ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
18 հունիսի 2025 թվականի N 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը հաստատելու մասին» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 2-րդ գլխի 3-րդ կետի «Քաղաքաշինական գործունեության մասնակիցները (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ` Գործատու)) պարտավոր է.» բառերը փոխարինել «Քաղաքաշինական գործունեության մասնակից հանդիսացող (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ` Գործատու)) Գործատուն պարտավոր է.» բառերով,
2) 2-րդ գլխի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 7.1-ին ենթակետ, հետևյալ բովանդակությամբ. «7.1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով ամրագրված հատուկ աշխատանքներն իրականացնել կարգագիր-թույլտվության ձևակերպմամբ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն)` համաձայն օրինակելի ձևի,»,
3) 4-րդ գլխից հետո լրացնել նոր` 5-րդ գլուխ, հետևյալ բովանդակությամբ. «5. ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Օրինակելի ձև
ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
._____________________________________________________________________.
|1. |Իրականացվող հատուկ աշխատանքների |համառոտ նկարագրությունը |
| |անվանումը | |
|____|___________________________________|____________________________|
|2. |Կապալառու կազմակերպություն |անվանումը, տնօրենի անուն, |
| | |ազգանունը |
|____|___________________________________|____________________________|
|3. |Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) |անունը, ազգանունը |
|____|___________________________________|____________________________|
|4. |Շինաշխատանքների որակի տեխնիկական |անունը, ազգանունը |
| |հսկող | |
|____|___________________________________|____________________________|
|5. |Շինաշխատանքներում ներգրավված |անունը, ազգանունը |
| |բանվորական անձնակազմ | |
|____|___________________________________|____________________________|
|5.1 |... | |
|____|___________________________________|____________________________|
|5.2 |... | |
|____|___________________________________|____________________________|
|5.3 |... | |
|____|___________________________________|____________________________|
|6. |Շինաշխատանքների մեկնարկ |ամսաթիվը, ժամը |
|____|___________________________________|____________________________|
|7. |Շինաշխատանքների կանխատեսվող և |ամսաթիվը, ժամը |
| |փաստացի ավարտ | |
|____|___________________________________|____________________________|
|8. |Շինարարական հրապարակում |իրականացված անվտանգության և |
| |անվտանգության և հատուկ պայմանների |հատուկ միջոցառումների |
| |ապահովում |համառոտ նկարագրությունը |
|____|___________________________________|____________________________|
|9. |Կարգագիր-թույլտվության տրամադրում |ամսաթիվը, ժամը |
|____|___________________________________|____________________________|
|10. |Կարգագիր-թույլտվության երկարաձգման |ամսաթիվը, ժամը |
| |ժամկետ (ըստ անհրաժեշտության) | |
|____|___________________________________|____________________________|
|11. |Շինաշխատանքներն իրագործելու |պայմանների ստուգման, |
| |պայմանների ստուգում, բանվորական |բանվորական անձնակազմի |
| |անձնակազմի իրազեկում, |իրազեկման և թույլտվության |
| |թույլտվության տրամադրում |տրամադրման ամսաթիվը, ժամը, |
|____| |____________________________|
|11.1| |պատասխանատու աշխղեկի |
| | |ստորագրությունը |
|____| |____________________________|
| | |որակի տեխնիկական հսկողի |
|11.2| |ստորագրությունը |
|____|___________________________________|____________________________|
|12. |Շինաշխատանքներում ներգրավված | |
| |բանվորական աշխատակազմի | |
| |ստորագրություններ` 1-12 կետերի | |
| |մասով իրազեկված լինելու վերաբերյալ | |
|____|___________________________________|____________________________|
|12.1|... | |
|____|___________________________________|____________________________|
|12.2|... | |
|____|___________________________________|____________________________|
|12.3|... | |
._____________________________________________________________________.
Գործատուի____________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը) :»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
18.06.2025 Ե. Վարդանյան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2025 թվական: