Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2025 թվականի N 938-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Մեղմացնող միջոցառումներ կիրառելու թույլտվություն տալու մասին» N 877-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 4-րդ կետի «հավելվածի 1-ին» բառերից հետո լրացնել «կետում նշված պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը.

2) որոշման 4-րդ կետի «և 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները» բառերը փոխարինել «, հավելվածի 2-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը» բառերով.

3) որոշման 4-րդ կետի «մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը`» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը`» բառերով.

4) որոշման հավելվածի 1-ին կետի 6-րդ սյունակի «30.11.2024» թվերը փոխարինել «30.09.2025» թվերով.

5) որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ սյունակի «30.09.2024» թվերը փոխարինել «30.09.2025» թվերով:

2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է` «Շիրակի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» թիվ CIP II-P3-SH LOT 1 պայմանագրի մասով` 2024 թվականի նոյեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» թիվ CIP II-P3-AWSC LOT 3/1 պայմանագրի մասով` 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2025
N 938-Ա
Որոշում