախնական փաստարկված փորձարկումներ` հաստատելու նմուշի համապատասխանությունը ՏԱ-ին:
5. ՏՊՄ 5 - Տեխնոլոգիայի ստուգում (փորձարկում) համապատասխան միջավայրում: Այս մակարդակում նմուշն ստուգվում է իրական միջավայրին մոտ պայմաններում, որպեսզի գնահատվի դրա հնարավոր կիրառումը, գնահատվում է տեխնոլոգիայի աշխատանքն ավելի լայն պայմաններում` համոզվելու, որ այն կարող է աշխատել իրական միջավայրում:
6. ՏՊՄ 6 - Նախատիպի ցուցադրում իրական (նախատեսված) պայմաններում, որտեղ հանձնաժողովի ներկայությամբ ամբողջական նախատիպը ցուցադրվում է իրական պայմաններում կամ իրականին մոտ միջավայրում, որտեղ նախատեսվում է այն կիրառել` փաստարկելու ԳՀՓԿԱ-ի իրականացման արդյունքը:
7. ՏՊՄ 7 - Ամբողջական համակարգի ցուցադրում օպերացիոն (աշխատանքային) միջավայրում: Այս մակարդակում ամբողջական և ինտեգրված համակարգը ցուցադրվում է համապատասխան օպերացիոն պայմաններում, իրականացվում են ցուցադրական փորձարկումներ` հավաստելու, որ տեխնոլոգիան համապատասխանում է օպերացիոն միջավայրի պահանջներին, և կարող է կիրառվել լայնամասշտաբ նպատակներով:
8. ՏՊՄ 8 - Համակարգի ավարտական փորձարկում և հավաստագրում: Այս մակարդակում տեխնոլոգիան կամ համակարգն անցնում են պետական փորձարկումներ և ստանում են պաշտոնական հավաստում բարեհաջող փորձարկումների վերաբերյալ: Այս մակարդակում պատրաստ է կիրառման և մասշտաբային արտադրության գործունակ տեխնոլոգիա, որն անցել է ստանդարտներին համապատասխանության մանրամասն գնահատում, կազմվել է օգտագործման և տեխնիկական սպասարկման փաստաթղթերի փաթեթ:
Տեխնոլոգիաների մշակումը հնարավոր չէ դիտարկել ՏՊՄ սանդղակով հետևյալ դեպքերում.
1. Ոչ գծային զարգացման գործընթաց
Երբ տեխնոլոգիայի զարգացումը չի ընթանում փուլային տրամաբանությամբ, այլ զուգահեռ տարբեր ուղղություններով` առանց հստակ սահմանված հաջորդականության: Օրինակ, եթե արհեստական բանականության նոր մոդելը զարգացվում է տարբեր ալգորիթմներով, որոնք կարող են միաժամանակ լինել ՏՊՄ 2, ՏՊՄ 5 և ՏՊՄ 7 մակարդակներում:
2. Հետազոտական ուղղվածություն առանց կիրառելի զարգացման
Եթե տեխնոլոգիան գտնվում է մաքուր գիտական հետազոտության փուլում, առանց կոնկրետ կիրառական զարգացման պլանի: Օրինակ` քվանտային հաշվարկների կամ ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում որոշ նոր հայտնագործություններ կարող են չունենալ հստակ ընթացք ՏՊՄ սանդղակով:
3. Խիստ գաղտնի կամ պաշտպանված տեխնոլոգիաներ
Երբ անվտանգության նկատառումներով հետազոտության և զարգացման գործընթացները չեն հրապարակվում և չեն անցնում հանրահայտ փուլեր: Օրինակ` ռազմական հատուկ ծրագրերը, որոնց զարգացման մասին տեղեկատվությունը փակ է, և ՏՊՄ մակարդակները չեն կարող ստանդարտ կերպով գնահատվել:
4. Շատ արագ զարգացող կամ փոփոխվող տեխնոլոգիաներ
Երբ տեխնոլոգիան այնքան արագ է զարգանում, որ առանձին ՏՊՄ մակարդակները չեն հասցնում կիրառվել: Օրինակ` ծրագրային ապահովման որոշ լուծումներ կամ արհեստական բանականության մոդելները, որոնք մշակվում են արագ կրկնությունների (iterations) միջոցով:
5. Համակցված տեխնոլոգիաներ` տարբեր պատրաստիության մակարդակներով Երբ մեկ համակարգում օգտագործվում են մի քանի տարբեր տեխնոլոգիաներ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր ՏՊՄ մակարդակներում: Օրինակ` նոր զինվորական դրոն, որի կառավարման համակարգը ՏՊՄ 7-ում է, բայց էներգիայի աղբյուրը` ՏՊՄ 4-ում:
6. Փորձարարական տեխնոլոգիաներ` առանց արդյունաբերական կիրառման հեռանկարի
Եթե տեխնոլոգիան ստեղծվում է միայն տեսական կամ լաբորատոր ուսումնասիրության համար, և դրա նպատակը չի ներառում վերջնական արտադրանքի ստեղծում: Օրինակ` նյութաբանության մեջ նոր տարրերի ուսումնասիրություն, որոնք դեռևս չեն ուսումնասիրվել արտադրական մասշտաբով:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2025 թվական: