Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2025 թվականի N 263-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

3. ԳԱԳ-ի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելիս և այն համադրելիս` ներառման չափի առումով ուղղորդումը ՇՄԱԳ-ի փաստաթղթերում տարբերվում է: ԳԱԳ վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու տարբերակներն են`

1) որպես ՇՄԱԳ-ից ամբողջապես անջատ փաստաթուղթ.

2) ՇՄԱԳ-ի հետ համատեղ ձեռնարկվող, սակայն առանձին ներկայացվող հաշվետվություն.

3) որպես ՇՄԱԳ-ի հավելված.

4) որպես առանձին գլուխ` ՇՄԱԳ-ի շրջանակում.

5) որպես ամփոփիչ մաս ՇՄԱԳ յուրաքանչյուր գլխի վերջում.

6) ամբողջությամբ ինտեգրված` ՇՄԱԳ մշակման և վերլուծության ողջ ընթացքում բոլոր քննարկումների մաս:

4. ԳԱԳ հաշվետվության ընդհանուր արդյունավետ փորձը ներկայացված է ստորև և ներառում է հետևյալ քայլերը.

1) ծրագրի քարտեզներով և գծագրերով մանրակրկիտ նկարագրի ներառման ապահովում.

2) շինարարության (շահագործման) փակման փուլերի ընթացքում յուրաքանչյուր միջոցառման դիտարկում.

3) յուրաքանչյուր որոշման հնարավորինս մանրամասն մշտական քննարկում և հիմնավորում.

4) բոլոր փաստաթղթերի և ուսումնասիրությունների հղումների կատարում.

5) այն դեպքերում, երբ մոդելավորում կամ մանրամասն տեխնիկական գնահատումներ են ձեռնարկվել, նկարագրի և վերլուծության հիմնական փաստաթղթում դրանց ներառում.

6) ազդեցությունների մեղմացման և հետևանքների կառավարման միջոցառումների ներկայացում, որպեսզի շահագրգիռ կողմերը կարողանան տեսնել օգուտները, գործողությունները, պատասխանատվությունները և որոշումների ընդունումը:

5. ԳԱԳ հաշվետվությունների պատրաստման և գնահատման ժամանակ պետք է կիրառվեն հետևյալ չափանիշները.

1) գործողությունների ազդակիր ԱԷԲ-ների գնահատման տեսանկյունից ուսումնասիրության տարածքը, որը կարող է հանգեցնել ծրագրի իրական տարածման գոտին գերազանցող տարածքի դիտարկման, քանի որ յուրաքանչյուր ԱԷԲ կարող է տարբեր ուսումնասիրության տարածքներում ներառված լինել.

2) այլ իրականացված, ընթացիկ կամ ակնկալվող գործողությունների ազդեցությունն արդեն բացահայտված ԱԷԲ-ների վրա: Ուսումնասիրության տարածքում հաստատված ապագա գործողությունները, պաշտոնապես հայտարարված և ողջամտորեն կանխատեսելի գործողությունները պետք է հաշվի առնվեն, եթե դրանք ունակ են ազդել այդ ԱԷԲ-ների վրա և տեղեկատվությունը բավարար է դրանց ազդեցության գնահատման համար: Այս գործողություններից որոշները կարող են իրականացվել ուսումնասիրության տարածքից դուրս, եթե դրանց ազդեցությունը հեռահար և երկարաժամկետ է:

3) ԱԷԲ-ների վրա առաջարկվող գործողության աճող գումարային հետևանքների գնահատում: Եթե հետևանքների փոխազդեցության բնույթն ավելի բարդ է (օրինակ` սիներգիկ), ապա ազդեցությունը գնահատվում է այդ հիմքով, կամ մեկնաբանվում է դրա ոչ ողջամիտ լինելու կամ անհնար լինելու պատճառը:

4) Գնահատվում է առաջարկվող գործողության և այլ գործողությունների ընդհանուր ազդեցությունը ԱԷԲ-ների վրա:

5) Այդ ընդհանուր ազդեցությունները համեմատվում են շեմային արժեքների կամ քաղաքականությունների հետ, ըստ առկայության, և կատարվում է հետևանքների գնահատում:

6) Այս ազդեցությունների գնահատման ժամանակ օգտագործվում են քանակական հաշվարկման մեթոդներ` հիմնվելով լավագույն հասանելի տվյալների վրա, որը պետք է զուգակցվի լավագույն մասնագիտական եզրակացությունների վրա հիմնված որակական քննարկումներով:

7) Առաջարկվում է իրականացնել մեղմացման միջոցառումներ, մշտադիտարկում և հետևանքների կառավարում: ԱԷԲ-ների անդրսահմանային հարցերի վերաբերյալ մտահոգությունների փարատման համար այս միջոցառումները կարող են իրականացվել տարածաշրջանային մակարդակում (ըստ հնարավորության շահագրգիռ կողմերի առավելագույնս ներգրավման պայմաններում):

8) Մնացորդային ազդեցությունների կարևորության վերաբերյալ հստակ հայտարարություն ներկայացում:

 

Հավելված N 4

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թ. հոկտեմբերի 25-ի

N 369-Ն հրամանի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ

 

1. ՇՄԱԳ-ը ներառում է բազմաթիվ թեմատիկ ոլորտներ` հողօգտագործում, լանդշաֆտի որակ, երկրաբանություն, տեղագրություն, հողեր, հիդրոլոգիա և ջրի որակ, օդի որակ և կլիմա, աղմուկ, տրանսպորտ, սոցիալ-տնտեսական ազդեցություն և ազդեցությունների միջև փոխհարաբերություն:

2. Սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատումը (այսուհետ` ՍՏԱԳ) սահմանվում է որպես «ՇՄԱԳ ընթացքում կիրառվող համակարգային վերլուծություն, որն ուղղված է մարդկանց կյանքի և պայմանների, ընտանիքների ու համայնքների վրա առաջարկվող զարգացման հնարավոր սոցիալ-տնտեսական ու մշակութային ազդեցությունների բացահայտմանն ու գնահատմանը»:

3. Սոցիալ-տնտեսական ազդեցությունները դասակարգվում են (աղյուսակ 1)`

1) քանակապես չափելի ազդեցություններ, ինչպիսիք են բնակչության փոփոխությունները, զբաղվածության հնարավորությունների կամ առաջարկվող ծրագրից բխող տեղական ֆինանսական հետևանքների վրա ազդեցությունները.

2) ոչ քանակական չափելի ազդեցություններ, ինչպիսիք են հասարակական հարաբերությունների, հոգեբանական վերաբերմունքի, համայնքների համախմբվածության, մշակութային կյանքի կամ սոցիալական կառույցների վրա ազդեցությունները:

 

Աղյուսակ 1

 

ՍՏԱԳ բաղադրիչները և սոցիալ-տնտեսական միջավայրը

 

._____________________________________________________________________.

|ՍՏԱԳ բաղադրիչներ     |          Սոցիալ-տնտեսական միջավայր            |

|_____________________|_______________________________________________|

|Տնտեսական հենքեր -   |Ուղղակի զբաղվածություն, աշխատաշուկայի          |

|ուղղակի              |առանձնահատկություններ, տեղական և  ոչ տեղական   |

|                     |միտումներ                                      |

|_____________________|_______________________________________________|

|Տնտեսական հենքեր -   |Զբաղվածություն ոչ արդյունահանող ճյուղերում և   |

|անուղղակի            |ծառայությունների ոլորտում, աշխատանքի առաջարկ   |

|                     |և  պահանջարկ                                   |

|_____________________|_______________________________________________|

|Ժողովրդագրություն    |Բնակչության կառուցվածք և  միտումներ            |

|_____________________|_______________________________________________|

|Բնակարանային         |Առաջարկ և  պահանջարկ                           |

|ապահովվածություն     |                                               |

|_____________________|_______________________________________________|

|Տեղական              |Ծառայությունների առաջարկ և  պահանջարկ,         |

|ծառայություններ      |առողջապահության, կրթության, ոստիկանության      |

|                     |համակարգեր և  այլն:                            |

|_____________________|_______________________________________________|

|Սոցիալ-մշակութային   |Կենսակերպ, կյանքի որակ, սոցիալական խնդիրներ    |

|ասպեկտներ            |(օրինակ, հանցագործության մակարդակ),            |

|                     |համայնքային ճնշումներ և                        |

._____________________________________________________________________.

 

4. ՍՏԱԳ շրջանակներում ստանձնած պարտականությունները

1) Մշակողը պարտավորվում է հիմնավորել և որոշել հնարավոր ազդակիր համայնքը կամ համայնքները, որոնց առաջարկվելու է ներգրավվել ՍՏԱԳ գործընթացում, ակտիվորեն փոխգործակցել այդ համայնքի (համայնքների) հետ (ապահովել տեղեկատվության և պլանների մատչելիությունը և տեղեկացնել զարգացման ծավալների վերաբերյալ), կարևորել ցանկացած սահմանային(մարգինալ) կամ խոցելի համայնքները, որոնք մասնակցության տեսանկյունից դժվար հասանելի են (օրինակ` կանայք), թափանցիկ հաղորդակցության գործելակերպը պահպանել ամբողջ գործընթացի ընթացքում, ընդգծել բոլոր հնարավոր ազդեցությունները (դրական և բացասական), համապատասխանել բոլոր տեղական օրենսդրական ակտերի և ազգային իրավական պարտավորությունների պահանջներին, և առաջարկել, իրականացնել և վերահսկել համապատասխան մեղմացման միջոցներ և փոխհատուցման ծրագրեր: Ընդ որում` մեղմման միջոցառումների իրականացման պարտավորվածություններն են`

ա. սոցիալ-տնտեսական համաձայնագրերը (համայնքի բարեկեցության և տնտեսական հնարավորությունների զարգացմանն ուղղված կամավոր համաձայնագրեր` մշակողի և կարգավորող մարմնի միջև).

բ. ազդեցության օգուտների համաձայնագրերը (այսուհետ` ԱՕՀ) (փոխհատուցման, զբաղվածության, կրթության, ուսուցման և ձեռնարկատիրության վերաբերյալ մշակողի և համայնքների միջև կամավոր համաձայնագրեր).

գ. մուտքի համաձայնագիրը (քննարկման առարկա հանդիսացող սահմանված տարածքում հողատեր-կազմակերպության հողատարածք մուտք գործելու կամ հողատարածքով անցնելու նպատակով մշակողի և համայնքների միջև պարտադիր պայմանագրի կնքում):

2) Առաջարկվող զարգացման տարածքում կամ դրա հարևանությամբ գտնվող համայնքները (և առավել մեծ հեռավորության վրա գտնվող այն համայնքները, որոնք կարող են ենթարկվել գործունեության օժանդակ գործողությունների ազդեցությանը) պատասխանատու են ՍՏԱԳ գործընթացում ակտիվորեն ներգրավման, տվյալների տրամադրման (ըստ հնարավորության) և, նպատակահարմարության դեպքում, այլընտրանքային տվյալների ներկայացման համար: Համայնքները հաճախ տարանջատված են և կարող են տարբեր ձևով ազդեցության ենթարկվել, ներառյալ հետևյալ սկզբունքով.

ա. էթնիկ պատկանելության.

բ. զբաղվածության.

գ. սոցիալ-տնտեսական կարգավիճակի.

դ. տարիքի և սեռային:

3) Համաշխարհային բանկի կողմից սահմանվել են հնարավոր ազդակիր տարբեր համայնքային խմբերի զգայունության որոշ ասպեկտներ, որոնք ներկայացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Համայնքի զգայունության տեսակները

 

._____________________________________________________________________.

|Համայնք       |                      Սահմանում                       |

|______________|______________________________________________________|

|Էթնիկ խմբեր   |Ծրագրի տարածքը կարող է ընդգրկել մի շարք տարբեր        |

|              |էթնիկ կամ ցեղային խմբեր, որոնց հավակնությունը         |

|              |բնական ռեսուրսների նկատմամբ կարող է հակամարտության    |

|              |աղբյուրի վերածվել: Ազգային ծագումը կարող է կարևոր     |

|              |բնապահպանական հետևանքներ  ունենալ: Օրինակ,            |

|              |վերաբնակեցմամբ զբաղվող որևէ  կառույց կարող է          |

|              |ակամայից սուղ ռեսուրսների մրցակցություն առաջացնել,    |

|              |եթե այն հող է հատկացնում նոր բնակվողներին`            |

|              |միաժամանակ անտեսելով հողի նկատմամբ բնիկ ցեղային       |

|              |խմբերի սովորութային իրավունքը:                        |

|______________|______________________________________________________|

|Մասնագիտական  |Բնական ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ծրագրի    |

|խմբեր         |տարածքը կարող է ընդգրկել նաև  զբաղվածության տարբեր    |

|              |ոլորտներում ներգրավված մարդկանց, ովքեր կարող են       |

|              |ունենալ տարբեր և  գուցե մրցակցող շահեր: Ֆերմերների    |

|              |համար պահանջվում է հող և  ջուր, անասնապահության       |

|              |համար` արոտավայրեր, իսկ արհեստավորներին կարող է       |

|              |պահանջվել անտառային արտադրանք, ինչպիսին է             |

|              |փայտանյութը: Ծրագիրը կարող է օգուտներ ապահովել մեկ    |

|              |խմբի և  բացասաբար ազդել մեկ այլ խմբի վրա: Օրինակ,     |

|              |ոռոգման և  էներգիայի արտադրության համար ամբարտակների  |

|              |և  ջրամբարների կառուցումը հստակորեն շահավետ է         |

|              |ոռոգվող տարածքներ ունեցող ֆերմերների համար, սակայն    |

|              |կարող է բացասական ազդեցություն ունենալ այլ            |

|              |ոլորտներում ներգրավված ամբարտակից հոսանքն ի վար       |

|              |բնակչության վրա:                                      |

|______________|______________________________________________________|

|Սոցիալ-       |Ծրագրի տարածքի բնակչությունը տարբերվում է նաև  իր     |

|տնտեսական     |կողմից վերահսկվող հողերով և  կապիտալով: Բնակչության   |

|շերտավորում   |մի մասը հողազուրկ աղքատներն են, իսկ մյուսը` հարուստ   |

|              |հողատերեր, վարձակալ ֆերմերներ կամ միջնորդ             |

|              |ձեռներեցներ: Ըստ տնտեսական կարգավիճակի` բնակչության   |

|              |դասակարգումը կարևոր  է, քանի որ կապիտալի և  հողի      |

|              |հասանելիությունը կարող են հանգեցնել ծրագրի ընձեռնած   |

|              |օգուտների վերաբերյալ տարբեր արձագանքների: Օրինակ,     |

|              |պտղաբուծությունը կարող է շահավետ լինել հարուստ        |

|              |ֆերմերների համար, սակայն այն կհանգեցնի առավել         |

|              |սահմանային տարածքներ աղքատ ֆերմերների արոտավայրերի    |

|              |տեղափոխման:                                           |

|______________|______________________________________________________|

|Տարիք և  սեռ  |Սոցիալական գնահատումը պետք է ներառի տնային            |

|              |տնտեսությունների ներսում տարբեր անհատների վրա         |

|              |ծրագրային ազդեցությունների նույնականացման             |

|              |գործընթացը: Վերաբնակեցումը կարող է առավել բացասաբար   |

|              |ազդել ծերերի վրա` երիտասարդների համեմատությամբ:       |

|              |Տղամարդիկ, կանայք և  երեխաներն ունեն տարբեր           |

|              |տնտեսական դերեր և  ռեսուրսների հասանելության տարբեր   |

|              |մակարդակ, որի արդյունքում ծրագրերի իրականացումը       |

|              |կարող է տարբեր ազդեցություններ ունենալ նրանց վրա:     |

|              |Օրինակ, այն ծրագրի դեպքում, որի իրականացման           |

|              |արդյունքում փոխվում է խոցելի էկոհամակարգերում         |

|              |ռեսուրսների հասանելիության աստիճանը, կարող է          |

|              |անսպասելի ազդեցություններ ունենալ տեղական կանանց      |

|              |վրա, ովքեր այդ ռեսուրսներն օգտագործում են եկամուտ     |

|              |ստանալու կամ կենցաղային նպատակների համար:             |

._____________________________________________________________________.

 

4) Վերանայող կամ կարծիք տրամադրող կազմակերպություններ կարող են լինել կոնկրետ հետաքրքրություններ ունեցող համայնքային խմբերը, մասնագիտական աշխատանքներ իրականացնող կապալառուները (օրինակ, որոնք հետաքրքրված են ջրհեղեղներով, բնակչության ուսումնասիրություններով կամ բնիկների ավանդույթներով) և բնակչության կամ մարդահամարի տվյալների հասանելիությունն ապահովող տեղական ինքնակառավարման մարմինները կամ հենց իրենք կարգավորող մարմինները: Դրանք պետք է, ըստ մշակողի, համայնքի կամ կարգավորողի ողջամիտ պահանջի տրամադրեն ամբողջ տեղեկատվությունը: Իրենց իշխանության շրջանակներում նրանք իրավունք ունեն պահանջել տեղեկատվության տրամադրման կոնսոլիդացված հարցումներ կատարել, որոնց նրանք կարող են արձագանքել մեկ անգամ (տեղեկատվություն հավաքագրման վրա ծախսվող ժամանակն ու միջոցները նվազագույնի հասցնելու նպատակով): Նրանք կարող են նաև պատասխանատվություն կրել մեղմացման միջոցառումների նախագծման, կատարման և մշտադիտարկման համար:

5) Կարգավորող մարմիններ - Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ոլորտում կարգավորող մարմինը շրջակա միջավայրի նախարարությունն է, որը պատասխանատվություն է կրում հայտի ներկայացման վաղ փուլերում համայնքի շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացի հետ համատեղ մշակողի նախնական գնահատման ու ընդգրկման ոլորտի որոշման փաստաթղթերի ու կայացրած որոշումների վերանայման համար: Նախարարությունը պարտավորվում է մշակողի և համայնքի տեղեկատվության հարցումների վերաբերյալ պատասխաններ տրամադրել: Բոլոր կողմերի ներկայացրած հայտերի և ապացույցների հիմնավորվածության և կշիռի գնահատման, ինչպես նաև կանխատեսված ազդեցությունների կարևորության հաստատման պատասխանատուն ևս շրջակա միջավայրի նախարարությունն է: Այն պարտավորվում է հաստատել առաջարկվող մեղմման միջոցառումների նպատակահարմարությունը և վերահսկել այդ մեղմման միջոցառումները:

5. ՍՏԱԳ իրականացման գործընթացը

1) Ազդեցության գնահատման նպատակը էկոլոգիական, սոցիալ-մշակութային և տնտեսական տեսանկյունից առավել կայուն և հավասար հնարավորություններ ընձեռնող շրջակա միջավայրի ապահովումն է: Հետևաբար, ազդեցության գնահատումը նպաստում է համայնքային զարգացմանն ու հզորացմանը, կարողությունների կառուցմանն ու սոցիալական կապիտալի զարգացմանը (սոցիալական ցանցեր և վստահություն):

2) ՍՏԱԳ շրջանակի նախնական հստակեցումը պետք է իրականացվի ՍՏԱԳ փորձագետների կողմից բոլոր հնարավոր ոլորտներում: Դրա նպատակը հնարավոր ազդակիր բնակչության և բաղադրիչների բացահայտումն է և վերջիններիս նկատմամբ ուշադրության կենտրոնացումը: Այս գործընթացը հայտնի է որպես խնդիրներին ուղղված մոտեցում, որի համար տեղեկատվության տեսակն ու դրա բաշխման մեթոդաբանությունն առանցքային դերակատարում ունեն: Շրջանակի նախնական հստակեցումը պետք է իրականացվի հաստատելու` առաջարկվող զարգացման գնահատման սահմանները (տարածական և ժամանակային). առաջարկվող զարգացման մասշտաբները. անհրաժեշտ մարդկային ռեսուրսները (մշակող, կապալառուներ և ենթակապալառուներ). պահանջվող հմտությունները. նոր ենթակառուցվածքների կարիքը. պահանջվող ապրանքները և ծառայությունները: Այս ամենը պետք է հաշվի առնվեն ծրագրի պլանավորման, շինարարության, փակման կամ շահագործման դադարեցման և վերականգնման փուլերում: Տեղեկատվության հավաքագրման և շահագրգիռ կողմերի ներգրավման մեթոդաբանությունը կարող է հիմնված լինել հետևյալ գործողությունների իրականացման վրա.

ա. յուրաքանչյուր շահագրգիռ խմբի հետ առերես հարցազրույց.

բ. զարգացման ժամկետների, քարտեզների և ծավալների մանրամասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

գ. բնակչության վերաբերյալ պետական վիճակագրական տվյալների ձեռքբերում.

դ. տարածքում նախկինում իրականացված նմանատիպ ծրագրերի արդյունքների դիտարկում.

ե. տեղեկագրքերի կիրառություն.

զ. սոցիալական աշխատողների հետ համատեղ աշխատանք.

է. խոցելի խմբերի որոշում.

ը. համայնքային հանդիպումների կազմակերպում:

3) Ելակետային պայմանների վերաբերյալ հավաքագրվող ու ներկայացվող տվյալները պետք է ներառեն գոյություն ունեցող առկա իրավիճակը ներկայացնող տվյալները, ինչպես նաև հաշվի առնեն նախորդ միտումները, որոնց նույնականացումը թույլ կտա բացահայտել ապագա միտումները, որոնք անկախ առաջարկվող զարգացման ձեռնարկումից բնական կերպով տեղի են ունենալու: Սա թույլ կտա, որպեսզի միայն առաջարկվող գործողության հետ առնչվող ազդեցություններն ընկալվեն ներկայիս շրջակա միջավայրի համատեքստում: Ելակետային պայմանների բնութագրման մեթոդներն ու գործիքները պետք է լինեն ողջամիտ և ծախսարդյունավետ, համապատասխան (և բավարար չափով մանրամասն), հասանելի, վերարտադրելի և զգայուն: Դրանք պետք է հաշվի առնեն շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցության մասնավոր բնույթն ու գաղտնիությունը և մշակութային կամ քաղաքական զգայուն թեմաները: Միավորված ազգերի կազմակերպության Բիզնեսի և մարդու իրավունքների ուղեցուցային սկզբունքների համաձայն` շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացի շրջանակներում պետք է փորձել հասկանալ պոտենցիալ տուժած շահագրգիռ կողմերի մտահոգությունները, աշխատանքի ընթացքում հաշվի առնելով լեզվի և այլ հնարավոր խոչընդոտների արդյունավետ կառավարումը: Ներգրավվածության հնարավոր խոչընդոտների նկատմամբ զգայունությունը կարևոր գործոն է, որը պետք է ներառվի պլանավորման և շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացում: Ելակետային պայմանների բնութագրումը ներառում է երեք առանցքային քայլեր` ընտրված համայնքների և տարածաշրջանների նկարագրությունը, որոշած ուղենիշների և շեմերի հիմնավորումը, դիտարկվող ցուցանիշի պատմության և միտումների վերաբերյալ նշումները: Ելակետային պայմանների վերաբերյալ պատկերացում կազմելուց հետո, պետք է դիտարկվի փոփոխություններին դիմակայելու սոցիալ-տնտեսական միջավայրի «ճկունությունը» կամ «կարողությունը»: Օրինակ, եթե հաշվի առնենք 250 դպրոցական աշակերտ ունենալու հնարավորությամբ մի բնակչություն, որտեղ դպրոց են հաճախում միայն 100 աշակերտ, ապա քանի աշակերտ կհաճախի դպրոց 25 տարի անց (հիմնվելով ընթացիկ ժողովրդագրական տվյալների վրա) և առաջիկա 25 տարիների ընթացքում որքան տեղ կմնա ամեն տարի: Հիմնվելով այն փաստի վրա, որ օրինակ, դպրոցականների քանակի փոփոխություն ամեն տարի չի դիտարկվի, կարող ենք ենթադրել, որ դպրոցը տարածաշրջան եկող ևս 150 աշակերտ ներգրավելու հնարավորություն կունենա:

4) Համաշխարհային բանկի կողմից սահմանվում են երեք հիմնական շահագրգիռ կողմեր` մարդիկ, ովքեր ապրել են այդ տարածքում մի քանի սերունդներ շարունակ, մարդիկ, ովքեր վերջերս են տեղափոխվել տարածք, ոչ տեղաբնակներ, ովքեր պարբերաբար մուտք են գործում տարածք` ընտրված ռեսուրսների ստացման կամ օգտագործման նպատակով: Հաճախ, խոցելի համայնքները` բնիկները կամ էթնիկ փոքրամասնություններն են: Յուրաքանչյուրի սահմանումն, ըստ Հայաստանի առանձնահատկությունների, տրված է Համաշխարհային բանկի կողմից և ներկայացված է Աղյուսակ 3-ում: «Զարգացման արդյունքում տուժած խոցելի բնիկների և էթնիկ փոքրամասնությունների փորձը հազվադեպ է բավարար եղել: Երկու հիմնական պատճառներից մեկը նման խմբերի կարիքների վերաբերյալ ընկալումների և տեղական իրավիճակին հարմարեցված զարգացման ծրագրի ձևակերպման ու գնահատման ձախողումն է: Սա հաճախ հանգեցնում է նախագծային և ֆինանսական տեսանկյունից թերի զարգացման ծրագրերի մշակմանը, որտեղ ներդրումներն ուղղված չեն տուժած խմբերի զարգացման նպատակներին: Բնիկների դեպքում ձախողված զարգացման ծրագրերի ամենակարևոր բնապահպանական ազդեցությունը հանրության աղքատացումը և դրանից բխող շրջակա միջավայրի դեգրադացիան է»:

 

Աղյուսակ 3

 

Փոքրամասնության տեսակներով ներկայացված համայնքներն ըստ

Համաշխարհային բանկի

 

._____________________________________________________________________.

|Համայնքներ    |       Հասկացություններ և  սահմանումներ               |

|______________|______________________________________________________|

|Բնիկներ       |Բնիկներն ընդհանուր առմամբ առանձնանում են իրենց        |

|              |մշակութային սերտ կապվածությամբ և  տնտեսական           |

|              |կախվածությամբ` նախնիների հողերից կամ այն հողերից,     |

|              |որտեղ նրանք մղվել են գերիշխող խմբերի կողմից: Դոմինանտ |

|              |խմբերի կողմից ոտնձգության սպառնալիքի տակ գտնվող       |

|              |բնիկներն առավել հաճախ են ձգտում ազգային և  միջազգային |

|              |իրավունքի միջոցով ինքնորոշվել և  պաշտպանել իրենց      |

|              |հողերն ու իրավունքները: Բնիկների խմբերը կարող են      |

|              |կազմակերպվել ցեղերի, իրար հետ թույլ կապված խմբերի կամ |

|              |գյուղերի ձևով:  Մինչդեռ ցեղերում դիտվում է լավ        |

|              |արտահայտված ղեկավարման հիերարխիա խմբի կամ գյուղի      |

|              |ղեկավարները, ովքեր ղեկավարում են անձի ազդեցիկության   |

|              |հաշվին իրավասու չեն որոշումներ կայացնել ամբողջ խմբի   |

|              |համար:                                                |

|______________|______________________________________________________|

|Էթնիկ փոքրա-  |Էթնիկ փոքրամասնություններն իրենց բարբառով, ռասայական, |

|մասնություններ|կրոնական պատկանելությամբ կամ պատմական ծագմամբ         |

|              |հասարակությունից առանձնացված այն հատվածն է, որի       |

|              |առանձնահատկությունները հաճախ օգտագործվում են այլ      |

|              |խմբերի կողմից խտրականության դրսևորման  համար: Էթնիկ   |

|              |փոքրամասնությունները կարող են նույնականացվել կոնկրետ  |

|              |տարածքների հետ, սակայն, ընդհանուր առմամբ, չունեն միայն|

|              |ազգության վրա հիմնված կազմակերպական կառուցվածք:       |

._____________________________________________________________________.

 

5) Ծրագրի զարգացման հետ կապված բաղադրիչները պետք է սահմանված լինեն ելակետային գնահատման ավարտին (կամ դրան զուգահեռ) և պետք է ուղեկցվեն առաջարկվող զարգացման (կամ շինարարության տարբեր փուլերի) տեղադրության, մասշտաբների և տարբեր հատկանիշների միջև փոխհարաբերությունների քարտեզներով և գծագրերով (գուցե լուսանկարներ): Ազդեցությունների պատշաճ գնահատման նպատակով դրանք պետք է տրամադրվեն բավարար մանրամասնությամբ: Գործընթացը ենթադրում է հստակության և թափանցիկության մի մակարդակ, որի դեպքում յուրաքանչյուր շահառու կարող է հասկանալ և օգտագործել բացահայտելու համար պոտենցիալ ազդեցությունները:

6) Ազդեցությունների կանխատեսումը պոտենցիալ տուժած համայնքների ելակետային կարգավիճակի և զարգացման բաղադրիչի տվյալների հետ համեմատության գործընթացն է, որի նպատակը բացասական սոցիալ-տնտեսական ազդեցությունների առաջացման հավանականության բնութագրումն ու կանխատեսումն է: Ազդեցությունների գնահատումը կարող է ձեռնարկվել ելակետային սոցիալ-տնտեսական միջավայրի և առաջարկվող զարգացման հետ կապված բաղադրիչների գնահատումից հետո: Սա պետք է ներառի քանակական ցուցանիշներ, ինչպիսիք են` նոր աշխատակիցների քանակը, լրացուցիչ արտադրանքի ծավալը, վարման ենթակա լրացուցիչ հարկերի գումարը և այլն: Առաջարկվող ծրագրի հետ առնչվող յուրաքանչյուր հնարավոր ազդեցության համար պետք է հաշվի առնվի հետևյալը.

ա. բնույթը (տեսակը).

բ. ուղղվածությունը (դրական կամ բացասական).

գ. մագնիտուդը (ուժգնությունը).

դ. աշխարհագրական և շահակից խմբերի ընտրանքը (ո՞վ է ազդեցությանը ենթարկվելու).

ե. ժամկետները, տևողությունը, հաճախականությունը, մասշտաբները.

զ. առաջարկվող զարգացման դերը ազդեցության առաջացման մեջ.

է. հավանականությունը.

ը. կառավարելիությունը.

թ. տնտեսական ազդեցությունների տեսակետից պետք է դիտարկել հետևյալ կառուցվածքը` ֆիսկալ վերլուծությունը (տնտեսական կենսունակություն և եկամուտների բաշխումը կառավարությանը), ծախսերի և օգուտների վերլուծությունը, հասարակության համար առաջարկվող զարգացման գնահատված արժեքը, մուտքերի կամ ելքերի վերլուծությունը: Հնարավոր ազդեցությունների վերաբերյալ պատկերացում կազմելուց հետո, դրանք պետք է կապվեն արժեքավոր բաղադրիչների հետ և ապա հավանականության ու նշանակության որոշման նպատակով կրկին գնահատվեն: Կան մի շարք «գործիքներ», որոնք կարող են օգտագործվել վերոհիշյալ գործընթացներում: Վերջիններս ներկայացված են Աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

Սոցիալական և մշակութային ազդեցությունների բնութագրման և

կանխատեսման օրինակելի գործիքներ

 

._____________________________________________________________________.

|Պատճառ և           |Այս մատրիցները թույլ են տալիս մշակողին           |

|ազդեցություն       |ուսումնասիրել զարգացման հետ առնչվող              |

|մատրիցներ          |գործողությունների և  առանձին զարգացման           |

|                   |բաղադրիչների հետևանքների  միջև  առաջին կարգի     |

|                   |պատճառ և  ազդեցություն փոխհարաբերությունները:    |

|___________________|_________________________________________________|

|Տեխնոլոգիական      |Ազդեցություն-տարածման ուղի գրաֆիկները կամ        |

|սխեմաներ կամ       |ցանցային դիագրամները միտված են շրջակա միջավայրի  |

|դիագրամներ         |և  առաջարկվող զարգացման միջև  փոխազդեցությունների|

|                   |մանրամասն ուսումնասիրությանը: Այս մեթոդների      |

|                   |միջոցով նշվում են շրջակա միջավայրի վրա           |

|                   |ազդեցության ուղիները և  թույլ են տալիս մշակողին  |

|                   |ուսումնասիրել բնապահպանական բաղադրիչների միջև    |

|                   |կապերը:                                          |

|___________________|_________________________________________________|

|Քարտեզներ          |Քարտեզներում ցուցադրվում են առաջարկվող զարգացման |

|                   |հարևանությամբ  գտնվող զգայուն օբյեկտները` դրանով |

|                   |իսկ աջակցելով մշակողին բացահայտել հիմնական       |

|                   |խնդիրներն ու հնարավոր հետևանքները:  Մշակողը կարող|

|                   |է քարտեզներն օգտագործել նաև  տարածական սահմանների|

|                   |նույնացման և  հնարավոր հետևանքների  բացահայտման  |

|                   |վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելիս:        |

