ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 841-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, մարզ Լոռի, համայնք քաղաք Վանաձոր, Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց հասցեում գտնվող` շուկայական արժեքին մոտարկված 230 886 170.92 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի կադաստրային արժեքը` 14 255 513 ՀՀ դրամ), 3347.26 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.32094 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 13082021-06-0052 վկայական) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել որ`
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` 2024 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով` 276 800 000 ՀՀ դրամ (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը` 65 400 000 ՀՀ դրամ).
2) աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ` գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում` առաջարկված գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
3) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը` 1 041 111,60 ՀՀ դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում` «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս:
3. Կոմիտեի նախագահին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ` առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ` նույն պայմաններով` առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան