ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 հունիսի 2025 թվականի N 1658-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1709-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2016 թվականի նոյեմբերի 16-ի N 1209-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության վարչատարածքային բաժանման միավորների դասակարգիչը հաստատելու մասին» N 1709-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Գ. Պապոյան
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2025 թ. հունիսի 18-ի
N 1658-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2021 թ. դեկտեմբերի 30-ի
N 1709-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
ՀԴ 002-2023
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն դասակարգչով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզերի (այսուհետ` մարզ), մարզերում կազմավորված համայնքների ու բնակավայրերի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների անվանումները` իրենց ծածկագրերով (տե՛ս աղյուսակ 1):
2. Դասակարգիչը ենթակա է կիրառման նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից, որոնք վարչատարածքային բաժանման մակարդակներում իրականացնում են տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և այլ ոլորտներին առնչվող տեղեկատվության հավաքման, մշակման, ամփոփման, փոխանցման և փոխանակման գործընթացներ:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ
3. Սույն դասակարգչում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.
1) ԻՍՕ 3166-1:2020 Կոդեր երկրների և դրանց ենթատարածքային բաժանումների անունների ներկայացման համար. Մաս 1. Երկրների կոդեր,
2) ԻՍՕ 3166-1:2020 Կոդեր երկրների և դրանց ենթատարածքային բաժանումների անունների ներկայացման համար. Մաս 2. Երկրների ենթատարածքային բաժանումների կոդեր:
3. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման միավորների դասակարգիչը կառուցված է եռաստիճան դասակարգման սկզբունքով:
5. Առաջին աստիճանում դասակարգումը կատարվում է դասակարգման ֆասետային մեթոդով:
6. Երկրորդ և երրորդ աստիճաններում դասակարգումը կատարվում է հիերարխիկ մեթոդով:
7. Դասակարգման առաջին աստիճանում դասակարգման խմբավորումներն են մարզերը:
8. Դասակարգման երկրորդ աստիճանում դասակարգման խմբավորումներն են համայնքները:
9. Դասակարգման երրորդ աստիճանում դասակարգման խմբավորումներն են մարզերի համայնքների բնակավայրերը, իսկ Երևան համայնքի դեպքում` քաղաքի վարչական շրջանները:
10. Դասակարգչի ամեն մի դիրքն իր կառուցվածքով բաղկացած է երեք բլոկից.
1) միավորի նույնականացման բլոկ,
2) միավորի անվանման բլոկ,
3) լրացուցիչ տվյալների բլոկ:
11. Նույնականացման բլոկն ընդգրկում է նույնականացման ծածկագիրը և ստուգիչ թիվը:
12. Անվանման բլոկում նշվում է միավորի` մարզի, համայնքի, բնակավայրի և Երևան քաղաքի վարչական շրջանի պաշտոնական անվանումը:
13. Լրացուցիչ տվյալների բլոկը, անհրաժեշտության դեպքում, պարունակում է որոշ պարզաբանումներ վարչատարածքային բաժանման միավորների պատկանելիության կամ կարգավիճակի վերաբերյալ:
4. ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
14. Դասակարգման օբյեկտների` վարչատարածքային միավորների, ծածկագրման համակարգն ընդգրկում է դասակարգման առաջին աստիճանում ծածկագրման զուգահեռ, իսկ դասակարգման երկրորդ և երրորդ աստիճաններում հաջորդական մեթոդները:
15. Նույնականացման բլոկում վարչատարածքային բաժանման միավորների ծածկագիրը բաղկացած է տասական համակարգի թվային ինը նիշերից և ունի հետևյալ կառուցվածքը (տե՛ս սխեմա 1):
Սխեմա 1. Ծածկագրերի կառուցվածքը
XX XXX XX X X
Դասը (մարզեր) | | | | |
___________________________. | | | |
Ենթադասը (համայնքներ) | | | |
________________________________. | | |
Խումբը (միավորված համայնքների բնակավայրեր,| | |
Երևանի քաղաքի վարչական շրջաններ) | | |
__________________________________________. | |
Խմբի տեսակը (քաղաք, գյուղ, Երևանի քաղաքի | |
վարչական շրջաններ) | |
_______________________________________________. |
Ստուգիչ թիվը |
____________________________________________________.
16. 1-ին և 2-րդ նիշերով ներկայացված են դասակարգման առաջին մակարդակի օբյեկտները` մարզերը:
17. 3-րդից մինչև 5-րդ նիշերով ներկայացված են դասակարգման երկրորդ մակարդակի օբյեկտները` համայնքները:
18. 6-րդ և 7-րդ նիշերով ներկայացված են դասակարգման երրորդ մակարդակի օբյեկտները` մարզերի համայնքների բնակավայրերը, իսկ Երևան համայնքի դեպքում` քաղաքի վարչական շրջանները:
19. 8-րդ նիշով ներկայացված են դասակարգման երրորդ մակարդակի օբյեկտների տեսակները, որոնց համար դասակարգչում սահմանված են հետևյալ տեսակները և համապատասխան արժեքները`
1) 1 քաղաք,
2) 2 գյուղ,
3) 3 քաղաքի վարչական շրջան (միայն Երևան քաղաքի համար):
20. Բացի դասակարգչում սահմանված երրորդ մակարդակի օբյեկտների տեսակներից, ծածկագրի 8-րդ նիշի համար կարելի է սահմանել այլ արժեքներ` դասակարգչում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո:
21. 9-րդ նիշով ներկայացվում է ստուգիչ թիվը, որը հաշվարկում է Լունի բանաձևով:
22. Ստուգիչ թվի հաշվարկը Լունի բանաձևով (ըստ «10» մոդուլի ստուգիչ թվի) կատարվում է հետևյալ երեք փուլերով.
1) Ծածկագրի ձախ կողմի առաջին թվանշանից սկսած կրկնապատկել 2-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ դիրքերում գտնվող թվանշանները:
2) Առաջին փուլում ստացված արդյունքների ամեն մի թվանշանին գումարել հաշվարկին չմասնակցած դիրքերում գտնվող թվանշանները և որոշել դրանց գումարը:
3) Երկրորդ փուլի արդյունքում ստացված թվին ամենամոտ գտնվող, զրոյով վերջացող, իրենից մեծ թվից հանել երկրորդ փուլի արդյունքը: Ստացված թիվը ստուգիչ թիվն է: Եթե երկրորդ փուլի արդյունքը վերջանում է զրոյով (օրինակ` տասը, քսան, երեսուն և այլն), ապա ստուգիչ թիվը զրոն է:
Օրինակ 1`
Վարչատարածքային միավորի կոդն է 03 001 01 1
1-ին փուլ` 3x2=6, 0x2=0, 0x2=0, 1x2=2
2-րդ փուլ` 0+6+0+0+1+0+1+2=10
3-րդ փուլ` ստուգիչ թվի արժեքը 0 է:
Օրինակ 2`
Վարչատարածքային միավորի կոդն է 07 091 28 2
1-ին փուլ` 7x2=14, 9x2=18, 2x2=4, 2x2=4
2-րդ փուլ` 0+1+4+0+1+8+1+4+8+4=31
3-րդ փուլ` ստուգիչ թվի արժեքը 9 է (40-31=9):
23. Ստուգիչ թիվը ծածկագրի բաղկացուցիչ մասն է` սակայն նույնականացման բլոկում դրա կիրառման անհրաժեշտությունը որոշում է դասակարգիչը կիրառողը: Այն կոչված է տեղեկատվության մեքենայական հաղորդման (փոխանցման) և մշակման ժամանակ ծածկագրի նիշերի հավաստիությունը ստուգելու համար:
24. ՀՀ օրենսդրությամբ սահմանված վարչատարածքային բաժանման միավորի անվանման փոփոխության դեպքերում դասակարգչում ծածկագիրը չի փոփոխվում:
25. Համայնքների միավորման ՀՀ օրենքով սահմանված դեպքերում, այլ համայնքին միացած համայնքների և այդ համայնքների բնակավայրերի ծածկագրերը համարվում են ուժը կորցրած: Համայնքի կազմում նոր ներառված բնակավայրերի համար սահմանվում են հերթական ծածկագրեր:
26. Ուժը կորցրած ծածկագրերը չեն օգտագործվում դասակարգչում այլ օբյեկտներ սահմանելու համար, դրանք կարող են կրկին օգտագործվել միայն նախկինում այդ ծածկագրով սահմանված օբյեկտների կարգավիճակների համապատասխան փոփոխությունների դեպքում:
27. Միջազգային մակարդակով տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանակման դեպքում թույլատրվում է վարչատարածքային բաժանման միավորների նույնականացման ծածկագրի սկզբում տեղադրել Հայաստանի Հանրապետության տառային կամ թվային` համապատասխանաբար AM կամ 051 ծածկագիրը` ըստ ԻՍՕ 3166-1 ստանդարտի:
28. Դասակարգչում տրված են նաև Հայաստանի Հանրապետության մարզերի տառային ծածկագրերը` ըստ ԻՍՕ 3166-2 ստանդարտի (տե՛ս աղյուսակ 2):
Աղյուսակ 1. ՀՀ մարզերի, մարզերում կազմավորված համայնքների ու բնակավայրերի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների անվանումները` իրենց ծածկագրերով
._________________________________________________________________________.
|Նույնականացման | Անվանման բլոկը |Լրացուցիչ |
| բլոկը | |տվյալի |
| | |բլոկը |
|________________|____________________________________________| |
|Միավորի |Ստու-|Մարզի |Համայնքի |Միավորված | |
|ծածկագիրը |գիչ |անվանումը |անվանումը |համայնքների | |
| |թիվը | | |բնակավայրերի, | |
| | | | |Երևան քաղաքի | |
| | | | |վարչական | |
| | | | |շրջանների | |
| | | | |անվանումները | |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
|01 001 000|7 | |Երևան | | |
|01 001 013|0 | | |Աջափնյակ | |
|01 001 023|9 | | |Ավան | |
|01 001 033|8 | | |Արաբկիր | |
|01 001 043|7 | | |Դավթաշեն | |
|01 001 053|6 | | |Էրեբունի | |
|01 001 063|5 | | |Կենտրոն | |
|01 001 073|4 | | |Մալաթիա-Սեբաստիա | |
|01 001 083|3 | | |Նոր Նորք | |
|01 001 093|2 | | |Նորք-Մարաշ | |
|01 001 103|9 | | |Նուբարաշեն | |
|01 001 113|8 | | |Շենգավիթ | |
|01 001 123|7 | | |Քանաքեռ-Զեյթուն | |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
|02 000 000|6 |Արագածոտն | | | |
|02 001 000|5 | |Աշտարակ | |Մարզկենտրոն|
|02 001 011|2 | | |Աշտարակ | |
|02 001 022|9 | | |Մուղնի | |
|02 001 032|8 | | |Ագարակ | |
|02 001 042|7 | | |Աղձք | |
|02 001 052|6 | | |Անտառուտ | |
|02 001 062|5 | | |Ավան | |
|02 001 072|4 | | |Արագածոտն | |
|02 001 082|3 | | |Արուճ | |
|02 001 092|2 | | |Արտաշավան | |
|02 001 102|9 | | |Բազմաղբյուր | |
|02 001 112|8 | | |Բյուրական | |
|02 001 122|7 | | |Դպրեվանք | |
|02 001 132|6 | | |Լեռնարոտ | |
|02 001 142|5 | | |Լուսաղբյուր | |
|02 001 152|4 | | |Խնուսիկ | |
|02 001 162|3 | | |Կարբի | |
|02 001 172|2 | | |Կարին | |
|02 001 182|1 | | |Կոշ | |
|02 001 192|0 | | |Ղազարավան | |
|02 001 202|7 | | |Նիգատուն | |
|02 001 212|6 | | |Նոր Ամանոս | |
|02 001 222|5 | | |Նոր Եդեսիա | |
|02 001 232|4 | | |Նոր Երզնկա | |
|02 001 242|3 | | |Ոսկեհատ | |
|02 001 252|2 | | |Ոսկեվազ | |
|02 001 262|1 | | |Սաղմոսավան | |
|02 001 272|0 | | |Սասունիկ | |
|02 001 282|9 | | |Վերին Սասունիկ | |
|02 001 292|8 | | |Տեղեր | |
|02 001 302|5 | | |Ուշի | |
|02 001 312|4 | | |Ուջան | |
|02 001 322|3 | | |Փարպի | |
|02 001 332|2 | | |Օհանավան | |
|02 001 342|1 | | |Օշական | |
|02 001 352|0 | | |Օրգով | |
|02 002 000|4 | |Ապարան | | |
|02 002 011|1 | | |Ապարան | |
|02 002 022|8 | | |Արագած | |
|02 002 032|7 | | |Արայի | |
|02 002 042|6 | | |Ափնագյուղ | |
|02 002 052|5 | | |Եղիպատրուշ | |
|02 002 062|4 | | |Երնջատափ | |
|02 002 072|3 | | |Թթուջուր | |
|02 002 082|2 | | |Լուսագյուղ | |
|02 002 092|1 | | |Ծաղկաշեն | |
|02 002 102|8 | | |Կայք | |
|02 002 112|7 | | |Հարթավան | |
|02 002 122|6 | | |Ձորագլուխ | |
|02 002 132|5 | | |Նիգավան | |
|02 002 142|4 | | |Շենավան | |
|02 002 152|3 | | |Շողակն | |
|02 002 162|2 | | |Չքնաղ | |
|02 002 172|1 | | |Ջրամբար | |
|02 002 182|0 | | |Սարալանջ | |
|02 002 192|9 | | |Վարդենիս | |
|02 002 202|6 | | |Վարդենուտ | |
|02 002 212|5 | | |Քուչակ | |
|02 002 222|4 | | |Մելիքգյուղ | |
|02 003 000|3 | |Թալին | | |
|02 003 011|0 | | |Թալին | |
|02 003 022|7 | | |Ագարակավան | |
|02 003 032|6 | | |Ակունք | |
|02 003 042|5 | | |Աշնակ | |
|02 003 052|4 | | |Գառնահովիտ | |
|02 003 062|3 | | |Դաշտադեմ | |
|02 003 072|2 | | |Դավթաշեն | |
|02 003 082|1 | | |Դիան | |
|02 003 092|0 | | |Եղնիկ | |
|02 003 102|7 | | |Զարինջա | |
|02 003 112|6 | | |Զովասար | |
|02 003 122|5 | | |Թաթուլ | |
|02 003 132|4 | | |Իրինդ | |
|02 003 142|3 | | |Ծաղկասար | |
|02 003 152|2 | | |Կաթնաղբյուր | |
|02 003 162|1 | | |Կարմրաշեն | |
|02 003 172|0 | | |Կաքավաձոր | |
|02 003 182|9 | | |Հացաշեն | |
|02 003 192|8 | | |Ձորագյուղ | |
|02 003 202|5 | | |Մաստարա | |
|02 003 212|4 | | |Ներքին Բազմաբերդ | |
|02 003 222|3 | | |Ներքին Սասնաշեն | |
|02 003 232|2 | | |Նոր Արթիկ | |
|02 003 242|1 | | |Շղարշիկ | |
|02 003 252|0 | | |Ոսկեթաս | |
|02 003 262|9 | | |Պարտիզակ | |
|02 003 272|8 | | |Սուսեր | |
|02 003 282|7 | | |Վերին Բազմաբերդ | |
|02 003 292|6 | | |Վերին Սասնաշեն | |
|02 003 302|3 | | |Ցամաքասար | |
|02 003 312|2 | | |Արագածավան | |
|02 003 322|1 | | |Արտենի | |
|02 003 332|0 | | |Գետափ | |
|02 003 342|9 | | |Լուսակն | |
|02 006 000|0 | |Ալագյազ | | |
|02 006 012|5 | | |Ալագյազ | |
|02 006 022|4 | | |Ավշեն | |
|02 006 032|3 | | |Կանիաշիր | |
|02 006 042|2 | | |Ճարճակիս | |
|02 006 052|1 | | |Միջնատուն | |
|02 006 062|0 | | |Միրաք | |
|02 006 072|9 | | |Շենկանի | |
|02 006 082|8 | | |Ջամշլու | |
|02 006 092|7 | | |Ռյա թազա | |
|02 006 102|4 | | |Սադունց | |
|02 006 112|3 | | |Սիփան | |
|02 013 000|1 | |Մեծաձոր | | |
|02 013 012|6 | | |Մեծաձոր | |
|02 013 022|5 | | |Օթևան | |
|02 026 000|6 | |Արևուտ | | |
|02 026 012|1 | | |Արևուտ | |
|02 026 022|0 | | |Դդմասար | |
|02 026 032|9 | | |Թլիկ | |
|02 026 042|8 | | |Կանչ | |
|02 026 052|7 | | |Հակո | |
|02 026 062|6 | | |Սորիկ | |
|02 053 000|2 | |Ծաղկահովիտ | | |
|02 053 012|7 | | |Ծաղկահովիտ | |
|02 053 022|6 | | |Բերքառատ | |
|02 053 032|5 | | |Գեղադիր | |
|02 053 042|4 | | |Գեղաձոր | |
|02 053 052|3 | | |Գեղարոտ | |
|02 053 062|2 | | |Լեռնապար | |
|02 053 072|1 | | |Ծիլքար | |
|02 053 082|0 | | |Հնաբերդ | |
|02 053 092|9 | | |Նորաշեն | |
|02 053 102|6 | | |Վարդաբլուր | |
|02 081 000|8 | |Շամիրամ | | |
|02 081 012|3 | | |Շամիրամ | |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
|03 000 000|4 |Արարատ | | | |
|03 001 000|3 | |Արտաշատ | |Մարզկենտրոն|
|03 001 011|0 | | |Արտաշատ | |
|03 001 022|7 | | |Աբովյան | |
|03 001 032|6 | | |Ազատավան | |
|03 001 042|5 | | |Այգեզարդ | |
|03 001 052|4 | | |Այգեպատ | |
|03 001 062|3 | | |Այգեստան | |
|03 001 072|2 | | |Արաքսավան | |
|03 001 082|1 | | |Արևշատ | |
|03 001 092|0 | | |Բաղրամյան | |
|03 001 102|7 | | |Բարձրաշեն | |
|03 001 112|6 | | |Բերդիկ | |
|03 001 122|5 | | |Բերքանուշ | |
|03 001 132|4 | | |Բյուրավան | |
|03 001 142|3 | | |Բուրաստան | |
|03 001 152|2 | | |Գետազատ | |
|03 001 162|1 | | |Դալար | |
|03 001 172|0 | | |Դեղձուտ | |
|03 001 182|9 | | |Դիմիտրով | |
|03 001 192|8 | | |Դիտակ | |
|03 001 202|5 | | |Դվին | |
|03 001 212|4 | | |Լանջազատ | |
|03 001 222|3 | | |Կանաչուտ | |
|03 001 232|2 | | |Կաքավաբերդ | |
|03 001 242|1 | | |Հնաբերդ | |
|03 001 252|0 | | |Հովտաշեն | |
|03 001 262|9 | | |Մասիս | |
|03 001 272|8 | | |Մխչյան | |
|03 001 282|7 | | |Մրգանուշ | |
|03 001 292|6 | | |Մրգավան | |
|03 001 302|3 | | |Մրգավետ | |
|03 001 312|2 | | |Նարեկ | |
|03 001 322|1 | | |Նշավան | |
|03 001 332|0 | | |Նորաշեն | |
|03 001 342|9 | | |Շահումյան | |
|03 001 352|8 | | |Ոստան | |
|03 001 362|7 | | |Ջրաշեն | |
|03 001 372|6 | | |Վարդաշեն | |
|03 001 382|5 | | |Վերին Արտաշատ | |
|03 001 392|4 | | |Քաղցրաշեն | |
|03 002 000|2 | |Արարատ | | |
|03 002 011|9 | | |Արարատ |քաղաք |
|03 002 022|6 | | |Արարատ | |
|03 002 032|5 | | |Ավշար | |
|03 002 042|4 | | |Արմաշ | |
|03 002 052|3 | | |Երասխ | |
|03 002 062|2 | | |Զանգակատուն | |
|03 002 072|1 | | |Լանջառ | |
|03 002 082|0 | | |Նոյակերտ | |
|03 002 092|9 | | |Ուրցալանջ | |
|03 002 102|6 | | |Պարույր Սևակ | |
|03 002 112|5 | | |Սուրենավան | |
|03 002 122|4 | | |Վարդաշատ | |
|03 002 132|3 | | |Տիգրանաշեն | |
|03 003 000|1 | |Մասիս | | |
|03 003 011|8 | | |Մասիս | |
|03 003 022|5 | | |Այնթապ | |
|03 003 032|4 | | |Ազատաշեն | |
|03 003 042|3 | | |Արբաթ | |
|03 003 052|2 | | |Արգավանդ | |
|03 003 062|1 | | |Արևաբույր | |
|03 003 072|0 | | |Գեղանիստ | |
|03 003 082|9 | | |Գետափնյա | |
|03 003 092|8 | | |Դաշտավան | |
|03 003 102|5 | | |Դարակերտ | |
|03 003 112|4 | | |Դարբնիկ | |
|03 003 122|3 | | |Զորակ | |
|03 003 132|2 | | |Խաչփար | |
|03 003 142|1 | | |Հայանիստ | |
|03 003 152|0 | | |Հովտաշատ | |
|03 003 162|9 | | |Ղուկասավան | |
|03 003 172|8 | | |Մարմարաշեն | |
|03 003 182|7 | | |Նիզամի | |
|03 003 192|6 | | |Նոր Խարբերդ | |
|03 003 202|3 | | |Նոր Կյուրին | |
|03 003 212|2 | | |Նորաբաց | |
|03 003 222|1 | | |Նորամարգ | |
|03 003 232|0 | | |Ջրահովիտ | |
|03 003 242|9 | | |Ռանչպար | |
|03 003 252|8 | | |Սայաթ-Նովա | |
|03 003 262|7 | | |Սիս | |
|03 003 272|6 | | |Սիփանիկ | |
|03 004 000|0 | |Վեդի | | |
