Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2025 թվականի N 914-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 30-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկից 129,000,000 ՀՀ դրամ գնահատված շուկայական արժեքով 131,8 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն) և 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամին (գրանցման համար` 222.160.1320937, այսուհետ` հիմնադրամ)` իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 29.06.2012 թվականին կնքված թիվ 72/0012 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` համաձայնագրի կնքման և համաձայնագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) դրանում նախատեսելով, որ`

ա. անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,

բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին,

գ. անհատույց օգտագործման տրամադրված տարածքում հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրին և պայմաններին չբավարարող գործունեություն իրականացնելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2025
N 914-Ա
Որոշում