ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 829-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1132-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք օտարելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 1132-Ա որոշման (այսուհետ` որոշում) 7-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ. 2-րդ վճարում` ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը,
գ. 3-րդ վճարում` ոչ ուշ, քան 2026 թվականի ավարտը,
դ. 4-րդ վճարում` ոչ ուշ, քան 2027 թվականի ավարտը,
ե. 5-րդ վճարում` ոչ ուշ, քան 2028 թվականի ավարտը:»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել 2024 թվականի հուլիսի 29-ին կնքված թիվ 967-Օ պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան