Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

27 հունիսի 2025 թվականի N 818-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում`

1) լրացնել 2.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ`

«2.1) չեմ հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» և «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնող.»,

2) լրացնել 2.2-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ`

«2.2) չեմ հանդիսանում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձ.»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2025 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

    Ժամանակավոր պաշտոնակատար`              Վ. Մխիթարյան

 

27.06.2025

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.06.2025
N 818-Ն
Հրաման