Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2025 թվականի N 926-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1264-Լ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ կետերով`

«1.1. Թույլատրել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին (այսուհետ` շահառու), որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն չեն օգտվել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` կարգ) շրջանակում տրամադրված օժանդակությունից, ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում:

1.2. Սահմանել, որ սույն որոշման 1.1-ին կետում նշված` պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրվում է կարգով սահմանված ընթացակարգով` կարգի դրույթներին և պայմաններին համապատասխան:

1.3. Սույն որոշման 1.1-ին կետում նշված փոխհատուցման տրամադրման համար շահառուները մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին` դիմումում նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն: Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դեպքում` անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր: Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու: Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին: Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում` նաև մերժելու հիմքերը: Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև 2025 թվականի օգոստոսի 11-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից նախնական կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի ենթակետերին համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը (հստակ նշելով շահառուների համապատասխանությունը կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետին), որոնցում ներառվում է գյուղատնտեսության ոլորտում նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ: Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ: Ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող շահառուների համար ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում` վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2025
N 926-Լ
Որոշում