031.0821.160401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լևոն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 1949 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզում ստորագրված «Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» գրավոր համաձայնագիրը և 1952 թվականի նոյեմբերի 6-ին Ստրասբուրգում ստորագրված «Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» գլխավոր համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 ապրիլի 2001թ.
ՆԿ-821