040.0304.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2001 թվականի N 304
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի 115-ամյա հոբելյանը նշելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2001 թվականի 2-րդ եռամսյակում հատկացնել 4519.0 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` 1500.0 հազ. դրամ` Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնում հանդիսավոր նիստի անցկացման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 2059.0 հազ. դրամ` Գարեգին Նժդեհի «Հատընտիրի» վերահրատարակման, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 960.0 հազ. դրամ` Գարեգին Նժդեհի 115-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: