Սեղմել Esc փակելու համար:
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2025 թվականի N 831-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար`

1) Արսեն Արմենի Սամսոնյանին (ծնվ.` 30.04.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Դավթաշենի 4-րդ թաղ., շ. 34, բն. 1, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

2) Սամվել Ասատուրի Մանուկյանին (ծնվ.` 25.03.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Շահումյան, 5 փ., տուն 34, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

3) Հարություն Սարգսի Ջավադյանին (ծնվ.` 06.06.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 122, բն. 9, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

4) Արթուր Ռաֆաելի Մելիքյանին (ծնվ.` 30.06.2002 թ., ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փ., շ. 47, բն. 49, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

5) Գուրգեն Արմենի Քոսյանին (ծնվ.` 15.01.2004 թ., ՀՀ, ք. Երևան, Ավանեսովի փկղ., շ. 1, բն. 29, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

6) Կարեն Դավիթի Դավթյանին (ծնվ.` 02.01.2004 թ., ՀՀ, ք. Երևան, Հր. Աճառյան փ., շ. 2/1, բն. 8, Երևանի N 3 ԶԿ) տրված տարկետումը` ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

7) Նորայր Արմենի Ղազարյանին (ծնվ.` 22.01.2002 թ., ՀՀ, ք. Երևան, Լյուքսեմբուրգի 1 նրբ., շ. 4, բն. 18, Երևանի N 3 ԶԿ) տրված տարկետումը` մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

8) Ռոբերտ Արթուրի Բաղրամյանին (ծնվ.` 29.06.2002 թ., ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Արարատյան փ., տուն 41, Արմավիրի մարզի Զ/Կ) տրված տարկետումը` մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1104-Ա որոշման N 2 հավելվածի 3-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ, 22-րդ, 24-րդ և 25-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2025
N 831-Ա
Որոշում