Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2025 թվականի N 237-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» N 367-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերի փոփոխությունների և գործողության ժամկետի ավարտի վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու ու համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու մասին».

2) Որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Պայմանագրերում նախատեսվող` բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների, լրացումների, ինչպես նաև որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Պայմանագրերի սկզբնական գործողության ժամկետի, ինչպես նաև երկարաձգման արդյունքում սահմանված գործողության յուրաքանչյուր ժամկետի ավարտի վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային նամակների, ավտոմատ հեռախոսազանգերի կամ հեռուստատեսային հաղորդագրությունների (TVMS) միջոցով բաժանորդներին Պայմանագրերով սահմանված կարգով ծանուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն ենթակետում նշված ծանուցումը ստանալուց:

3) հնարավորություն` բաժանորդի կողմից առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու Պայմանագրերի գործողությունը` Պայմանագրերում նախատեսվող` բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների, լրացումների դեպքում, նախքան դրանց ուժի մեջ մտնելը, (բացառությամբ այդ փոփոխությունների, լրացումների` օրենսդրությամբ սահմանված պահանջներով պայմանավորված դեպքերի), իսկ որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Պայմանագրերի դեպքում` գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում.».

3) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.1 Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող Պայմանագրերի սկզբնական գործողության ժամկետի, ինչպես նաև երկարաձգման արդյունքում սահմանված գործողության յուրաքանչյուր ժամկետի ավարտի վերաբերյալ ծանուցումն իրականացվում է Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ և ներառում է Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտի, ինքնաբերաբար երկարաձգման պայմանների, իսկ որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգման դեպքում` նաև սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը.»:

2. Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներն իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները և սակագնային պլանները (Պայմանագրերը) համապատասխանեցնում են սույն որոշմամբ սահմանված պահանջներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

2 հուլիսի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.07.2025
N 237-Ն
Որոշում