|03 004 011|7 | | |Վեդի | |
|03 004 022|4 | | |Այգավան | |
|03 004 032|3 | | |Արալեզ | |
|03 004 042|2 | | |Գինեվետ | |
|03 004 052|1 | | |Գոռավան | |
|03 004 062|0 | | |Դաշտաքար | |
|03 004 072|9 | | |Եղեգնավան | |
|03 004 082|8 | | |Լանջանիստ | |
|03 004 092|7 | | |Լուսաշող | |
|03 004 102|4 | | |Լուսառատ | |
|03 004 112|3 | | |Նոր Կյանք | |
|03 004 122|2 | | |Նոր Ուղի | |
|03 004 132|1 | | |Շաղափ | |
|03 004 142|0 | | |Ոսկետափ | |
|03 004 152|9 | | |Սիսավան | |
|03 004 162|8 | | |Վանաշեն | |
|03 004 172|7 | | |Տափերական | |
|03 004 182|6 | | |Ուրցաձոր | |
|03 004 192|5 | | |Փոքր Վեդի | |
|03 092 000|3 | |Վերին Դվին | | |
|03 092 012|8 | | |Վերին Դվին | |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
|04 000 000|2 |Արմավիր | | | |
|04 001 000|1 | |Արմավիր | |Մարզկենտրոն|
|04 001 011|8 | | |Արմավիր | |
|04 001 022|5 | | |Այգեվան | |
|04 001 032|4 | | |Արաքս | |
|04 001 042|3 | | |Լենուղի | |
|04 001 052|2 | | |Լուկաշին | |
|04 001 062|1 | | |Խանջյան | |
|04 001 072|0 | | |Հացիկ | |
|04 001 082|9 | | |Մայիսյան | |
|04 001 092|8 | | |Մյասնիկյան | |
|04 001 102|5 | | |Նորավան | |
|04 001 112|4 | | |Սարդարապատ | |
|04 002 000|0 | |Վաղարշապատ | | |
|04 002 011|7 | | |Էջմիածին | |
|04 002 022|4 | | |Ոսկեհատ | |
|04 003 000|9 | |Մեծամոր | | |
|04 003 011|6 | | |Մեծամոր | |
|04 003 022|3 | | |Ալաշկերտ | |
|04 003 032|2 | | |Ակնալիճ | |
|04 003 042|1 | | |Ամասիա | |
|04 003 052|0 | | |Այգեշատ | |
|04 003 062|9 | | |Արազափ | |
|04 003 072|8 | | |Արգավանդ | |
|04 003 082|7 | | |Արևիկ | |
|04 003 092|6 | | |Արմավիր | |
|04 003 102|3 | | |Արտաշար | |
|04 003 112|2 | | |Բամբակաշատ | |
|04 003 122|1 | | |Բերքաշատ | |
|04 003 132|0 | | |Գետաշեն | |
|04 003 142|9 | | |Եղեգնուտ | |
|04 003 152|8 | | |Երասխահուն | |
|04 003 162|7 | | |Զարթոնք | |
|04 003 172|6 | | |Հայկավան | |
|04 003 182|5 | | |Մարգարա | |
|04 003 192|4 | | |Մրգաշատ | |
|04 003 202|1 | | |Նալբանդյան | |
|04 003 212|0 | | |Նոր Արմավիր | |
|04 003 222|9 | | |Նոր Արտագերս | |
|04 003 232|8 | | |Նոր Կեսարիա | |
|04 003 242|7 | | |Նորապատ | |
|04 003 252|6 | | |Շենավան | |
|04 003 262|5 | | |Ջանֆիդա | |
|04 003 272|4 | | |Ջրաշեն | |
|04 003 282|3 | | |Վարդանաշեն | |
|04 003 292|2 | | |Տանձուտ | |
|04 003 302|9 | | |Տարոնիկ | |
|04 003 312|8 | | |Փշատավան | |
|04 029 000|9 | |Բաղրամյան | | |
|04 029 012|4 | | |Բաղրամյան | |
|04 029 022|3 | | |Արգինա | |
|04 029 032|2 | | |Արևադաշտ | |
|04 029 042|1 | | |Արտամետ | |
|04 029 052|0 | | |Բագարան | |
|04 029 062|9 | | |Դալարիկ | |
|04 029 072|8 | | |Երվանդաշատ | |
|04 029 082|7 | | |Լեռնագոգ | |
|04 029 092|6 | | |Կողբավան | |
