ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2025 թվականի N 935-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 422-Ն որոշման N 3 հավելվածում «Արտակ Կարապետի Գրիգորյան» բառերը փոխարինել «Թեհրան Ֆրիկի Նավիկյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. հուլիսի 10
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2025 թվական: