Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2025 թվականի N 883-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Թալին քաղ. Մ. Հարությունյան փողոց, 19 դպրոց հասցեում գտնվող` 411,1 քառ. մետր մակերեսով մարզադահլիճը (կադաստրային ծածկագիր` 02-003-0024-0019-002) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2052 հա հողամասը (կադաստրային ծածկագիր` 02-003-0024-0019) (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11062024-02-0088, այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Թալինի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը` 94.210.00384, այսուհետ` կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով N 11062024-02-0088 սեփականության իրավունքի գրանցման վկայականի տվյալները, կազմակերպության հետ կնքել 2017 թվականի մայիսի 20-ին կնքված` անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 44/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2025
N 883-Ա
Որոշում