|___________________|_________________________________________________|

|Դելֆիի մեթոդ       |Փորձագետների խումբ, ովքեր հարցաթերթիկների միջոցով|

|                   |ապանձնավորված կարծիք են տրամադրում կամ           |

|                   |կենտրոնական համակարգողի ղեկավարությամբ           |

|                   |իրականացվող ֆորումում ֆոկուս խմբեր:              |

|                   |Այս գործողության                                 |

|                   |կրկնությունը, երբ պատասխանները յուրաքանչյուր     |

|                   |փուլից հետո տրամադրվում են խմբին, աստիճանաբար    |

|                   |բերում է համաձայնության:                         |

|___________________|_________________________________________________|

|Ազդեցություն-վարկած|Ազդեցություն-վարկած աշխատանքային խմբերը կարող են |

|աշխատանքային խմբեր |որոշել առաջարկվող զարգացման հետ առնչվող          |

|                   |գործողությունները, արժեքավոր սոցիալ-տնտեսական    |

|                   |բաղադրիչները, և  թե ինչպես կարող են առաջարկվող   |

|                   |զարգացման հետ առնչվող գործողություններն ազդել    |

|                   |արժեքավոր սոցիալ-տնտեսական բաղադրիչների վրա:     |

|                   |Համակարգողները ղեկավարում են քննարկումները և     |

|                   |կազմում են բացահատված ազդեցությունների ու        |

|                   |խնդիրների հայեցակարգային մոդելը:                 |

|___________________|_________________________________________________|

|Ուղղագիծ միտումների|Գոյություն ունեցող միտումների վերլուծություն և   |

|կանխատեսում        |ապագա փոփոխությունների ծավալների կանխատեսում:    |

|                   |Միտումները կարող են կանխատեսվել նաև              |

|                   |փոփոխությունների ծավալների ու բնույթի վերաբերյալ |

|                   |տարբեր ենթադրությունների օգտագործման միջոցով:    |

|___________________|_________________________________________________|

|Սցենարներ          |Սցենարները ապագայի հիպոթետիկ տարբերակներ են,     |

|                   |որոնց միջոցով հնարավոր է նկարագրել առաջարկվող    |

|                   |զարգացման ուղղակի և  անուղղակի ազդեցությունների  |

|                   |հնարավոր պատճառները կամ հետևանքները:             |

|___________________|_________________________________________________|

|Բնակչության        |Բնակչության միտումների կանխատեսումը ապագայում    |

|բազմարկիչի մեթոդներ|առաջարկվող զարգացման և  առանց առաջարկվող         |

|                   |զարգացման հաշվի առնման սցենարներում աշխատատեղերի |

|                   |մատչելիության, բնակարանային պայմանների,          |

|                   |սոցիալական և  ֆիզիկական ենթակառուցվածքների       |

|                   |պահանջարկի և  այլ գործոնների վրա տեղական և       |

|                   |տարածաշրջանային մակարդակով բնակչության աճի       |

|                   |(կամ նվազման) հնարավոր ազդեցությունների          |

|                   |բացահայտումն է:                                  |

|___________________|_________________________________________________|

|Համեմատական մեթոդ  |Ներկայիս իրավիճակը համեմատվում է առաջարկվող      |

|                   |պոտենցիալ զարգացման պայմաններում ապագա իրավիճակի |

|                   |հետ: Նմանատիպ դեպքերի հետազոտությունները և  փորձը|

|                   |կարող են օգնել մշակողին կանխատեսել հնարավոր      |

|                   |հետևանքները:                                     |

|___________________|_________________________________________________|

|«Բաց թողնված ապագա |Մեթոդներ, որոնք օգտագործվում են որոշելու համար,  |

|հնարավորություն-   |թե ինչ հետագա զարգացման տարբերակներ անդառնալիորեն|

|ների» գնահատում    |կանհետանան, եթե առաջարկվող զարգացումը            |

|                   |հաջողությամբ իրագործվի, օրինակ, գետի ռեկրեացիայի |

|                   |և  ավանդական հողօգտագործման հնարավորությունը     |

|                   |հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո:             |

|___________________|_________________________________________________|

|Մոդելավորում       |Որակական ցանցային դիագրամների տարբեր մեթոդներից  |

|                   |մինչև  համակարգչային մոդելավորման գործիքներ,     |

|                   |որոնք կարող են օգտագործվել արտաքին               |

|                   |փոփոխություններին մարդկանց հնարավոր արձագանքների |

|                   |կանխատեսման համար:                               |

._____________________________________________________________________.

 

7) Առաջարկվող զարգացման և հնարավոր առնչվող հատկանիշների, կառուցվածքի ու արտանետումների մանրամասն ներկայացումից հետո, հայտատուն պետք է ապահովի նման պնդումների և հաշվարկների ապացույցների վստահելիությունը և ներառումը ԲԱՀ-երում: Սա պետք է ներառի նաև յուրաքանչյուրի վստահելիության մակարդակի քննարկումը, այդ թվում` պետք է պատասխաններ տրվեն հետևյալ հարցերին` որտե՞ղ են կատարվել հաշվարկները, որտե՞ղ են դժվարություններ առաջացել տվյալների կամ պատասխանների ձեռքբերման վերաբերյալ, որտե՞ղ է կատարվել զգայունության վերլուծությունը: Սա կօգնի կարգավորող մարմնին գնահատման վերանայման հարցում` առաջարկվող զարգացման հնարավոր ռիսկերի և ազդեցության մակարդակները պատշաճորեն հասկանալու և դրանք ազդեցությունների նշանակության և հավանականության, ինչպես նաև նախագծված մեղմացման միջոցառումների քննարկումներին կապելու համար: «Նշանակությունը պարտադիր սահմանվում է ծրագրի հիման վրա` օգտագործելով մասնագիտական դատողություններ: Այդ դատողությունները հիմնված են դասակարգման սահմանման վրա, օրինակ, որո՞նք են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները և ինչու՞: Սա այն դեպքն է, երբ ազդեցությունների որոշման նպատակով հավաքագրված տվյալները իրավացիորեն պետք է գնահատվեն տեղացիների ներգրավման միջոցով և պատասխաններ տրվեն մի շարք հարցերի: Օրինակ, թե ի՞նչ է ազդեցությունը և ի՞նչ մակարդակում են այդ ազդեցությունները դառնում էական»: Նշանակության չափման յուրաքանչյուր ձևի կարևորությունը դիտարկելիս ուշադրություն պետք է դարձնել ավանդական և տեղական գիտելիքներին, համայնքահեն գնահատման աշխատանքներին, չափորոշիչներին, ուղեցույցներին, քաղաքական սկզբունքների հայտարարագրերին, հետազոտական ուսումնասիրություններին, համեմատելի դեպքերի ուսումնասիրություններին և ռիսկի քանակական գնահատմանը: Օրինակ` խոցելի խմբերի վրա ծրագրի ազդեցության նշանակությունը պետք է հաշվի առնի հետևյալը.

ա. պաշտոնական իրավական և սովորութային իրավունքների օգտագործումը` սահմանելով բնական ռեսուրսների օգտագործման սահմանադրական, օրենսդրական, վարչական, պայմանագրային կամ սովորութային իրավունքի իրական նախագծերը.

բ. ռեսուրսօգտագործման ուղիները (ծրագրի ազդակիր հողի, ջրի, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների (ներառյալ բնության հուշարձանները), բուսական ու կենդանական աշխարհի (ներառյալ Կարմիր գրքում գրանցված տեսակները), արոտավայրերի ու այլ բնական ռեսուրսների, այդ թվում` գյուղատնտեսության, անասնապահության, արտադրության, հավաքման համակարգերի հասանելիության կամ օգտագործման ուղիների փոփոխությունների գնահատումը).

գ. ոչ ռեզիդենտների կամ եկվորների կողմից տարածքի օգտագործումը (արածեցնողների, ձկնորսների, կողմնակի անտառօգտագործողների, փայտամթերման ընկերությունների և արդյունաբերական նյութերի մատակարարների կողմից սեզոնային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տվյալների վերլուծություն).

դ. համայնքի մասնակցությունը (որոշել, թե բնիկների խմբերը որքանով են հավատացած, որ առաջարկվող գործունեությունը էկոլոգիապես անվտանգ և մշակութային առումով ընդունելի է: Բնապահպանական սահմանափակումները պետք է հասցեագրվեն ծրագրի նախագծման և իրականացման շրջանակներում և բնապահպանական հնարավորությունները պետք է կատարելագործվեն).

ե. տարածքի նույնացումը, սահմանագծումը և գրանցումը (գնահատել տարածքային վեճերի լուծման տեղական մեխանիզմների արդյունավետությունը, հաստատել սահմաններն ու բուֆերային գոտին, մշակել իրավախախտներին սահմանափակելու ուղիներ).

զ. ֆլորայի և ֆաունայի գույքագրումը (հետազոտել և վերլուծել կենդանական ու բուսական աշխարհն ու կենսամիջավայրը, մասնավորապես` վտանգված տեսակները անբարենպաստ և նորմալ պայմաններում, դրանց օգտագործումը տեղաբնակների և ոչ տեղաբնակների կողմից, կենսաբազմազանության վերաբերյալ բնիկների գիտելիքները).

է. սոցիալական ենթակառուցվածքը (գնահատել դպրոցների, բժշկական հաստատությունների, կապի և տրանսպորտային ցանցերի, շուկաների, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, թափոնների հեռացման համակարգերի վրա ազդեցությունները).

ը. հանրային առողջապահական պայմանները (գնահատել տարածքի առողջության պահպանման ռիսկերը և հիվանդությունները, շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը, շրջակա միջավայրի աղտոտման ազդեցությունը բնակչության առողջության վրա, առողջության պահպանման, սանիտարական և հիգիենիկ պայմանները, ավանդական դեղամիջոցներն ու պրակտիկաները).

թ. ինստիտուցիոնալ գնահատումը (սահմանել որոշումների կայացման, իրականացման, գործառնությունների և գնահատման գործընթացներում տեղական կազմակերպությունների ու բնիկների մասնակցության կարողությունները):

8) Մշակողի կողմից մեղմման միջոցառումները պետք է կիրառվեն միայն էական ազդեցությունների նկատմամբ: Մեղմման միջոցառումները կիրառելի չեն արդեն գոյություն ունեցող խնդիրների նկատմամբ, որոնց համար պատասխանատու է կառավարությունը (դա մեղմացում չէ): «Ազդեցության սահմանում-մեղմում-սահմանման վերանայում-հետագա մեղմում» գործընթացը պետք է շարունակվի մինչև ազդեցությունների չեզոքացումը, այլապես մեղմման միջոցառումների ձեռնարկումը կարող է ֆինանսապես անիրագործելի դիտարկվել: Հետևյալ սկզբունքները կարող են օգնել, որ մշակողը բացահայտի համապատասխան մեղմման ռազմավարությունները.

ա. Որքան ծանր է կանխատեսված բացասական ազդեցությունը, այնքան ավելի մեծ է մեղմման առաջնահերթությունը: Մշակողի ուշադրության կիզակետում պետք է լինեն հնարավոր էական բացասական ազդեցությունների մեղմման միջոցառումները:

բ. Մեղմումը պետք է մեծացնի երկարաժամկետ նպաստավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունները, այլ ոչ թե պարզապես նվազեցնի բացասական ազդեցությունները:

գ. Մեղմացումը պետք է կենտրոնանա ազդեցության հետ կապված պատճառահետևանքային գործոնների և ուղիների վերացման վրա - վերացնել ազդեցության աղբյուրը, այլ ոչ թե ղեկավարել արդյունքը:

դ. Մշակողը պետք է մեղմացման տարբերակները նախագծի այն համայնքների աջակցությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են ենթարկվելու ազդեցության մյուսների համեմատությամբ:

ե. Կողմերը, որոնք կարող են ներառվել, մշակողին, համայնքները, կարգավորող մարմինները և սոցիալ-տնտեսական բարօրության համար պատասխանատու գերատեսչությունները, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը մեղմման միջոցառումների իրականացման և կիրարկման հարցում:

զ. Մեղմման լավագույն ջանքերը ձեռնարկվում են հասարակական հաշվետվայնության պահանջների կամ սահմանված «կառավարելի փոփոխությունների շեմերի» շրջանակներում, որոնցից դուրս լրացուցիչ մեղմացման պարտադրման համար պահանջվում է ադապտիվ կառավարում իրականացնել:

9) ՍՏԱԳ-ը պետք է ներառի մշտադիտարկման պլանի նկարագրությունը, որը պետք է հաստատվի ծրագրի յուրաքանչյուր փուլում (շինարարության, շահագործման, շահագործումից դուրս բերում և վերականգնում): Այդ մշտադիտարկման պլանը կօգնի մշակողին ծրագրի զարգացմանը զուգընթաց հարմարեցնել մեղմման միջոցառումները, եթե նոր կամ ավելի լուրջ ազդեցություններ դիտարկվեն: Այն թույլ է տալիս նաև հաշվետու լինել կարգավորող մարմնին և համայնքներին, ցուցադրել նախատեսված օգուտները (կամ կրճատել ազդեցությունները) և ապացույցներ է տրամադրում, որոնք կարող են օգտագործվել տարածքի (տեղական կամ ազգային) այլ առաջարկվող զարգացումների համար: Ադապտիվ կառավարումը արդյունավետ մշտադիտարկման մի մասն է: Զարգացման առավել արդյունավետ կառավարման նպատակով այն կապում է մշտադիտարկումը կառավարելի փոփոխության նախապես որոշված սահմանների հետ: Ադապտիվ կառավարումը շարունակաբար կատարելագործվող կառավարման քաղաքականությունների և պրակտիկայի համակարգված գործընթաց է, որի համար օգտագործվում են զարգացման արդյունքները: Սոցիալ տնտեսական ազդեցությունների ադապտիվ կառավարման լավագույն փորձը ներառում է հետևյալը.

ա. մշտադիտարկման և ադապտիվ կառավարման համակարգերում հանրային մասնակցության խթանում և աջակցություն.

բ. համապատասխան ռեսուրսների մատակարարում (մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն).

գ. քաղաքականության, պարտավորությունների, ժամկետների և պայմանների իրականացման հսկողություն և վերահսկողություն (դա պահանջում է մշտադիտարկման գործակալությունների համապատասխան ռեսուրսներ).

դ. կոնկրետ «կառավարելի փոփոխությունների շեմի» հետ մշտադիտարկման կապում և այս շեմերի խախտման դեպքում պահանջվող համապատասխանության միջոցառումների որոշում.

ե. անկանխատեսելի փոփոխությունների կամ փոփոխության անկայուն ծավալների կառավարման համար հարմարեցված մեղմման միջոցառումների մեխանիզմների սահմանում.

զ. հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով ադապտիվ կառավարման համակարգի պարբերական անկախ աուդիտ.

է. նախապես որոշված ընդմիջումներով թափանցիկ հանրային հաշվետվայնություն:»:

 

Հավելված N 5

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թ. հոկտեմբերի 25-ի

N 369-Ն հրամանի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Հիմնական դրույթներ

1) Սույն փաստաթուղթը հանդիսանում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կազմվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության տարբեր բաժինների լիարժեքության գնահատման ուղեցույց և ներառում է.

ա. հաշվետվության ամփոփագիրը.

բ. նախատեսվող գործունեության նկարագիրը.

գ. շրջակա միջավայրի ելակետային վիճակի նկարագրությունը.

դ. շրջակա միջավայրի վրա պոտենցիալ և կանխատեսվող ազդեցությունները.

ե. աղտոտումների մակարդակի նվազեցման առաջարկվող միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը.

զ. շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանը.

է. հանքի փակման ծրագիրը.

ը. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները:

2) Յուրաքանչյուր գլխում առկա են ստուգիչ հարցեր, որոնք նպաստում են որոշում կայացնելու գործընթացին:

3) Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերը տարբերվում են արդյունահանվող մետաղների և նյութերի տեսակներով:

2. Օգտակար հանածոների արդյունահանման բնապահպանական և սոցիալական ազդեցությունները

1) Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունները - Օգտակար հանածոների արդյունահանման նախագծի թերևս ամենանշանակալի ազդեցությունը նախագծի տարածքում ջրի որակի և առկա ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է: Հիմնական հարցերն են` արդյո՞ք մակերևութային և ստորգետնյա ջրերի պաշարները կշարունակեն լինել պիտանի մարդկանց կողմից սպառման համար և արդյո՞ք մակերևութային ջրերի որակը նախագծի տարածքում կշարունակի համապատասխանել բնական ջրային ֆլորային ու ֆաունային և ցամաքային վայրի կենդանական աշխարհի կարիքներին:

ա. Թթվային հանքաջրերի հեռացման հնարավորությունն առանցքային հարց է: Դրա լուծումը որոշիչ է օգտակար հանածոների արդյունահանման նախագծի բնապահպանական տեսակետից ընդունելի լինելու առումով: Երբ արդյունահանված նյութերը ենթարկվում են թթվածնի և ջրի ազդեցության, կարող է գոյանալ թթու, եթե հանքաքարի երկաթի սուլֆիդների (հիմնականում պիրիտ) քանակը մեծ է, իսկ թթվի գոյացումը կանխող չեզոքացնող նյութի քանակը ոչ բավարար: Իր հերթին թթուն արդյունահանված նյութերից տարալվացման կենթարկի կամ կլուծի մետաղներն ու այլ աղտոտող նյութերը և կառաջացնի թթվային լուծույթ, որն ունի սուլֆատների բարձր պարունակություն և հարուստ է մետաղներով (այդ թվում` կադմիումի, պղնձի, կապարի, ցինկի, արսենի և այլ տարրերի համեմատաբար բարձր պարունակություններ): Այնպիսի թունավոր բաղադրիչների տարալվացումը, ինչպիսիք են արսենը և սելենը, կարող է տեղի ունենալ անգամ եթե թթվային միջավայր չկա: Ցիանիդի և ազոտի միացությունների (ամոնյակ, նիտրատ, նիտրիտ) համեմատաբար բարձր պարունակությունները կարող են նույնպես հանդիպել հանքի տարածքի, կույտային տարալվացման և պայթեցումից հետո առաջացող ջրերում: Թթվային ջրերի գոյացումը և աղտոտող նյութերի տարալվացումը մետաղական հանքաքարի արդյունահանման հետ կապված ջրի որակի վրա ազդեցության հիմնական աղբյուրն է, քանի որ հեռացող թթվային հանքաջրերը կարող են գետերի, առվակների և ջրային ֆլորայի ու ֆաունայի վրա երկարաժամկետ կործանարար ազդեցություն ունենալ:

բ. Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի մեծամասնության դեպքում, հողի և նստվածքային ապարների հավանական էրոզիան, որը վատացնում է մակերևութային ջրերի որակը, հանդիսանում է լուրջ խնդիր հանքարդյունահանման և տեղանքում հողային զանգվածի բացօթյա պահման արդյունքում խախտված հողերի մեծ տարածքի պատճառով: Էրոզիայի վերահսկման անհրաժեշտությունը պետք է հաշվի առնվի աշխատանքների սկզբից մինչև ռեկուլտիվացիայի ավարտը: Էրոզիան կարող է մերձակա ջրային ավազանների մեջ նստվածքների զգալի ներբեռնման պատճառ դառնալ, մասնավորապես` ուժգին փոթորիկների և ուժեղ ձնհալերի շրջանում: Նստվածքային ապարներ պարունակող մակերեսային ջրային հոսքերը սովորաբար առաջանում են որպես մակերեսային լանջային հոսքեր և հավաքվում են առվակներում, բնական առուներում ու ողողափոսերում կամ արհեստական ջրանցքներում: Նստվածքային ապարների վերջնական նստեցումը կարող է տեղի ունենալ մակերևութային ջրերում կամ ջրային հոսքի ողողահունում: Մեծ ժամանակահատվածում էրոզիայի և նստեցման գործընթացները բերում են ապարների մանր մասնիկների հաստ շերտի գոյացման տվյալ շրջանի գետերի ողողահուներում և ջրային կենսամիջավայրի փոփոխման, ինչպես նաև մակերևութային ջրերի պարփակման ծավալի պակասեցման: Հանքարդյունահանման տեղանքներում էրոզիայի և նստվածքային ապարների կուտակման հիմնական աղբյուրներն են բացահանքերի տեղամասերը, կույտային և թափոնային տարալվացման տեղամասերը, դատարկ ապարները և մակաբացման լցակույտերը, պոչերի լցակույտերը և պոչամբարները, հանքի ճանապարհները և մերձակա ճանապարհները, հանքաքարի կույտերը, մեքենաների և սարքավորումների վերանորոգման հրապարակները, հետախուզական աշխատանքների կատարման տեղամասերը և ռեկուլտիվացիայի տարածքները: Հանքի շահագործման արդյունքում ստացվող նյութերի (հանքային փորվածքներ, թափոններ, աղտոտված հող և այլն) բացօթյա պահումը կարող է նպաստել նստվածքների քիմիական աղտոտմանը` հիմնականում ծանր մետաղներով:

գ. Պոչամբարների, դատարկ ապարների, կույտային տարալվացման և թափոնակույտային տարալվացման ազդեցությունները ջրի որակի վրա կարող են լինել զգալի: Այդ ազդեցությունները ներառում են տվյալ արտադրության տեղամասերի տակ ստորգետնյա ջրերի և մակերևութային ջրերի աղտոտումը: Թունավոր նյութերը կարող են տարալվացվել և ներթափանցել հողի մեջ` աղտոտելով ստորգետնյա ջրերը, հատկապես, երբ այդ տեղամասերի հիմքը ծածկված չէ անթափանց թաղանթով: Պոչերը (մետաղական հանքաքարի վերամշակման հարակից արտադրանք) մեծածավալ թափոններ են, որոնք կարող են պարունակել թունավոր նյութերի վտանգավոր քանակություններ, այդ թվում` արսեն, կապար, կադմիում, քրոմ, նիկել և ցիանիդ (ցիանիդային տարալվացման դեպքում): Չնայած բնապահպանական տեսակետից հիմնականում անբարենպաստ լինելը, օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերություններից շատերը պոչերը խառնում են ջրի հետ (առաջացնելով խյուս) և տեղադրում խյուսը մեծ պոչամբարներում` բարձր պատնեշի հետևում: Քանի որ հանքաքարը սովորաբար կորզվում է ստացվող խյուսից, ապա առաջացող թափոնները պարունակում են մեծաքանակ ջուր և որպես կանոն ձևավորում ջրամբար` պոչամբարի վերին մասում, որը կարող է վտանգ ներկայացնել վայրի կենդանական աշխարհի համար: Ցիանիդային պոչերը ազնիվ մետաղների հանքերում առանձնահատուկ վտանգ են ներկայացնում: Չոր եղանակային պայմաններում պոչամբարները ժամանակի ընթացքում չորանում են, իսկ խոնավ պայմաններում կարող են առաջանալ աղտոտված արտահոսքեր: Երկու դեպքում էլ, պահանջվում են կառավարման հատուկ մեթոդներ` այդ թափոնների պահեստների փակման և բնապահպանական վտանգների նվազեցման համար: Հորդառատ անձրևների շրջանում պոչամբարի մեջ կարող է անցնել ավելի շատ ջուր, քան դրանում կարող է պարունակվել` բերելով պոչամբարից հոսքաջրերի հեռացման: Քանի որ այդ հոսքաջրերը կարող են պարունակել թունավոր նյութեր, դրանց անջատումը կարող է զգալիորեն վատացնել շրջակայքի գետերի և ջրային հոսքերի որակը, հատկապես, երբ հոսքաջրերը չեն մաքրվում հեռացումից առաջ:

դ. Երբ բացահանքը հատվում է ստորգետնյա ջրերի հորիզոնի հետ, այդ ջրերը հոսում են բացահանքի մեջ: Որպեսզի հնարավոր դառնա արդյունահանումը, ընդերքօգտագործողը պետք է արտամղի և հեռացնի այդ ջրերը: Այնուամենայնիվ, արդյունահանման աշխատանքներն ավարտելուն պես, սովորաբար դադարեցվում է հանքի ջրի դուրս հանումը և դրա կառավարումը` բերելով ապարների խզվածքներում, հանքահորերում, թունելներում և բացահանքերում ջրի հնարավոր կուտակման և դեպի շրջակա միջավայր չվերահսկվող արտահոսքերի:

ե. Առանցքային հարցերից է նաև Կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու» N 885-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներն հաշվի առնելը` համաձայն որի շրջանառու ջրամատակարարման համակարգերը ենթակա են ներդրման բոլոր այն արդյունաբերական կազմակերպություններում, որտեղ`

. ջուրը ծառայում է որպես ջերմակրիչ (հովացման միջոց)` ագրեգատների հովացման և շոգու խտացման համար.

. ջուրը ծառայում է որպես մեխանիկական խառնուրդների փոխադրման միջոց.

. արդյունաբերության կարիքների համար օգտագործվում է խմելու որակի ջուր.

