ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2025 թվականի N 907-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N 1 հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է ______________ նախարարին կից հասարակական խորհուրդ:».
2) N 2 հավելվածի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11.1. Կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորման, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավելու նպատակով, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծվում է կառավարությանը ենթակա _________________ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհուրդ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հուլիսի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):