Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2025 թվականի N 925-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) գլխավոր տնօրենի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրատվության պայմանագրեր` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հուլիսի 10-ի

N 925-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անշարժ     |Անշարժ     |Հողամասի   |Իրավունքի|Անշարժ գույքի|Գույքը   |

|ը/կ|գույքի     |գույքի     |մակերեսը   |պետական  |հաշվեկշռային |նվիրողը  |

|   |հասցեն     |մակերեսը   |(հա)       |գրանցման |արժեքը       |         |

|   |           |(քառ.      |           |վկայականի|(դրամ)       |         |

|   |           |մետր)      |           |համարը   |             |         |

|___|___________|___________|___________|_________|_____________|_________|

|1. |ՀՀ, Կոտայքի|102        |0.177      |01072022-|13 489 583,58|«Ներդրում|

|   |մարզ,      |           |(բաժնային  |07-0118  |             |ների     |

|   |համայնք    |           |սեփականու- |         |             |աջակցման |

|   |Չարենցավան,|           |թյուն`     |         |             |կենտրոն» |

|   |Չարենցավան |           |102/2461   |         |             |հիմնադրամ|

|   |ք., Խանջյան|           |բաժնեմասով)|         |             |         |

|   |փողոց      |           |           |         |             |         |

|___|___________|___________|___________|_________|_____________|_________|

|2. |ՀՀ, Գեղար- |56.23      |0.016236   |04072022-| 6 540 624,92|«Ներդրում|

|   |քունիքի    |           |           |05-0011  |             |ների     |

|   |մարզ,      |           |           |         |             |աջակցման |

|   |համայնք    |           |           |         |             |կենտրոն» |

|   |Սևան,      |           |           |         |             |հիմնադրամ|

|   |Սևան  ք.,  |           |           |         |             |         |

|   |Նաիրյան    |           |           |         |             |         |

|   |փողոց,     |           |           |         |             |         |

|   |155        |           |           |         |             |         |

|___|___________|___________|___________|_________|_____________|_________|

|3. |ՀՀ,        |165        |-          |01072022-| 7 656 249,94|«Ներդրում|

|   |Սյունիքի   |           |           |09-0032  |             |ների     |

|   |մարզ,      |           |           |         |             |աջակցման |

|   |համայնք    |           |           |         |             |կենտրոն» |

|   |Սիսիան,    |           |           |         |             |հիմնադրամ|

|   |Սիսիան ք., |           |           |         |             |         |

|   |Գ. Նժդեհի  |           |           |         |             |         |

|   |փողոց, 2   |           |           |         |             |         |

|   |տարածք     |           |           |         |             |         |

|___|___________|___________|___________|_________|_____________|_________|

|4. |ՀՀ, Լոռու  |727.17     |0.5        |15022021-| 250 289 935,|«Ներդրում|

|   |մարզ,      |           |           |06-0028  |           34|ների     |

|   |համայնք    |           |           |         |             |աջակցման |

|   |Սպիտակ,    |           |           |         |             |կենտրոն» |

|   |գյուղ      |           |           |         |             |հիմնադրամ|

|   |Արջհովիտ,  |           |           |         |             |         |

|   |13-րդ      |           |           |         |             |         |

|   |փողոց, 7   |           |           |         |             |         |

|   |Ճամփեզրյա  |           |           |         |             |         |

|   |կայան      |           |           |         |             |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2025
N 925-Ա
Որոշում