031.0819.120401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2000 թվականի մարտի 3-ին Երևանում և 2000 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական համայնքի միջև 1999 թվականի ՏԱՍԻՍ-ի ծրագրի ֆինանսավորման մասին» հուշագիրը քննարկելիս:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 28-ի ՆԿ-633 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
12 ապրիլի 2001թ.
ՆԿ-819