|04 029 102|3 | | |Հուշակերտ | |
|04 029 112|2 | | |Շենիկ | |
|04 029 122|1 | | |Վանանդ | |
|04 029 132|0 | | |Տալվորիկ | |
|04 029 142|9 | | |Քարակերտ | |
|04 033 000|3 | |Արաքս | | |
|04 033 012|8 | | |Գայ | |
|04 033 022|7 | | |Ակնաշեն | |
|04 033 032|6 | | |Ապագա | |
|04 033 042|5 | | |Առատաշեն | |
|04 033 052|4 | | |Արաքս |Էջմիածնի |
|04 033 062|3 | | |Արտիմետ |շրջ. |
|04 033 072|2 | | |Գրիբոյեդով | |
|04 033 082|1 | | |Լուսագյուղ | |
|04 033 092|0 | | |Խորոնք | |
|04 033 102|7 | | |Հայկաշեն | |
|04 033 112|6 | | |Մեծամոր | |
|04 033 122|5 | | |Ջրառատ | |
|04 033 132|4 | | |Ջրարբի | |
|04 087 000|8 | |Խոյ | | |
|04 087 012|3 | | |Գեղակերտ | |
|04 087 022|2 | | |Աղավնատուն | |
|04 087 032|1 | | |Ամբերդ | |
|04 087 042|0 | | |Այգեշատ |Էջմիածնի |
|04 087 052|9 | | |Արագած |շրջ. |
|04 087 062|8 | | |Արշալույս | |
|04 087 072|7 | | |Դաշտ | |
|04 087 082|6 | | |Դողս | |
|04 087 092|5 | | |Լեռնամերձ | |
|04 087 102|2 | | |Ծաղկալանջ | |
|04 087 112|1 | | |Ծաղկունք | |
|04 087 122|0 | | |Ծիածան | |
|04 087 132|9 | | |Հայթաղ | |
|04 087 142|8 | | |Հովտամեջ | |
|04 087 152|7 | | |Մոնթեավան | |
|04 087 162|6 | | |Մրգաստան | |
|04 087 172|5 | | |Շահումյան | |
|04 094 000|9 | |Փարաքար | | |
|04 094 012|4 | | |Փարաքար | |
|04 094 022|3 | | |Թաիրով | |
|04 094 032|2 | | |Այգեկ | |
|04 094 042|1 | | |Արևաշատ | |
|04 094 052|0 | | |Բաղրամյան | |
|04 094 062|9 | | |Մերձավան | |
|04 094 072|8 | | |Մուսալեռ | |
|04 094 082|7 | | |Նորակերտ | |
|04 094 092|6 | | |Պտղունք | |
|04 097 000|6 | |Ֆերիկ | | |
|04 097 012|1 | | |Ֆերիկ | |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
|05 000 000|9 |Գեղարքունիք| | | |
|05 001 000|8 | |Գավառ | |Մարզկենտրոն|
|05 001 011|5 | | |Գավառ | |
|05 001 022|2 | | |Բերդկունք | |
|05 001 032|1 | | |Գանձակ | |
|05 001 042|0 | | |Գեղարքունիք | |
|05 001 052|9 | | |Լանջաղբյուր | |
|05 001 062|8 | | |Լճափ | |
|05 001 072|7 | | |Ծաղկաշեն | |
|05 001 082|6 | | |Ծովազարդ | |
|05 001 092|5 | | |Կարմիրգյուղ | |
|05 001 102|2 | | |Հայրավանք | |
|05 001 112|1 | | |Նորատուս | |
|05 001 122|0 | | |Սարուխան | |
|05 002 000|7 | |Ճամբարակ | | |
|05 002 011|4 | | |Ճամբարակ | |
|05 002 022|1 | | |Այգուտ | |
|05 002 032|0 | | |Անտառամեջ | |
|05 002 042|9 | | |Արծվաշեն | |
| | | | |(ժամանակավորապես | |
| | | | |գտնվում է | |
| | | | |Ադրբեջանի | |
| | | | |վերահսկողության | |
| | | | |տակ) | |
|05 002 052|8 | | |Բարեպատ | |
|05 002 062|7 | | |Գետիկ | |
|05 002 072|6 | | |Դպրաբակ | |
|05 002 082|5 | | |Թթուջուր | |
|05 002 092|4 | | |Կալավան | |
|05 002 102|1 | | |Ձորավանք | |
|05 002 112|0 | | |Ճապկուտ | |
|05 002 122|9 | | |Մարտունի | |
|05 002 132|8 | | |Վահան | |
|05 002 142|7 | | |Շողակաթ | |
|05 002 152|6 | | |Արտանիշ | |
|05 002 162|5 | | |Աղբերք | |
|05 002 172|4 | | |Դրախտիկ | |
|05 002 182|3 | | |Ծափաթաղ | |
|05 002 192|2 | | |Ջիլ | |
|05 003 000|6 | |Մարտունի | | |
|05 003 011|3 | | |Մարտունի | |
|05 003 022|0 | | |Աստղաձոր | |
|05 003 032|9 | | |Արծվանիստ | |
|05 003 042|8 | | |Գեղհովիտ | |
|05 003 052|7 | | |Երանոս | |
|05 003 062|6 | | |Զոլաքար | |
|05 003 072|5 | | |Լեռնակերտ | |
|05 003 082|4 | | |Լիճք | |
|05 003 092|3 | | |Ծակքար | |
|05 003 102|0 | | |Ծովասար | |
|05 003 112|9 | | |Ծովինար | |
|05 003 122|8 | | |Ձորագյուղ | |
|05 003 132|7 | | |Մադինա | |
|05 003 142|6 | | |Ներքին Գետաշեն | |
|05 003 152|5 | | |Նշխարք | |
|05 003 162|4 | | |Վաղաշեն | |
|05 003 172|3 | | |Վարդաձոր | |
|05 003 182|2 | | |Վարդենիկ | |
|05 003 192|1 | | |Վերին Գետաշեն | |
|05 004 000|5 | |Սևան | | |
|05 004 011|2 | | |Սևան | |
|05 004 022|9 | | |Գագարին | |
|05 004 032|8 | | |Գեղամավան | |
|05 004 042|7 | | |Դդմաշեն | |
|05 004 052|6 | | |Զովաբեր | |
|05 004 062|5 | | |Լճաշեն | |
|05 004 072|4 | | |Ծաղկունք | |
|05 004 082|3 | | |Ծովագյուղ | |
|05 004 092|2 | | |Նորաշեն | |
|05 004 102|9 | | |Չկալովկա | |
|05 004 112|8 | | |Սեմյոնովկա | |
|05 004 122|7 | | |Վարսեր | |
|05 005 000|4 | |Վարդենիս | | |
|05 005 011|1 | | |Վարդենիս | |
|05 005 022|8 | | |Այրք | |
|05 005 032|7 | | |Ներքին Շորժա | |
|05 005 042|6 | | |Վերին Շորժա | |
|05 005 052|5 | | |Ազատ | |
|05 005 062|4 | | |Ախպրաձոր | |
|05 005 072|3 | | |Ակունք | |
|05 005 082|2 | | |Ավազան | |
|05 005 092|1 | | |Արեգունի | |
|05 005 102|8 | | |Արփունք | |
|05 005 112|7 | | |Գեղամաբակ | |
|05 005 122|6 | | |Գեղամասար | |
|05 005 132|5 | | |Գեղաքար | |
|05 005 142|4 | | |Դարանակ | |
|05 005 152|3 | | |Զառիվեր | |
|05 005 162|2 | | |Լճավան | |
|05 005 172|1 | | |Լուսակունք | |
|05 005 182|0 | | |Խաչաղբյուր | |
|05 005 192|9 | | |Ծովակ | |
|05 005 202|6 | | |Կախակն | |
|05 005 212|5 | | |Կարճաղբյուր | |
|05 005 222|4 | | |Կութ | |
|05 005 232|3 | | |Կուտական | |
|05 005 242|2 | | |Մաքենիս | |
|05 005 252|1 | | |Մեծ Մասրիկ | |
|05 005 262|0 | | |Նորաբակ | |
|05 005 272|9 | | |Նորակերտ | |
|05 005 282|8 | | |Շատջրեք | |
|05 005 292|7 | | |Շատվան | |
|05 005 302|4 | | |Ջաղացաձոր | |
|05 005 312|3 | | |Սոթք | |
|05 005 322|2 | | |Վանեվան | |
|05 005 332|1 | | |Տորֆավան | |
|05 005 342|0 | | |Տրետուք | |
|05 005 352|9 | | |Փամբակ | |
|05 005 362|8 | | |Փոքր Մասրիկ | |
|__________|_____|___________|______________|_________________|___________|
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում