Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2025 թվականի N 263-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

12) Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի վրա ազդեցությունները պետք է գնահատվեն մշակութային ժառանգության վրա նախատեսվող գործունեության ազդեցությունների բացահայտման նպատակով, որն իրականացվում է առկա տվյալների վերլուծության և դաշտային ուսումնասիրությունների միջոցով: Գնահատման ժամանակ պետք է նկարագրվեն ինչպես ուղղակի ազդեցությունները, որոնցից են մշակութային արժեքների ոչնչացումը կամ վնասումը, այնպես էլ անուղղակի ազդեցությունները, ինչպիսիք են ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունը, որը կարող է ազդել հնագիտական ժառանգության պահպանության վրա: Հանքարդյունահանման նախագիծը, ներառյալ դրա հետ կապված օժանդակ աշխատանքները (օրինակ` ճանապարհների կառուցում) պետք է չունենան ուղղակի ազդեցություններ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված հուշարձանների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա, ներառյալ բնության հուշարձանի: Անհրաժեշտ է մանրամասն նկարագրել, թե ինչ չափի ազդեցության է ենթարկվելու մշակութային ժառանգության տեղամասը:

13) Հանրային անվտանգության վրա ազդեցություն - Խոշոր հանքարդյունահանման նախագծեր ներառում են մեծաքանակ նյութերի, արտադրանքի, սարքավորումների, աշխատակիցների, հումքի և այլն ինտենսիվ փոխադրումներ: Այդ փոխադրումները հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ առաջացնում են ռիսկեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ բնապահպանական կառավարման պլանում (այսուհետ` ԲԿՊ): Պոչամբարի պատվարի փլուզման շատ դեպքերում հանքահարստացման պոչերն արձակվում և տարածվում են մեծ հեռավորությունների վրա` հասցնելով տնտեսական վնասներ և ենթարկելով վտանգի մարդկանց կյանքը: Պատվարի փլուզման դեպքում վնասի հավանականությունը գնահատելու համար անհրաժեշտ է կանխատեսել հոսքի բնութագրերը և հեղեղման տարածման աստիճանը: ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ընդգրկի պոչամբարի պատվարի հետ կապված ռիսկերի վերլուծություն: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին.

ա. պատվարի կայունություն, ենթակառուցվածք և նախագծային լուծումներ.

բ. անուղղակի պատճառները, ներառյալ մարդկային սխալը.

գ. հետևանքները:

14) Գումարային ազդեցություններ - Գումարային ազդեցություններն առաջանում են, երբ մեկ գործողության հետևանքները գումարվում են այլ հետևանքներին կամ փոխազդում դրանց հետ որոշակի վայրում որոշակի ժամանակահատվածում: Գումարային ազդեցության վերլուծության հիմքում պետք է լինի այդ ազդեցությունների և դրանց արդյունքում շրջակա միջավայրի վիճակի վատթարացման համադրությունը: Թեպետ ազդեցությունները կարող են տարբերակվել որպես ուղղակի, անուղղակի, և գումարային, գումարային ազդեցությունների գաղափարը հաշվի է առնում բոլոր խախտվածությունները, քանի որ գումարային ազդեցությունները բերում են բոլոր գործողությունների հետևանքների միավորման ժամանակի ընթացքում: Այսպիսով, գործունեության գումարային ազդեցությունները կարելի է դիտարկել որպես ռեսուրսի, էկոհամակարգի կամ մարդկային համայնքի վրա այդ գործունեության ազդեցությունների և տվյալ ռեսուրսի վրա ներգործություն ունեցող բոլոր այլ գործունեությունների համագումար, անկախ նրանից, թե որ մարմինն է (պետական, հասարակական կամ մասնավոր) իրականացնում գործունեություն: Գումարային ազդեցությունների գնահատումն ըստ էության չի տարբերվում ուղղակի կամ անուղղակի ազդեցությունների գնահատումից: Ուղղակի, անուղղակի և գումարային ազդեցությունների էկոլոգիական հետևանքների որոշման համար արվում են նույնատիպ դիտարկումներ: Տարբերությունը նրանում է, որ գումարային ազդեցությունների գնահատումը ենթադրում է հնարավոր հետևանքների ավելի լայն և ծավալուն դիտարկում: Ինչպես ուղղակի և անուղղակի ազդեցությունների դեպքում, փորձաքննություն անցկացնող մարմնի կողմից իրականացվող գումարային ազդեցությունների գնահատման վերլուծությունն ավելի արդյունավետ է գործընթացի սկզբում, մասնավորապես, նախագծային փուլում: Հիմնական հարցերն են`

ա. արդյո՞ք ՇՄԱԳ-ում նկարագրված են կարճաժամկետ և երկարաժամկետ բնապահպանական և սոցիալական հետևանքները, որոնք առաջանում են մեկից ավելի աղբյուրներից.

բ. արդյո՞ք ՇՄԱԳ-ն անդրադառնում է այն մարդկային միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, որը կարող է ենթարկվել տվյալ տարածքում այլ արտադրական գործունեության ազդեցության (օրինակ` ձուլարանի առկայության հետևանքով).

գ. արդյո՞ք ջրի, մթնոլորտային օդի և հողի վրա ազդեցությունների նշանակալիությունը և մեծությունը գնահատվել են յուրաքանչյուր աղտոտման աղբյուրի համար միաժամանակ.

դ. արդյոք կա՞ որևէ ռեսուրս (հող, ջուր, մթնոլորտային օդ), որն առավել զգայուն է աղտոտիչների աստիճանաբար աճող ազդեցությունների նկատմամբ.

ե. ինչպե՞ս է սահմանվել աշխարհագրական տարածքը: Արդյո՞ք այն ընդգրկում է նախագծի հնարավոր ազդեցությանը ենթարկվող ռեսուրսներ:

4. Աղտոտումների մակարդակի նվազեցման առաջարկվող միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրի գնահատում

1) Հանքարդյունահանման ազդեցությունների մեղմացումը ներառում է տեղադիրքի հարցեր, աղտոտման նվազեցման տեխնոլոգիական լուծումներ և տեղանքի վերականգնման ծրագրեր: Հանքաքարի արդյունահանման ժամանակ կարևոր կենսամիջավայրերից, խոնավ տարածքներից, մերձափնյա տարածքներից և ստորգետնյա ջրերի սնուցման շրջաններից խուսափելու համար խիստ կարևորվում են արդյունահանման աշխատանքների կատարման վայրը և պոչամբարի տեղադիրքը: Մեղմացնող միջոցառումները կախված են արդյունահանման եղանակից և ազդեցության գործոններից: Սովորաբար, լավագույն տարբերակն է ազդեցության ենթակա տարածքի փոքրացումը, քանի որ քիչ հավանական է անգամ խախտված հողերի վերականգնման հնարավոր լինելը: Խախտված տարածքների փոքրացումից բացի, աշխատանքները պետք է պլանավորվեն` խուսափելով մերձակայքի բույսերին և կենդանիներին վնաս պատճառելուց դրանց կենսացիկլի վճռորոշ ժամանակահատվածներում:

ա. Հանքային թթվային ցամաքուրդային ջրերի վերահսկման միջոցառումներ - Հանքարդյունահանման նախագծերի ՇՄԱԳ հաշվետվության պատրաստման ժամանակ անհրաժեշտ է մանրակրկիտ դիտարկել բոլոր հնարավոր միջոցառումները, որպեսզի խուսափել հանքային թթվային ցամաքուրդային ջրերի ծանր հետևանքներից: ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է հատուկ ուշադրություն դարձնել հանքային թթվային ցամաքուրդային ջրերի (այսուհետ` ՀԹՑՋ) գոյացման կանխմանը: ՀԹՑՋ գոյացումը կանխելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները` ՀԹՑՋ և մետաղների տարալվացումը կանխող գործողություններ, պոտենցիալ թթու գոյացնող (այսուհետ` ՊԹԳ) նյութերի բացօթյա պահման սահմանափակում, ջրերի կառավարման տեխնոլոգիաների ներդրում, այդ թվում` մաքուր մակերևութային հոսքերի մեկուսացում ՊԹԳ նյութերից և աղտոտված մակերևութային հոսքերի բաժանում դրանց հետագա վերամշակմամբ, ՊԹԳ նյութերի (այդ թվում` թափոնների) պլանավորված տեղադրում` ապահովելով հաստատուն պայմաններ թթվածնի և ջրի հետ շփումը բացառելու համար (այդ թվում` ՊԹԳ նյութերի ընկղմում կամ ծածկում, տեղավորելով դրանք անթթվածին միջավայրում, սովորաբար ջրի տակ, ինչպես նաև ստորերկրյա ջրերի հորիզոնից վերև անջրաթափանց ծածկով ՊԹԳ նյութերի մեկուսացում` ջրի ներթափանցումը և օդի ազդեցությունը սահմանափակելու համար): Չոր կլիմայական պայմաններում սահմանափակ տեղումների դեպքում ծածկերի կիրառման անհրաժեշտությունը մեծ չէ և պետք է համապատասխանեցվի տեղական կլիմայական պայմաններին ու բուսականությանը: ՊԹԳ նյութերի խառնումն ոչ ՊԹԳ նյութերի կամ հիմնային նյութերի հետ համապատասխան դեպքերում կարող է նույնպես կիրառվել թթվագոյացումը չեզոքացնելու համար: Խառնման պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր նյութի ամբողջական բնութագիրը, հիմնային նյութերի քանակի հարաբերակցությունը թթու գոյացնող նյութերի քանակին, անհաջող աշխատանքների փորձը և ստատիկ ու երկարաժամկետ կինետիկ հետազոտությունների անհրաժեշտությունը: Ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումների լիարժեքության գնահատման ստուգիչ հարցերը ներկայացված են Աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

Ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումների լիարժեքության գնահատման

ստուգիչ հարցեր

 

._____________________________________________________________________.

|Արդյո՞ք ՇՄԱԳ-ի Բնապահպանական|Եթե այս հարցերի      |Եթե այս հարցերից  |

|կառավարման պլանը ներառում է |պատասխանը դրական է,  |որևէ  մեկի        |

|հանքային թթվային            |ապա ՇՄԱԳ-ի           |պատասխանը         |

|ցամաքուրդային ջրերի         |Բնապահպանական        |բացասական է, ապա  |

|առաջացման կանխարգելման      |կառավարման պլանը     |ՇՄԱԳ-ի            |

|միջոցառումներ               |կարող է լիարժեք      |Բնապահպանական     |

|____________________________|համարվել` ջրային     |կառավարման պլանը  |

|Եթե ՇՄԱԳ-ի Բնապահպանական    |ռեսուրսների          |լիարժեք չէ` ջրային|

|կառավարման պլանը չի ներառում|պահպանության         |ռեսուրսների       |

|հանքային թթվային            |տեսակետից            |պահպանության      |

|ցամաքուրդային ջրերի         |                     |տեսակետից         |

|առաջացման կանխարգելման      |                     |                  |

|միջոցառումներ, ներառու՞մ է  |                     |                  |

|այն արդյոք թթվային          |                     |                  |

|ցամաքուրդային ջրերի մշտական |                     |                  |

|գործող վերամշակման          |                     |                  |

|միջոցառումներ               |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Հաշվի առնու՞մ է արդյոք հանքի|                     |                  |

|ենթակառույցների, այդ թվում` |                     |                  |

|թաց պոչամբարի նախագիծը      |                     |                  |

|վարարման հետ կապված հանքի   |                     |                  |

|ջրերի պահման անհրաժեշտ      |                     |                  |

|տարողությունը               |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Ընդգրկու՞մ է արդյոք թաց     |                     |                  |

|պոչամբարի նախագիծը սինթետիկ |                     |                  |

|ներպատվածքի օգտագործում`    |                     |                  |

|ստորգետնյա ջրերի պահպանման  |                     |                  |

|նպատակով                    |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Նախատեսում է արդյոք թաց     |                     |                  |

|պոչամբարի նախագիծը պոչամբարի|                     |                  |

|ավելցուկային ջրի ամբողջական |                     |                  |

|շրջանառում և                |                     |                  |

|վերաօգտագործում` ապահովելով |                     |                  |

|պոչամբարից 0-ական           |                     |                  |

|ջրահեռացում                 |                     |                  |

._____________________________________________________________________.

 

բ. Ջրերի կառավարում - Հանքարդյունահանող ընկերությունը ՇՄԱԳ-ում պետք է լիարժեք և ճշգրիտ ներկայացնի օդերևութաբանական և հիդրոլոգիական պայմանները, որոնք որոշում են հանքի տարածքով ջրի շարժման բնույթը: Հանքերում ջրի մեծ քանակներ օգտագործվում են հիմնականում հանքահարստացուցիչ ֆաբրիկաներում և դրանց հետ կապված աշխատանքներում: Ջուրը նույնպես օգտագործվում է այլ աշխատանքներում` փոշու նվազեցման նպատակով: Ջրի կորուստներն առաջանում են վերջնական արտադրանքում գոլորշիացման հետևանքով, սակայն ամենամեծ կորուստները, սովորաբար, պոչերի հետ կապված հոսքերում են: Բոլոր հանքերում անհրաժեշտ է կենտրոնանալ ջրային ռեսուրսների ջրային հաշվեկշռի արդյունավետ կառավարման վրա: Այն հանքերում, որտեղ կա ջրի մատակարարման ավելցուկ կամ ձնհալ, կարող է առաջանալ վարարահոս, որը պահանջում է պատշաճ կառավարում: Ջրերի կառավարման համար առաջարկվում է` հանքի և դրա հետ կապված հանքահարստացուցիչ ֆաբրիկայի շղթայի համար ջրի հաշվեկշռի կազմում (ներառյալ հավանական կլիմայական պատահարները) և ստացված արդյունքների օգտագործում ենթակառուցվածքների նախագծման ժամանակ, էկոլոգիապես կայուն ջրամատակարարման կառավարման պլանի մշակում` բնական համակարգերի վրա ներգործության նվազեցման նպատակով (ջրօգտագործման կառավարման, ջրաբեր հորիզոնների ցամաքեցումից խուսափելու և ջրօգտագործողների վրա ազդեցության նվազեցման միջոցով), օգտագործվող թարմ ջրի քանակի նվազեցում, ներդնել տեխնիկական ջրի կրկնակի օգտագործման շրջանառու փակ կամ կիսափակ համակարգ (որտեղ կիրառելի է) շրջանառու համակարգ և մաքրում (օրինակ` պոչամբարի պարզեցված ջրի վերադարձ հարստացուցիչ ֆաբրիկա), ցանկացած ջրհանման աշխատանք սկսելուց առաջ դիտարկել ջրի հաշվեկշռի վրա հնարավոր ազդեցությունը: Հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ում անհրաժեշտ է կազմած ջրի հաշվեկշռից օգտագործել այնպիսի նախագծային պարամետրեր, որոնք հաշվի են առնում հնարավոր վարարումները (ջրի այն քանակը, որը կանխատեսվող առավելագույն մթնոլորտային տեղումների դեպքում հանքի տարածքում կարող է մտնել որոշակի տեղեր և դուրս գալ):

գ. Հեղեղաջրերի, նստվածքների և էրոզիայի վերահսկում - Հողերի և հանքի թափոնների էրոզիան մակերևութային ջրերի մեջ մասնիկների տեղափոխմամբ հանքարդյունահանման նախագծերի լրջագույն վնասակար հետևանքներից է: Հեղեղաջրերի կառավարման հիմնական հարցերն են` մաքուր և աղտոտված ջրերի տարանջատումը, մակերեսային հոսքերի նվազեցումը, բացօթյա պահվող նյութերի էրոզիայից և ցամաքուրդային համակարգերում նստվածքների գոյացումից խուսափումը, աղտոտված տարածքներով հեղեղաջրերի հոսքերի նվազեցումը: Կառավարման մեթոդներից են` նվազեցնել նստվածք առաջացնող նյութերի ենթարկումը քամու կամ ջրի ազդեցության (օրինակ` հողերի և ապարների կույտերի պատշաճ տեղադրում), հեռացնել մակերեսային հոսքերը խախտված տարածքների մերձակայքում գտնվող չխախտված տարածքներից, այդ թվում` այն տարածքները, որոնք հարթեցվել, ցանվել կամ ծածկվել են բուսականությամբ (այդպիսի ցամաքուրդային համակարգը պետք է մաքրվի նստվածքների հեռացման միջոցով), նվազեցնել կամ կանխել նստվածքի տեղափոխումը տվյալ տարածքից դուրս (օրինակ` նստեցման ավազանների, ջրաբերուկների ցանցերի օգտագործում), հեղեղաջրերի ցամաքուրդները, առուները և ջրանցքները պետք է պաշտպանվեն էրոզիայի հետևանքներից` դրանց չափերի համապատասխան համակցության ընտրմամբ, թեքության սահմանափակման մեթոդներով և քարե թափվածքի ու ներպատող թաղանքի օգտագործմամբ, նախագծվեն, կառուցվեն և աշխատանքային վիճակում պահվեն ցամաքուրդի ժամանակավոր համակարգեր առնվազն 25 տարի/24 ժամ պատահարի կրկնության ժամանակահատվածի համար, իսկ ցամաքուրդի մշտական համակարգերը` 100 տարի/24 ժամ: Ցամաքուրդի ժամանակավոր կառույցներին ներկայացվող պահանջները պետք է լրացուցիչ ներառեն ռիսկերը, հաշվի առնելով այդ կառույցների նախատեսվող ծառայության ժամկետը, ինչպես նաև դրանց մեջ ներհոսք ապահովող բոլոր ցամաքուրդային կառույցների պատահարի կրկնության ժամանակահատվածը:

դ. Դատարկ ապարների լցակույտերի կառավարում - Մակաբացման և դատարկ ապարները սովորաբար տեղադրվում են դատարկ ապարների թափոնակույտերում, որոնց կառավարումը հանքի գոյության ընթացքում կարևոր է մարդկանց առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության տեսակետից: Թափոնակույտերի կառավարման առաջարկությունները ներառում են` էրոզիան և անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար թափոնակույտերը պետք է պլանավորել դարատափերի և բարձրացման չափի համապատասխան տեխնիկական պահանջները հաշվի առնելով և հիմնվելով նյութի բնութագրերի և տեղական երկրաբանատեխնիկական պայմանների վրա, անհրաժեշտ է իրականացնել ՊԹԳ թափոնների կառավարում (ինչպես սահմանված է ուղեցույցում), նկարագրել թափոնակույտում երկրատեխնիկական հատկությունների հնարավոր փոփոխությունը հողմահարման արդյունքում, որն առաջանում է քիմիական կամ կենսաբանական կատալիզի հետևանքով: Արդյունքում` փոփոխվում են դատարկ թափոնային ապարների հատիկաչափական և հանքաբանական կազմերը` կավային բաժնեմասի ավելացմամբ և երկրատեխնիկական փլուզման նկատմամբ կայունության զգալի նվազեցմամբ: Երկրատեխնիկական հատկությունների այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են առանց պատշաճ ծածկող համակարգի շահագործումից հանված կույտերին, որը կկանխեր մթնոլորտային տեղումների ներթափանցումը թափոնակույտի մեջ: Նոր օբյեկտների նախագծման ժամանակ երկրատեխնիկական հատկությունների հնարավոր վատացումը հաշվի առնելով անհրաժեշտ է կիրառել անվտանգության ավելի բարձր գործակիցներ: Գոյություն ունեցող թափոնակույտերի կայունության և անվտանգության գնահատումների ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այդ հնարավոր փոփոխությունները: ԲԿՊ-ում անհրաժեշտ է մանրակրկիտ նկարագրել վերը նշված միջոցառումների կիրառումը մակաբացման և դատարկ ապարների թափոնակույտերի ազդեցությունները ջրերի որակի վրա կանխելու համար:

ե. Բացահանքերի կառավարում և բացահանքային լճակների ձևավորման բացառում - Քանի որ բացահանքային լճակները կարող են ունենալ զգալի ազդեցություններ շրջակա միջավայրի վրա, հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացառեն բացահանքերում լճակների առաջացումը: Փոխարենը` բացահանքերը պետք է լցափակվեն: ԲԿՊ-ում պետք է նկարագրվի, թե ինչպես է կառավարվելու բացահանքը, դրա լցափակումը` վերջնական եզրագծումն ու բուսականության վերականգնումն իրականացնելու և արդյունահանմանը նախորդող պայմանները վերականգնելու նպատակով:

զ. Թաց պոչերի պոչամբարների կառավարում - Պոչերի ջրազրկումը և դրանց օգտագործումը որպես լցափակման նյութ հանդիսանում է բնապահպանական տեսակետից նախընտրելի հեռացման տարբերակ: Այս դեպքում անհրաժեշտություն չկա ԲԿՊ-ում քննարկել թաց պոչամբարների կառավարման հարցերը: Այնուհանդերձ, եթե ՇՄԱԳ-ում քննարկվում է թաց պոչերի պոչամբարի ստեղծումը, ապա ջրերի որակի պահպանման համար առաջարկվում են հետևյալ կառավարման մոտեցումները` բոլոր դերիվացիոն առուները, ճոռերը և կանալները, որոնք նախատեսված են մոտակայքի ջրահավաք ավազանների ջուրը պոչամբարի կառույցներից հեռացնելու համար պետք է կառուցվեն հեղեղման դեպքերի կրկնության միջակայքի չափանիշները հաշվի առնելով, պոչամբարների նախագծման և շահագործման հիմնական քննարկման առարկան պետք է լինի ներթափանցման կառավարումը և դրա հետ կապված կայունության վերլուծությունը: Դրա համար, հավանաբար, կպահանջվի պիեզոմետրերի վրա հիմնված ներթափանցած ջրի մակարդակների մշտադիտարկման հատուկ համակարգ` կառույցի պատի ներսում և դրանից ներքև, որը պետք է աշխատանքային վիճակում պահվի դրա գոյության ողջ ընթացքում: Զրոյական արտահոսքով պոչամբարի դիտարկում և ամբողջական ջրային հաշվեկշռի կազմում ու ռիսկերի գնահատում հանքի տեխնոլոգիական շղթայի համար, ներառյալ` պահման ավազանները և պոչամբարը: Ռիսկերը նվազեցնելու նպատակով բնական կամ արհեստական թաղանթների օգտագործման դիտարկում: Նախագծման տեխնիկական պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել հնարավոր առավելագույն հեղեղման դեպքը և պոչամբարի գոյության նախատեսվող տարիների ընթացքում (ներառյալ` շահագործումից հանման փուլը) դրա սահմաններում անվտանգ պահելու (տեղանքին բնորոշ ռիսկերից կախված) համար պահանջվող վերջրյա կողապատի բարձրությունը: Վերգետնյա տեղադրում համակարգերում, որոնք կարող են պաշտպանել թթվային հոսաջրեր գոյացնող նյութն օքսիդացումից կամ ներթափանցող ջրից, օրինակ` պատվարով և հետագա ջրազրկմամբ ու ծածկմամբ պոչամբարները: Վերգետնյա տեղադրման այլընտրանքային լուծումները պետք է նախագծվեն, կառուցվեն և շահագործվեն միջազգայնորեն ընդունված երկրատեխնիկական անվտանգության ստանդարտներին համապատասխան: ԲԿՊ-ում պետք է քննարկվեն թաց պոչերի պոչամբարների (եթե այդպիսին նախատեսվում է) կառավարումը` վերը նշված սկզբունքներին համապատասխան:

է. Տարալվացման օբյեկտների կառավարում - Ջրերի որակի պահպանման նպատակով առաջարկվում են տարալվացման օբյեկտների կառավարման հետևյալ միջոցառումները` տարալվացման թունավոր լուծույթների ներթափանցումը պետք է կանխարգելվի համապատասխան թաղանթների և ստորգետնյա ցամաքուրդային համակարգերի տեղադրմամբ` լուծույթները հավաքելու կամ հետ վերադարձնելով վերամշակելու միջոցով, նվազագույնի հասցնելով հողի մեջ ներթափանցումը, հագեցած լուծույթներ փոխադրող խողովակաշարերի համար պետք է նախագծվի արտահոսքը կանխող լրացուցիչ պատվար, անհրաժեշտ է տեղադրել արտահոսքերի բացահայտման սարքավորանք տեղում արտահոսքերին արձագանքման համապատասխան համակարգերով, տեխնոլոգիական լուծույթների պահման ավազանները և ոչ մաքուր ջրի կամ տարալվացման չմշակված տեխնոլոգիական հոսաջրերի պահման համար նախատեսված ավազանները պետք է ունենան ներպատվածք և բավարար քանակի հորեր` ջրի մակարդակի ու որակի մշտադիտարկման համար: ԲԿՊ-ում պետք է նկարագրվի, թե ինչպես են յուրաքանչյուր տարալվացման օբյեկտում կիրառվելու վերը նշված առաջարկվող գործելակերպերը:

2) Մթնոլորտային օդի որակի և աղմուկի մակարդակաչափերի պահպանում - Մթնոլորտային օդի որակի կառավարումը հանքի արտադրական հրապարակներում կարևորվում է հանքի գոյության բոլոր փուլերում: Մթնոլորտ արտանետումները կարող են առաջանալ հանքի գոյության յուրաքանչյուր փուլում` հիմնականում նախապատրաստական, շինարարական և շահագործման աշխատանքների ընթացքում: Հիմնական աղբյուրներից են փոշու անկազմակերպ արտանետումները հորատապայթեցման աշխատանքների ժամանակ, մթնոլորտի վրա ազդեցություն ունեցող` պոչամբարները, հանքաքարի կույտերը, դատարկ ապարների կույտերը, փոխադրման ճանապարհները և ենթակառուցվածքը և ավելի փոքր չափով` անշարժ և շարժական սարքավորումներում վառելիքի այրման գազերը: ԲԿՊ-ում պետք է դիտարկվեն օդի աղտոտման վերահսկման միջոցառումները, այդ թվում` փոշու անկազմակերպ արտանետումների, աղմուկի և գրունտի թրթռման վերահսկման հատուկ միջոցառումները:

ա. Փոշու անկազմակերպ արտանետումների վերահսկում - Լեռնային աշխատանքների ժամանակ փոշու անկազմակերպ արտանետումների վերահսկման համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները` փոշենստեցման միջոցառումներ, մասնավորապես փոշենստեցման` այդ թվում փոշեճնշիչ սարքավորումների կիրառում (օրինակ` ջրցանում, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված ծածկույթների օգտագործում, գնդիկավորող հավելումների կիրառում)` ճանապարհների և աշխատանքային տարածքների համար, երթևեկության ուղիների օպտիմալացում և երթևեկության արագության նվազեցում, ազդեցության ենթարկվող հողերի բուսականությունը պետք է արագ վերականգնվի, իսկ էրոզիայի հակված այլ նյութերը ծածկվեն, նոր հողատարածքները պետք է մաքրվեն բուսականությունից և բացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տարածքի բուսականության ծածկը պետք է վերականգնվի կամ այն այլ կերպ բերվի փոշի չառաջացնող վիճակի, երբ տվյալ տարածքում աշխատանքներ չեն տարվում, մանր նյութերի պահեստը պետք է լինի փակ կամ այն շահագործվի փոշին նվազեցնող արդյունավետ միջոցառումների իրականացմամբ, նյութերի բեռնումը, տեղափոխումն ու բեռնաթափումը պետք է իրականացվեն անկման նվազագույն բարձրությունից և պատնեշներով պաշտպանվեն քամուց, ինչպես նաև կարող է դիտարկվել փոշու նվազեցման նպատակով ջրցանման համակարգերի օգտագործումը, մանր նյութերի փոխակրիչները պետք է ծածկված լինեն և հագեցված հետադարձ ժապավենի մաքրման հարմարանքով: Փոշու անկազմակերպ արտանետումների վերահսկման համար համապատասխան դեպքերում ԲԿՊ-ում անհրաժեշտ է ներառել նշված միջոցառումները:

բ. Աղմուկի և թրթռման վերահսկում - Հանքարդյունահանման հետ կապված վնասակար ներգործություն ունեցող աղմուկը ներառում է ավտոմեքենաների շարժիչների, պողպատյա կործիչների վրա հանքաքարի բարձումից-բեռնաթափումից, էներգիայի արտադրությունից և շինարարական ու լեռնային աշխատանքներին առնչվող այլ աղբյուրներից առաջացող աղմուկը: Աղմուկի լրացուցիչ աղբյուրներ են էքսկավատորի աշխատանքը, փխրեցման, հորատման, պայթեցման, տրանսպորտը (ներառյալ` ռելսերի միջանցքները, ճանապարհները և փոխակրիչների ժապավենները), ջարդման, մանրացման և կույտերում դարսման աշխատանքները: Անհրաժեշտ է ներդնել աղմուկի աղբյուրների բացառման և վերահսկման լավագույն գործելակերպ` հիմնվելով գերակշռող հողօգտագործումների և աղմուկի ռեցեպտորների (համայնքներ և համայնքների կողմից օգտագործվող տարածքներ) հեռավորության վրա: Առաջարկվում են կառավարման հետևյալ մոտեցումները` փակ երեսպատված հանքահարստացման ֆաբրիկաների կառուցում, աղմուկի պատշաճ միջնորմների կամ պատյաններով կամ վարագույրներով կլանիչների տեղակայում աղմուկ արձակող սարքավորման (օրինակ` ջարդիչներ, աղացներ և մաղեր) վրա կամ դրա մոտ, բնական միջնորմների տեղադրում գործարանի սահմաններում, ինչպիսիք են վարագույրի դեր տանող բույսերը կամ հողի առափները, ներքին տրանսպորտի շարժի օպտիմալացում, մասնավորապես` մեքենաների հետընթացի անհրաժեշտության նվազեցում (պակասեցնել հետընթացի ազդանշանի աղմուկը) և մեծացնել հեռավորությունները մինչև մոտակա զգայուն ռեցեպտորները: Նշված միջոցառումները, համապատասխան դեպքերում, անհրաժեշտ է ներառել ԲԿՊ-ում աղմուկի և թրթռման վերահսկման համար:

3) Վտանգավոր նյութերի կառավարում - Հանքարդյունահանման բոլոր նախագծերում օգտագործվում է հեղուկ նավթային վառելիք: Բազմաթիվ հանքարդյունահանող նախագծեր ներառում են ցիանիդի օգտագործում սնդիկի զուգահեռ գոյացմամբ: ԲԿՊ-ն պետք է պարունակի մանրակրկիտ մշակված միջոցառումներ, որոնք կբացառեն ցիանիդի, սնդիկի և նավթային վառելիքի դեպի շրջակա միջավայր արտահոսքերի հետևանքով առաջացող զգալի ազդեցությունները:

ա. Ցիանիդի օգտագործում - Ցիանիդը պոտենցիալ թունավոր է մարդկանց և վայրի բնության համար: Ցիանիդի օգտագործումը պետք է համապատասխանի ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի սկզբունքներին և կիրարկման չափորոշիչներին: Օրենսգիրքը հասանելի է http://www.cyanidecode.org/ հղմամբ: Այն ներառում է սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք կիրառելի են ցիանիդի օգտագործմանն առնչվող մի քանի ասպեկտներում, այդ թվում` դրա գնումը, տեղափոխումը, բարձում-բեռնաթափումը, պահեստավորումը, օգտագործումը, սարքավորումների շահագործումից հանումը, աշխատողների անվտանգությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքումը, վերապատրաստումը և հանրային քննարկումներն ու իրազեկումը: Ցիանիդի հետ կապված մեկ այլ խնդիր է դրա կողմից սնդիկի (ինչպես նաև այլ մետաղների, որոնք կարող են միացություն կազմել սնդիկի հետ) միավորումը սնդիկի ցիանիդի միացությունների մեջ, ընդ որում` այդ պարունակությունները կարող են շատ բարձր լինել տեխնոլոգիական լուծույթներում և դրանց հավաքման ավազաններում: Սնդիկի պարունակությունները պետք է չափվեն կանոնավոր կերպով, իսկ վայրի բնությունը, աշխատողները և մերձակայքի բնակիչները պաշտպանվեն տեխնոլոգիական լուծույթներում առկա սնդիկի, ինչպես նաև պոչամբարներից և կույտային տարալվացման գործընթացներից գոլորշիացող սնդիկի ազդեցությունից: Արսենը և ծարիրը հաճախ նույնպես հանդիպում են բարձր pH-ով տեխնոլոգիական լուծույթներում և պետք է չափվեն և գրանցվեն ամսական պարբերականությամբ: ԲԿՊ-ն պետք է ներառի պարտավորություններ առ այն, որ հանքարդյունահանող ընկերությունը ցիանիդն օգտագործելու է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի սկզբունքներին և կիրարկման չափորոշիչներին համապատասխան: Ցիանիդի կառավարումը պետք է ընդգրկի ցիանիդի հեռացմանն ուղղված վերամշակման մեթոդներ` դարձնելով դրա պարունակությունները ոչ խիստ կամ քրոնիկ թունավոր: ԲԿՊ-ն պետք է նաև, կիրառելի լինելու դեպքում, նախատեսի փակ ցիկլով տեխնոլոգիական գործընթացներ (զրոյական արտանետումներով գործընթացներ) կամ ցիանիդի հեռացման համակարգ, որն անջատում է ցիանիդը թափոններից նախքան դրանց տեղադրումը և տեխնոլոգիական ավազաններում նվազեցնում ցիանիդի պարունակությունը 50 մգ/լ ԹԹԼ (թույլ թթվում լուծելի) զգալի ցածր և բոլոր թափոնաջրերում նախքան դրանց հեռացումը հասցնում ցիանիդի պարունակությունը 0.05 մգ/լ-ից զգալի ցածր` ապահովելով բավարար հոսք այնպես, որ պարունակությունները լինեն 0.005 մգ/լ-ից ցածր կարճ խառնման գոտուց հետո:

բ. Սնդիկի կառավարում - Ոսկու արդյունահանման նախագծերից շատերը և այլ մետաղների արդյունահանման որոշ նախագծեր ունեն դեպի շրջակա միջավայր սնդիկի արտանետման պոտենցիալ: Սնդիկի գոյացման պոտենցիալ ունեցող ցանկացած նախագծի ԲԿՊ պետք է ներառի հատուկ միջոցառումներ դեպի շրջակա միջավայր սնդիկի արտանետումը կանխելու համար: Եթե արդյունահանվող հանքաքարը պարունակում է սնդիկի որոշ միկրոքանակներ, ԲԿՊ-ում անհրաժեշտ է նկարագրել, թե ինչպես հանքաքարի հարստացման ժամանակ որպես հարակից արտադրանք ստացվող սնդիկը պետք է կառավարվի դրա արտանետումները բացառելու նպատակով:

գ. Վառելանյութի և հեղուկ նյութերի պահեստավորում - Քիմիական նյութերը, ներառյալ` թույները, քայքայող նյութերը, աղային լուծույթները և ածխաջրածինները կարող են արտահոսել պահեստարաններից տարբեր պատճառներով (լրացուցիչ պահող տարողության բացակայություն, լրացուցիչ պահող տարողության ոչ պատշաճ կառուցում կամ դրա վնասում, սարքավորումների ոչ պատշաճ սպասարկում, ոչ պատշաճ տնտեսվարում, վթարներ, կանխամտածված վնասում): Տարողություններում պարունակվող նյութերի արտանետումը կամ արտահոսքը դեպի շրջակա միջավայր կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսների որակի վրա: Այս ազդեցությունները բացառելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները` տարողության տեղակայում (վերգետնյա պահեստարանները չպետք է կառուցվեն ջրի աղբյուրների և ջրամբարի պահպանման գոտիներում` խմելու ջրի հանրային աղբյուրների տարածքում և սեզոնային ջրածածկվող հողատարածքում տարողությունները ջրով ծածկումից, իսկ դրանց հիմքերը կոռոզիային պաշտպանելու համար), բոլոր պահեստարանների հիմքերի մակերևույթը պետք է լինի մակերևութային ջրերի պատմական առավելագույն մակարդակից մեկ մետր բարձր, տարողությունների նախագծում (բոլոր տարողությունները պետք է կառուցվեն և տեղակայվեն պատվարով շրջապատված կառույցի ներսում: Շրջապատող պատվարը պետք է դուրս լինի տարողությունների արտաքին սահմաններից այնպես, որ կանխվի տարողության կամ տեխնոլոգիական սարքավորման վնասվելու դեպքում առաջացած հեղուկի շիթի արտահոսքը: Կառույցը պետք է ներպատված լինի ցածր թափանցելիության (10-9 մ/վրկ. փոքր) նյութով, որը չի փոխազդում պահվող վառելանյութի կամ քիմիական նյութերի հետ: Պատվարով կառույցը պետք է ունենա բավարար տարողություն արտահոսքերն ամբողջությամբ պահելու և ուժեղ անձրևների ժամանակ պատվարի սահմաններից դուրս արտահոսելը բացառելու համար:): ԲԿՊ պետք է ընդգրկի վառելիքի և հեղուկ նյութերի պահման նշված միջոցառումները: Վտանգավոր նյութերի կառավարման միջոցառումների լիարժեքության գնահատման ստուգիչ հարցերը ներկայացված են Աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

 

Վտանգավոր նյութերի կառավարման միջոցառումների լիարժեքության

գնահատման ստուգիչ հարցեր

 

._____________________________________________________________________.

|Եթե ցիանիդի օգտագործումը    |Եթե այս հարցերի      |Եթե այս հարցերից  |

|շրջակա միջավայրի վրա        |պատասխանը դրական է,  |որևէ  մեկի        |

|նվազագույն ազդեցություն     |ապա ՇՄԱԳ-ի           |պատասխանը         |

|ունեցող հանքահարստացման     |Բնապահպանական        |բացասական է, ապա  |

|կիրառվող մեթոդն է, այդ      |կառավարման պլանը     |ՇՄԱԳ-ի            |

|դեպքում արդյո՞ք ՇՄԱԳ-ի      |կարող է լիարժեք      |Բնապահպանական     |

|Բնապահպանական կառավարման    |համարվել` վտանգավոր  |կառավարման պլանը, |

|պլանը ընդգրկում է ցիանիդի   |նյութերի կառավարման  |լիարժեք չէ`       |

|ամբողջական կորզման և        |տեսակետից            |վտանգավոր նյութերի|

|վերաօգտագործման             |                     |կառավարման        |

|միջոցառումներ, դարձնելով    |                     |տեսակետից         |

|գործընթացը փակ ցիկլով, կամ  |                     |                  |

|ցիանիդի հեռացման համակարգ,  |                     |                  |

|որն անջատում է ցիանիդը      |                     |                  |

|թափոններից մինչև  դրանց     |                     |                  |

|տեղադրումը և  հեռացնում է   |                     |                  |

|ցանկացած թափոնաջրերից մինչև |                     |                  |

|թույլատրելի                 |                     |                  |

|մակարդակ` մինչև  դրանց      |                     |                  |

|ջրհեռացումը                 |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Նկարագրվու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ի|                     |                  |

|Բնապահպանական կառավարման    |                     |                  |

|պլանում, թե ինչպես է        |                     |                  |

|վերահսկվելու հանքաքարի      |                     |                  |

|վերամշակման արդյունքում     |                     |                  |

|որպես երկրորդական արտադրանք |                     |                  |

|ստացվող սնդիկը` դրա         |                     |                  |

|արտահոսքերը և  արտանետումը  |                     |                  |

|բացառելու նպատակով          |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Նախատեսվու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ի|                     |                  |

|Բնապահպանական կառավարման    |                     |                  |

|պլանով, որ վառելիքի կամ այլ |                     |                  |

|հեղուկ նյութերի պահման      |                     |                  |

|տարողությունները տեղակայվեն |                     |                  |

|արտահոսքը կանխող եզրաշերտով |                     |                  |

|կառույցի ներսում            |                     |                  |

._____________________________________________________________________.

 

1) Վայրի բնության պահպանություն - Վայրի բնության պահպանության լավագույն միջոցառումները նպատակաուղղված են վայրի կենսամիջավայրերի վրա ազդեցության բացառմանը: Հանքարդյունահանման աշխատանքները չպետք է իրականացվեն պահպանվող կամ այլ վճռորոշ կամ էկոլոգիապես զգայուն տարածքներում, անգամ եթե դրա արդյունքում հանքավայրի պաշարներն ամբողջությամբ չարդյունահանվեն: Այնպիսի մեղմացնող միջոցառումներ, ինչպիսիք են վայրի բնության տեսակների տեղափոխումը հազվադեպ են լինում արդյունավետ և ԲԿՊ-ում չպետք է ենթադրություններ արվեն, որ վայրի բնության տեսակների տեղափոխման նախագծերը կլինեն արդյունավետ: Թունավոր թափոնակույտերի կամ թունավոր ջրերի լճակների առաջացմամբ հանքարդյունահանման նախագծերի դեպքում ԲԿՊ-ում անհրաժեշտ է նախատեսել արգելապատնեշների (ցանկապատեր կամ ցանցեր) տեղադրում` հանքարդյունահանման թափոնների թունավոր միացությունների ազդեցությունից կենդանիներին և թռչուններին զերծ պահելու համար:

2) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն - Լավագույն փորձառություն է բացահայտել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները դեռևս պլանավորման փուլում և խուսափել դրանցից, պահպանելով դրանք տեղում, կամ թողնելով դրա շուրջ պաշտպանիչ գոտի: Եթե հնարավոր չէ խուսափել հուշարձանից, որպես մեղմացում կարելի է նվազեցնել կանխատեսվող ազդեցությունները և պահպանել հուշարձանի ժառանգության առանձնահատկությունները ֆիզիկական տեղափոխության միջոցով: Մեղմացման միջոցառումների առաջարկները պետք է ուղեկցվեն գլխավոր հատակագծով և հուշարձանի հետ վարվելու մանրամասն ընթացակարգով: Մեղմացման միջոցառումները պետք է ունենան իրատեսական ծրագիր, որը ներառում է կատարողներին, կատարման ժամկետները, վայրը, պահանջները և պատասխանատուներին:

5. Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանի գնահատումը - ՇՄԱԳ-ի շրջանակներում ստանձնած ցանկացած պարտավորություն ռիսկային է չկատարման առումով, եթե չսահմանվեն միջոցառումներ, որոնցով հանքարդյունահանող ընկերությունը և պետական լիազոր մարմինները հսկելու են նախագծի իրականացումը և դրա ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Մշտադիտարկումների պլանը պետք է շրջակա միջավայրի վիճակի կառավարման ընդհանուր համակարգի մաս կազմի և բավարարի մինչ աշխատանքների մեկնարկը ՇՄԱԳ-ում սահմանված էկոլոգիական խնդիրներին: Մշտադիտարկումների պլանը պետք է մշակվի ընկերության պարտավորությունների և առկա պայմանների հիման վրա: Այն պետք է ներառի աշխատանքների մանրակրկիտ ծրագիր, հանքի աշխատակիցների պարտականությունները, մշտադիտարկումների միջոցառումներ և հաշվետվության կարգեր: Մշտադիտարկումների պլանը պետք է սկսվի արդյունահանման աշխատանքներին նախորդող նմուշարկումից և շրջակա միջավայրի վիճակի բնութագրման ֆոնային ցուցանիշների գնահատումից: Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանը պետք է մանրամասն լուսաբանի` որտեղ

(մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում` ներկայացված ՎԻ ՋԻ ԷՍ-84, ԱՐՄՐԵՖ-02 (WGS-84, ARMREF-02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով) երբ, ինչ և ինչպես հանքարդյունահանող ընկերությունը պետք է վերահսկի նախատեսվող օբյեկտների մերձակայքում ջրի, օդի, հողի որակը, ինչպես նաև վնասակար արտանետումների քանակը: Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է նաև նշվի որոշումների կայացման համար պատասխանատու անձանց (պետական լիազոր մարմինների) և լայն հասարակությանը այդ տեղեկատվության ներկայացման ձևը, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը համոզվեն, որ արդյունահանող ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը սահմանված պարտավորություններին և էկոլոգիական նորմերին ու ստանդարտներին համապատասխան: Այդ իսկ պատճառով շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է հստակ նշվի, որ մշտադիտարկումների արդյունքներն անհապաղ հրապարակվելու են հասարակության և լիազոր մարմնի համար ընդունելի ձևաչափով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել, որ նախագծի իրագործման տեսակետից ազդակիր համայնքների ներկայացուցիչներն անպայման ներառված լինեն հանքարդյունահանող ընկերության կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումների որակի մշտադիտարկման համար ստեղծված խմբերում: Մշտադիտարկումների այդ խմբերի աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել, եթե դրանցում ներառված լինեն միայն տվյալ արդյունաբերական ճյուղի և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչները:

1) Ջրի որակի և քանակի մշտադիտարկումներ - Ջրի որակի և քանակի մշտադիտարկումը հանքի տարածքում հանդիսանում է ջրի պահպանության կարևորագույն միջոցառումներից մեկը: Ջրի որակի մշտադիտարկումների ծրագիրը կարող է դառնալ երաշխիք այն բանի, որ ընկերությունը կատարում է շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանով տրված խոստումները և արձագանքում է ջրի որակի հիմնախնդիրներին դեռևս այն փուլում, երբ դեռ ուշ չէ: ՇՄԱԳ-ի հաշվետվության ջրի որակի և քանակի մշտադիտարկումների բաժինը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա.

ա. Մակերևութային ջրերի որակի մշտադիտարկումներ - Մակերևութային ջրերում քիմիական նյութերի առկայության ստուգման մշտադիտարկումները անհրաժեշտ են բացահայտելու` առկա աղբյուրներից արտադրական տեղամաս արտանետումները կամ ներթափանցումը, արտադրական տեղամասի սահմաններում արտանետումները և ներթափանցումը, արտադրական տեղամասում և տեղամասից ներքև գտնվող ջրային ռեսուրսները, Ֆոնային ցուցանիշներով տեղամասերը (համեմատության համար):

բ. Ստորգետնյա ջրերի որակի մշտադիտարկումներ - Մշտադիտարկումը ստորգետնյա ջրերի պաշարների պաշտպանությանն ուղղված ամենակարևոր միջոցառումներից է, որի լավագույն արդյունքը ստացվում է հորատանցքերի ցանցի ստեղծմամբ: Ստորգետնյա ջրերի որակի գնահատումը նախքան աշխատանքներ սկսելը կարող է սահմանել բնապահպանական կառավարման հետագա քայլերը: ՇՄԱԳ-ի շրջանակներում նախաձեռնվող մշտադիտարկումները թույլ կտան սահմանել ֆոնային տվյալները, որոնցով հետագայում հնարավոր կլինի գնահատել շրջակա միջավայրի պահպանության գծով ընկերության գործունեությունը: Ստորգետնյա ջրերի որակի փոփոխության մշտադիտարկումների, ինչպես նաև պոչամբարի աշխատանքային բնութագրերի և կայունության վերահսկման համար սովորաբար հորատվում են հորատանցքեր` ջրերի հոսքից վերև և ներքև (ստորգետնյա ջրերի հոսքի ուղղությամբ):

գ. Ջրի որակի վրա հանքարդյունահանման ծրագրի ազդեցության մշտադիտարկումը պետք է ներառի հետևյալ պարամետրերի անալիզը` pH, հաղորդունակություն, կախյալ նյութեր, լուծվող նյութեր, ալկալիություն, թթվայնություն, կոշտություն, ցիանիդ, ամոնիակ, սուլֆատ, ալյումին (Al), արսեն (As), կադմիում (Cd), կալցիում (Ca), պղինձ (Cս), երկաթ (Fe), կապար (Pb), սնդիկ (Hg), մոլիբդեն (Mօ), նիկել (Ni) և ցինկ (ZN):

դ. Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է ընդգրկվեն ստորերկրյա և մակերևութային ջրերի մշտադիտարկումներն ըստ վերը շարադրյալ պարամետրերի: Այս կամ այն բաղադրիչի անալիզ կարող է չիրականացվել միայն այն դեպքում, եթե հանքարդյունահանող ընկերությունը ապացուցի, որ դա կամ դրանք կապ չունեն նախագծի հետ:

ե. Ջրի քանակի մշտադիտարկումներ - Ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխության մշտադիտարկումների համար սովորաբար հորատվում են հորատանցքեր` ջրերի հոսքից վերև և ներքև (ստորգետնյա ջրերի հոսքի ուղղությամբ):

2) Մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ - Հանքարդյունահանող ընկերությունը պետք է ունենա մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումների պլան, որպեսզի հնարավոր լինի սահմանել առավել նշանակալի աղբյուրներից մթնոլորտը աղտոտող արտանետումները: Մշտադիտարկումների համար նախատեսվող սարքավորումները և դրանց տեղաբաշխումը պետք է համապատասխանեն տեխնիկական գնահատականներին և մասնագրերին: Մթնոլորտային օդի որակի գնահատման մշտադիտարկումների համար նախատեսվող սարքավորումների տեղադրման լավագույն վայրերի որոշմանը մեծապես օժանդակում են եղանակային պայմանները, տոպոգրաֆիան, բնակավայրերը և վայրի բնության կենսամիջավայրերը: Հիմնական հարցերն են` արդյո՞ք ՇՄԱԳ-ը ընդգրկում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումների մանրամասն պլան, ի՞նչ սարքավորումներ և մեթոդներ են օգտագործվում, ի՞նչ չափանիշներով են ընտրվել մշտադիտարկումների կետերի տեղադիրքերը, ի՞նչ հաճախականությամբ են հավաքագրվելու տվյալները, նախատեսվելու է արդյո՞ք անկախ կազմակերպության մասնակցություն` ստուգաչափումը և մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումների պլանի իրականացումը գնահատելու համար, հասանելի կլինեն արդյո՞ք արդյունքները հանրությանը:

3) Բուսականության և հողի որակի մշտադիտարկումներ - Բուսականության և հողի որակի մշտադիտարկումների հիմնական հարցերն են.

ա. ինչպե՞ս են արձանագրվելու հողի որակի փոփոխությունները.

բ. ի՞նչ մեթոդներ են օգտագործվելու արդյունահանված գրունտի կամ խախտված հողերի չափումների համար.

գ. ինչպե՞ս են հողի մակերևույթի էրոզիայի և խախտվածության տվյալները արձանագրվելու և հրապարակվելու:

4) Վայրի բնության և կենսամիջավայրերի վրա ազդեցությունների մշտադիտարկումներ - Վայրի բնության և կենսամիջավայրերի վրա ազդեցությունների մշտադիտարկումների հիմնական հարցերն են` ինչպե՞ս են մշտադիտարկվելու կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև դրանց կենսամիջավայրերի վրա հիմնական ազդեցությունները, գնահատվելու է արդյո՞ք անկախ կազմակերպության կողմից վայրի բնության և կենսամիջավայրերի վրա պոտենցիալ ազդեցությունը (ներառյալ` գումարային ազդեցությունը), ի՞նչ մեթոդներ են կիրառվելու մշտադիտարկումների տվյալների հավաքագրման և ներկայացման համար: Արդյո՞ք այդ տեղեկատվությունը մատչելի է տեղական իշխանություններին և հանրությանը:

ա. Կարևոր տեսակների մշտադիտարկումներ - Հանքարդյունահանման խոշոր նախագծերն ընդգրկում են այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են զգալիորեն ազդել ցամաքային և ջրային էկոհամակարգերի բնականոն գործունեության վրա: Հանքարդյունահանման խոշոր նախագծի համար շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է ներառվի վայրի բնության կարևոր տեսակների վրա ազդեցության պարբերական գնահատումը որակավորված անկախ փորձագիտական խմբի մասնակցությամբ: ՇՄԱԳ-ի ելակետային տվյալների բաժնում պետք է ներկայացվեն պետության կողմից սահմանված հատուկ ցանկերում ներառված, ինչպես նաև մեծ կարևորություն ունեցող էնդեմիկ տեսակները: Մշտադիտարկումների պլանում պետք է արտացոլվեն` կենսամիջավայրի կորստի գնահատականը, կարևոր տեսակները պետք է նախապես նկարագրվեն ելակետային տվյալների բաժնում, կարևոր տեսակների պոպուլյացիայի փոփոխության կամ կրճատման գնահատականի տրման համար հետազոտման արդյունքները, կարևոր տեսակների վրա վտանգավոր աղտոտող նյութերի պոտենցիալ ազդեցության և էկոհամակարգային փոփոխությունների տեսությունը:

բ. Կենսամիջավայրերի կորստի մշտադիտարկումներ - Շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանում պետք է ներառվեն վայրի բնության ներկայացուցիչների կենսամիջավայրերի վիճակի գնահատման կանոնավոր հետազոտությունների անցկացման պլաններ: Դրանք պետք է ներառեն հետազոտման շրջանների նախնական քարտեզագրում, որպեսզի նախապես որոշվեն կենսամիջավայրերի մշտադիտարկումները: Այդ մշտադիտարկումների իրականացման հիմնահարցերն են` կենսամիջավայրերի տեսակները պետք է նախապես լիարժեք նկարագրվեն և քարտեզագրվեն, մշտադիտարկումներ իրականացնողները (գործունեության այդ տեսակը պահանջում է որակավորված անկախ փորձագետների ներգրավում), հետազոտությունները պետք է բացահայտեն կենսամիջավայրերում տեսակների խտությունների փոփոխությունները բոլոր տեղամասերում, դաշտային աշխատանքների հիման վրա կարևոր տեսակների ընթացիկ կարգավիճակի գնահատում (պոպուլյացիայի խտության որոշում, տեսակների հաշվառում և հետևում):

6. Ազդակիր համայնքների վրա ազդեցության մշտադիտարկում - Հանքարդյունահանման աշխատանքների իրականացումը ազդակիր համայնքներում կարող է ապակայունացում առաջացնել, կապված ոչ հավասարաչափ բաշխած եկամուտների և վնասների հետ: Պետության, տեղական կամ օտարերկրյա ընկերությունների օգուտները միշտ չէ, որ ապահովում են տարածքի զարգացումը: Միևնույն ժամանակ շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը ազդում է տարածքի բնակչության կենսամակարդակի վրա:

1) Բնակչության առողջությունը, որի հիմնահարցերն են` աղտոտման հետ կապված հիվանդությունները և մահացությունները, ջրի որակի և կենցաղային, տնտեսական, գյուղատնտեսական և այլ կարիքների համար դրա մատչելիության գնահատականը, բնակելի շրջաններում մթնոլորտային օդի որակի գնահատման արդյունքները, մթնոլորտային օդի աղտոտման մշտական կամ հատվածային բարձր մակարդակի տվյալները (ստուգել տեղական, ազգային կամ միջազգային ուղեցույցների և ստանդարտների հետ համապատասխանությունը), հանքի գործունեությամբ պայմանավորված հարբեցողության, մարմնավաճառության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասը: Բնակչությանը և մասնագետներին պետք է թույլատրել մասնակցել գնահատման գործընթացին, որպեսզի բարելավվի պլանի արդյունավետությունը:

2) Սոցիալ-տնտեսական զարգացման նախատեսված ներդրումները - Հաճախ հանքարդյունահանման խոշոր նախագծերն իրականացվում են թույլ զարգացած սոցիալական կապիտալով և տնտեսությամբ ծայրահեղ աղքատության բարձր մակարդակով և քիչ աշխատատեղերով վայրերում: Լրացուցիչ աշխատատեղեր և կենսակերպի բարվոք պայմաններ առաջարկող նախագծի իրագործումն առաջացնում է մեծ հույսեր, ինչպես նաև որոշակի անհանգստություն: Սովորաբար նաև տեղի բնակչությունը շրջանցվում է սոցիալական և մշակութային հարաբերություններում` չունենալով մեծ հնարավորություններ մասնակցելու պետության և ընկերության ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններին: Այդ ամենը կարող է առաջացնել անվստահություն և լարվածություն: Առանցքային հարցերը ներառում են` ամբողջ գործընթացի թափանցիկություն (տեղի բնակչությունը պետք է մասնակցի տեղական զարգացման ծրագրերում ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին, ինչպես նաև աուդիտի կամ այդ ներդրումների արդյունավետության գնահատմանը), տեղեկատվության փոխանակում (տեղի բնակչության, հանքարդյունահանող ընկերության և իշխանության ներկայացուցիչները պետք է ստեղծեն տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր, ռազմավարություններ` որոշումների ամենավաղ փուլերից սկսած և նախագծի իրագործման բոլոր փուլերում), տեղեկատվության ազատություն (հանրությունը պետք է ազատ հնարավորություն ունենա շրջակա միջավայրի վիճակի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրումների և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվության հետ ծանոթացմանը), հողերի ձեռքբերում և հողօգտագործման կարգի փոփոխություն (այդ գործընթացը պետք է իրականացվի տեղի բնակչության հետ քննարկումների միջոցով), տեղական զարգացման պլաններ (իշխանությունները և հանքարդյունահանող ընկերությունը պետք է կազմեն տեղի զարգացման պաշտոնական ծրագրեր` տեղական բնակչության գերակա նախապատվություններին համապատասխան (առողջապահություն, կրթություն, արտադրական գործունեություն, տրանսպորտ, ենթակառուցվածքներ, ռեկրեացիա և այլն)), նախատեսվող տեղական ներդրումային ծրագրերի մշակութային ազդեցությունները:

3) Բնակչության անվտանգության սպառնալիքների մշտադիտարկում - Եթե հանքարդյունահանման աշխատանքների նախագծով նախատեսվում է թաց պոչերի պոչամբարի կառուցում, ապա դրա պատվարի փլուզումը կարող է տեղի բնակչության համար ամենալուրջ վտանգը ներկայացնել: Այդ պատճառով շրջակա միջավայրի մշտադիտարկումների պլանը պետք է ներառի տեղեկատվություն պոչամբարի կառուցվածքային ամբողջականության և շահագործման անվտանգության ապահովման վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի բացահայտել հնարավոր կառուցվածքային հիմնախնդիրները և կանխել պոտենցիալ վթարները:

7. Ռեկուլտիվացիայի և փակման ծրագրի գնահատում - Հանքարդյունահանման նախագծերի առավել զգալի և երկարատև ազդեցություններն առաջանում են արդյունահանման դադարեցումից հետո հանքի փակման շրջանում: Հանքարդյունահանող ընկերության կողմից լքված և չհսկվող դատարկ ապարների լցակույտերը, բացահանքերը, պոչամբարները և տարալվացման կույտերը կարող են առաջացնել և արձակել խիստ թունավոր թափոնաջրեր, որոնք կարող են մեծապես վնասել ջրային պաշարները, ֆլորան և ֆաունան: Չնայած նրան, որ ռեկուլտիվացիան հաճախ դիտվում է որպես արդյունահանման ավարտից հետո իրականացվող գործունեություն, ռեկուլտիվացիայի տեխնոլոգիաները ներառում են մի շարք գործողություններ, որոնք պետք է սկսել դեռևս նախագծի պլանավորման փուլերում: Հանքարդյունահանող ընկերությունները պետք է ընդգրկեն ռեկուլտիվացիայի ծրագրերն իրենց արդյունահանման նախագծում և ՇՄԱԳ հաշվետվությունում: Հանքարդյունահանող ընկերությունները պետք է պլանավորեն և միավորեն ռեկուլտիվացիան տեղանքում արդյունահանման աշխատանքների հետ, որպեսզի վաղ փուլում նվազեցնեն թափոնները և բացառեն ծախսատար մաքրման աշխատանքները հանքի փակումից հետո: Հանքարդյունահանման նախագիծը չի կարող ստանալ դրական եզրակացություն քանի դեռ արդյունահանող ընկերությունը չի ներկայացրել իրագործելի և համապատասխան ֆինանսական միջոցներով ապահովված մանրամասն ծրագիր արդյունահանման դադարեցումից հետո տասնամյակներ շարունակվող շրջակա միջավայրի վրա ազդեցությունները բացառելու և հանքի տարածքի էկոլոգիայի վիճակը վերականգնելու համար` հնարավորին չափով հասցնելով այն մինչ հանքարդյունահանումն եղած վիճակին: Հանքի փակման ծրագրի լիարժեքության գնահատման ստուգիչ հարցերը ներկայացվում են Աղյուսակ 6-ում:

 

Աղյուսակ 6

 

Հանքի փակման ծրագրի լիարժեքության գնահատման ստուգիչ հարցեր

 

._____________________________________________________________________.

|Արդյո՞ք Ռեկուլտիվացիայի և   |Եթե այս հարցերի      |Եթե այս հարցերից  |

|փակման ծրագիրն իրական ծրագիր|պատասխանը դրական է,  |որևէ  մեկի        |

|է (այլ ոչ կոնցեպտուալ), որը |ապա Ռեկուլտիվացիայի  |պատասխանը         |

|հաշվի է առնում              |և  փակման ծրագիրը    |բացասական է       |

|հանքարդյունահանման          |կարող է լիարժեք      |Ռեկուլտիվացիայի և |

|արդյունքում խախտված տարածքի |համարվել             |փակման ծրագիրը,   |

|բնութագրերը                 |                     |լիարժեք չէ        |

|____________________________|                     |                  |

|Արդյո՞ք Ռեկուլտիվացիայի և   |                     |                  |

|փակման ծրագիրը նպատակա-     |                     |                  |

|ուղղված է                   |                     |                  |

|հողօգտագործման այնպիսի      |                     |                  |

|պայմաններ ստանալուն, որոնք  |                     |                  |

|հնարավորինս մոտ են մինչ     |                     |                  |

|արդյունահանումն եղած        |                     |                  |

|պայմաններին                 |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Ներառում է արդյո՞ք          |                     |                  |

|Ռեկուլտիվացիայի և  փակման   |                     |                  |

|ծրագիրն այնպիսի             |                     |                  |

|ժամանակացույց, որը պահանջում|                     |                  |

|է արդյունահանած տարածքների  |                     |                  |

|հետևողական  վերականգնում    |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Հանքարդյունահանման          |                     |                  |

|աշխատանքների դադարումից հետո|                     |                  |

|մնացած դատարկ ապարների բոլոր|                     |                  |

|լցակույտերի համար ներառում է|                     |                  |

|արդյո՞ք Ռեկուլտիվացիայի և   |                     |                  |

|փակման ծրագիրն այնպիսի      |                     |                  |

|պլաններ, որոնք կբացառեն     |                     |                  |

|հանքային թթվային ջրերի      |                     |                  |

|ցամաքուրդն այդ լցակույտերից |                     |                  |

|և  կապահովեն լցակույտերի    |                     |                  |

|շրջափակումն ու              |                     |                  |

|բուսականության              |                     |                  |

|վերականգնումը` էրոզիայի     |                     |                  |

|վերահսկման և  տեղանքի բնական|                     |                  |

|պայմանների վերականգնման     |                     |                  |

|համար                       |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Ներառում է արդյո՞ք          |                     |                  |

|Ռեկուլտիվացիայի և  փակման   |                     |                  |

|ծրագիրը բացահանքի լցափակում`|                     |                  |

|բացահանքային լճակի          |                     |                  |

|առաջացումը բացառելու        |                     |                  |

|նպատակով                    |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Ներառում է արդյո՞ք          |                     |                  |

|Ռեկուլտիվացիայի և  փակման   |                     |                  |

|ծրագիրը բոլոր թաց           |                     |                  |

|պոչամբարների ցամաքեցում`    |                     |                  |

|հետագա շրջափակումով և       |                     |                  |

|ջրազերծած պոչամբարի         |                     |                  |

|ծածկումով                   |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Ներառում է արդյո՞ք          |                     |                  |

|Ռեկուլտիվացիայի և  փակման   |                     |                  |

|ծրագիրը հանքարդյունահանումից|                     |                  |

|հետո մնացած տարալվացման     |                     |                  |

|յուրաքանչյուր լցակույտի     |                     |                  |

|ողողում` մնացորդային ցիանիդի|                     |                  |

|քանակների հեռացման ու       |                     |                  |

|քայքայման, ինչպես նաև       |                     |                  |

|մետաղների և  հանքային       |                     |                  |

|թթվային ցամաքուրդի արտահոսքի|                     |                  |

|հավանականությունը           |                     |                  |

|նվազեցնելու նպատակով        |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Արդյո՞ք Ռեկուլտիվացիայի և   |                     |                  |

|փակման ծրագրով նախատեսվող   |                     |                  |

|բուսականության վերականգնումը|                     |                  |

|հիմնված է մանրամասն պլանների|                     |                  |

|վրա, որոնք նկարագրում են    |                     |                  |

|հողի բերրի շերտի կույտերի   |                     |                  |

|պահպանումը, տեղական         |                     |                  |

|տեսակների ընտրումը և  հողի  |                     |                  |

|նախապատրաստումը` տնկվող     |                     |                  |

|տեսակների աճեցման համար     |                     |                  |

._____________________________________________________________________.

 

1) Կոնցեպտուալ և իրատեսական ծրագրեր - Հանքարդյունահանող ընկերության կողմից ներկայացվող ՇՄԱԳ-ը կարող է ներառել հանքի ռեկուլտիվացիայի և փակման «կոնցեպտուալ», այլ ոչ իրատեսական ծրագիր: «Կոնցեպտուալ» ծրագրում կարող է շատ ընդհանուր նկարագրվել, թե ինչ պետք է անի հանքարդյունահանող ընկերությունը փակման փուլում շրջակա միջավայրի վրա ազդեցությունները բացառելու համար, սակայն ծրագրում չլինեն դրա իրատեսական լինելը գնահատելու անհրաժեշտ մանրամասներ:

2) Չնայած նրան, որ ակտիվ հանքարդյունահանման շրջանում պայմանները կարող են փոփոխվել (առաջացնելով ռեկուլտիվացիայի և փակման ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն), ՇՄԱԳ-ի հետ ներկայացված ծրագիրն անկախ նրանից նշագրված է որպես «կոնցեպտուալ» թե ոչ, պետք է պարունակի մանրամասն լիարժեք տեղեկատվություն, որը թույլ կտա նախատեսվող հանքարդյունահանման որոշակի դեպքում անկախ գնահատական տալ ծրագրի իրատեսական լինելուն և դրա իրականացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների բավարարությանը:

3) Հանքարդյունահանմանը հաջորդող հողօգտագործումը և ռեկուլտիվացիայի նպատակները - Հանքի ռեկուլտիվացիայի և փակման ծրագրով անհրաժեշտ է սահմանել տվյալ տարածքի ցանկալի հողօգտագործումները հանքարդյունահանման ավարտից հետո: Հանքարդյունահանմանը հաջորդող հողօգտագործումները պետք է հնարավորին չափով մոտ լինեն արդյունահանմանը նախորդող պայմաններին: Հանքի տարածքի ռեկուլտիվացիայի նպատակն է վերականգնել արդյունահանված տարածքները` բերելով դրանք նախնական վիճակի կամ փոփոխել, դարձնելով պիտանի այլ տեսակի հողօգտագործումների համար: Հանքի տարածքի ռեկուլտիվացիայի որոշակի նպատակներից են ջրի աղտոտման և նստվածքակուտակման կանխարգելումը, վայրի բնության կենսամիջավայրերի և էկոհամակարգի վիճակի բարելավումը և լանդշաֆտի գեղագիտական տեսքի լավացումը: Չնայած նրան, որ անհնար է ամբողջությամբ վերականգնել նախկինում եղած էկոհամակարգի բազմազանությունը, ռեկուլտիվացիայի նախագծերի վերջնական նպատակը պետք է լինի այնպիսի լանդշաֆտի ձևավորումը, որը ֆիզիկապես և կենսաբանորեն շատ նման է հանքարդյունահանմանը նախորդող լանդշաֆտին:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
03.07.2025
N 263-Ն
Հրաման