Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՔ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉ ...

 

 

040.0306.160401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2001 թվականի N 306

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՔ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների բնակիչների անհապաղ վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 խմբի 02 ենթախմբի «2. Բնակարանների գնում» կետով Տավուշի մարզպետարանին նախատեսված 9.0 մլն դրամը հատկացնել Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների սեփականատերերի համար նոր բնակելի տուն (բնակարան) գնելու համար` սեփականատերերի ուժերով սողանքային գոտում գտնվող բնակելի տները քանդելու պայմանով:

2. Տավուշի մարզպետին`

ա) Հաղարծին գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների սեփականատերերի հետ կնքել պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից համատեղ հաստատված ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևի.

բ) ձեռք բերված բնակելի տների (բնակարանների) սեփականության իրավունքի վկայագրերը սեփականատերերի կողմից մարզպետարան ներկայացվելուց հետո 3 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն սահմանված կարգով ներկայացնել հայտ տան (բնակարանի) գնման արժեքի վճարման մասին և ստացված միջոցները վճարել տան (բնակարանի) առուվաճառքի պայմանագրով` վճարող կողմին:

3. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում 9.0 մլն դրամը բաշխվում է համամասնորեն` ըստ սողանքային գոտում գտնվող բնակելի տների ընդհանուր մակերեսի հարաբերակցության.

բ) ըստ պայմանագրի` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում գների տարբերությունը լրացվում է բնակելի տուն (բնակարան) ձեռք բերողի միջոցների հաշվին, իսկ ցածր գնով ձեռք բերելու դեպքում` գումարի տարբերությունը տրվում է բնակելի տուն (բնակարան) ձեռք բերողին.

գ) ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) չափը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությամբ սահմանված բնակելի մակերեսի նորմերից.

դ) սողանքային գոտում գտնվող` քանդման ենթակա տների հողամասերի վրա արգելվում է որևէ շինարարության իրականացում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2001
N 306
Որոշում