. ջրամատակարարման աղբյուրները սահմանափակ են:

Նշված պայմանների առկայության դեպքում շրջանառու ջրամատակարարման համակարգերի բացակայությունը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների խախտում և հիմք է հանդիսանում ջրօգտագործման թույլտվության կասեցման համար:

2) Օգտակար հանածոների արդյունահանման ծրագրերի ազդեցությունները մթնոլորտային օդի որակի վրա - Մթնոլորտային օդում առկա արտանետումներն առաջանում են հանքի շահագործման յուրաքանչյուր փուլում, սակայն ավելի շատ նախապատրաստման, շինարարության և արդյունահանման աշխատանքների ժամանակ: Հանքի շահագործման ընթացքում կուտակվող մեծաքանակ նյութերի լցակույտերի մանր մասնիկները հեշտությամբ ցրվում են քամու ազդեցության տակ: Օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ մթնոլորտային օդի աղտոտման ամենանշանակալից աղբյուրներն են`

ա. Քամու հետ տեղափոխվող կախված մասնիկները, որոնք առաջանում են հողային աշխատանքների, հորատապայթեցման, նյութերի տեղափոխման, քամու հետևանքով էրոզիայի (ավելի հաճախ բացահանքի շահագործման ժամանակ), ինչպես նաև պոչամբարներից, նյութապահեստներից, թափոնակույտերից և հանքի ճանապարհներից անկանոն հեռացող փոշու արդյունքում: Շարժական աղբյուրներից (ավտոմեքենաներ, բեռնաթափեր, ծանր տեխնիկա) արտանետումներն ավելացնում են այդ մասնիկների քանակները:

բ. Անշարժ և շարժական աղբյուրներում վառելիքի այրումից, պայթեցումից և հանքաքարի վերամշակումից առաջացող գազային արտանետումները: Անցնելով մթնոլորտի մեջ, աղտոտող նյութերը մինչև ընկալիչներին հասնելը, կրում են ֆիզիկական և քիմիական փոփոխություններ: Այդ աղտոտիչները կարող են զգալի հետևանքներ թողնել մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Օգտակար հանածոների արդյունահանման խոշոր նախագծերը կարող են զգալիորեն նպաստել մթնոլորտային օդի աղտոտմանը, հատկապես շահագործման փուլում: Հանքաքարի արդյունահանման, վերամշկման, բեռնման-բեռնաթափման և տեղափոխման բոլոր գործողությունները կապված են սարքավորումների, գեներատորների, տեխնոլոգիական գործընթացների և նյութերի հետ, որոնք առաջացնում են վնասակար մթնոլորտային արտանետումներ, ինչպիսիք են` կախված մասնիկները, ծանր մետաղները, ածխածնի մոնօքսիդը, ծծմբի երկօքսիդը և ազոտի օքսիդները:

գ. Մթնոլորտային օդի աղտոտման շարժական աղբյուրները ներառում են հողային աշխատանքներում օգտագործվող ծանր մեքենաները, հանքարդյունահանման տարածք աշխատակիցներին տեղափոխող մեքենաները և արդյունահանվող նյութեր տեղափոխող բեռնաթափերը: Այս աղբյուրներից արտանետումների մակարդակը կախված է վառելիքից և սարքավորումների տեխնիկական վիճակից: Չնայած նրան, որ առանձին արտանետումները կարող են լինել համեմատաբար քիչ, բոլորը միասին դրանք կարող են անհանգստության պատճառ դառնալ: Ավելին, շարժական աղբյուրները` կախված մասնիկների, ածխածնի մոնօքսիդի և ցնդող օրգանական միացությունների հիմնական աղբյուրն են, որոնք զգալի չափով նպաստում են մթնոլորտի գետնամերձ շերտերում օզոնի գոյացմանը:

դ. Հիմնական գազային արտանետումներն առաջանում են վառելիքների այրումից էներգիայի արտադրության կայանքներում, ինչպես նաև չորացման, թրծման և հալման կամ ձուլման տեխնոլոգիական գործընթացներում: Ազնիվ մետաղների շատ արտադրողներ ձուլում են մետաղը տեղում` մինչև դրսի զտման արտադրություններ ուղարկելը: Սովորաբար, ոսկին և արծաթն արտադրվում են հալման կամ խառամագոյացման վառարաններում, որոնք կարող են առաջացնել մթնոլորտային օդում սնդիկի, արսենի, ծծմբի երկօքսիդի և այլ մետաղների համեմատաբար բարձր կոնցենտրացիաներ:

3) Աղմուկ ու թրթռում - Հանքարդյունահանման հետ կապված վնասակար ներգործություն ունեցող աղմուկը ներառում է ավտոմեքենաների շարժիչների, պողպատյա կործիչների վրա հանքաքարի բարձումից-բեռնաթափումից, էներգիայի արտադրությունից և այլ աղբյուրներից առաջացող աղմուկը: Էքսկավատորի աշխատանքի, փխրեցման, հորատման, պայթեցման, տեղափոխման, ջարդման, մանրացման և կույտերում դարսման գումարային ազդեցությունները կարող են հետևանքներ ունենալ վայրի կենդանական աշխարհի և մերձակայքի բնակչության վրա: Թրթռումը պայմանավորված է հանքարդյունահանման ժամանակ տարբեր տեսակի սարքավորումների օգտագործմամբ, սակայն հիմնական աղբյուր է համարվում պայթեցման աշխատանքները: Թրթռումն ազդում է ենթակառուցվածքների, շենքերի և մեծ բացահանքերի հարևանությամբ գտնվող բնակելի տների կայունության վրա:

4) Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի ազդեցությունները բուսական և կենդանական աշխարհի վրա - Հանքարդյունահանումն ազդում է շրջակա միջավայրի և դրա հետ կապված կենդանական ու բուսական աշխարհի վրա` բուսականության և հողի բերրի շերտի հեռացման, կենդանիների տարահանման, աղտոտիչների անջատման և աղմուկի առաջացման արդյունքում:

ա. Կենսամիջավայրի կորուստ - կենդանական աշխարհի տեսակներն ապրում են համակեցություններով, որոնք կապված են միմյանց հետ: Այդ տեսակների գոյատևումը կարող է կախված լինել հողի բնութագրերից, տեղական կլիմայից, բարձրությունից և տվյալ կենսամիջավայրի այլ հատկանիշներից: Հանքարդյունահանումն ուղղակիորեն և անուղղակի վնասում է բնությանը: Ազդեցությունները հիմնականում ծագում են հողի մակերևութային շերտի խախտման, հեռացման և վերաբաշխման արդյունքում: Որոշ ազդեցություններ կարճաժամկետ են և սահմանափակվում են հանքի տարածքով, մյուսները կարող են արտահայտվել ավելի մեծ տարածքներում և ունենալ երկարաժամկետ հետևանքներ: Կենդանական աշխարհի վրա անմիջական ազդեցություններից հիմնականը տեղահանումն է` հողային աշխատանքների և հանքի թափոնների կուտակման տարածքներում: Վայրի կենդանական աշխարհի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` որսի կենդանիները, թռչունները և գիշատիչները, լքում են այդ տարածքները: Ավելի անշարժ կյանք վարող կենդանիները, ինչպիսիք են` անողնաշարավորները, սողուններից շատերը, հողաբնակ կրծողները և փոքր կաթնասունները կարող են ավելի մեծ ազդեցության ենթարկվել: Եթե առվակները, լճերը, ջրամբարները կամ ճահճուտները լցվում են ջրով կամ ցամաքում են, ձկները, ջրային անողնաշարավորները և երկկենցաղները զգալի ազդեցության են ենթարկվում: Գիշատիչների ապահովվածությունը սննդով նվազում է այդ ցամաքային և ջրային տեսակների անհետացման արդյունքում: Վայրի բնության բազմաթիվ տեսակներ մեծ կախվածության մեջ են ջրաճահճային տարածքներում աճող բուսականությունից: Այդ բուսականությունն ապահովում է անհրաժեշտ սնունդը, բնադրման տեղերը և գիշատիչներից թաքնվելու ապաստարանները: Ցանկացած գործունեություն, որը ոչնչացնում է լճակների, ջրամբարների, ճահճուտների և խոնավ այլ տարածքների հարևանությամբ բուսականությունը, նվազեցնում է ջրային թռչունների, առափնյա թռչունների և բազմաթիվ ցամաքային տեսակների համար անհրաժեշտ կենսամիջավայրերի որակը և քանակը: Կենդանիների բազմաթիվ տեսակների կենսամիջավայրերի նկատմամբ պահանջները թույլ չեն տալիս դրանց հարմարվելու հողերի խախտումից առաջացած փոփոխություններին: Այդ փոփոխությունները նվազեցնում են կենսատարածքը: Տարածքի չափի փոփոխության նկատմամբ կենդանիների պահանջները տարբեր են: Որոշ տեսակներ չեն դիմանում անգամ փոքր փոփոխությունների: Այն դեպքերում, երբ սահմանափակվում է չափազանց կարևոր կենսամիջավայր, օրինակ լիճ, լճակ կամ բազմացման առաջնային տարածք, տեսակը կարող է վերանալ: Բաց եղանակով մշակումը կարող է բացասական ազդել ջրային կենսամիջավայրերի վրա, տարածելով ազդեցությունները հանքարդյունահանման տարածքից մի քանի կիլոմետր հեռու: Գետերի և առվակների աղտոտումը նստվածքներով հաճախ պատահում է բաց եղանակով մշակման ժամանակ:

բ. Բուսական աշխարհ - նախատեսվող գործունեության տարածքում ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 781-Ն որոշման դրույթների ապահովում.

- առանձնացնել պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն և անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով,

- ժամանակավորապես սահմանափակել առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը,

- բ. պարբերությունում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում Կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխել տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ Կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրել համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը` գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
03.07.2025
N 263-Ն
Հրաման