ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2025 թվականի N 970-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` մարզ Կոտայք, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոց 13 հասցեում գտնվող 51.44 քառակուսի մետր մակերեսով, 6,379,487 դրամ հաշվեկշռային արժեքով էլեկտրական ենթակայանը, 23.4 քառակուսի մետր մակերեսով, 2,756,921 դրամ հաշվեկշռային արժեքով պահակակետը, 4354.93 քառակուսի մետր մակերեսով, 471,278,948 դրամ հաշվեկշռային արժեքով Ա մասնաշենքը, 2609.78 քառակուսի մետր մակերեսով, 286,582,385 դրամ հաշվեկշռային արժեքով Բ մասնաշենքը, 3089.7 քառակուսի մետր մակերեսով, 335,618,117 դրամ հաշվեկշռային արժեքով Գ մասնաշենքը, 3244.95 քառակուսի մետր մակերեսով, 372,234,699 դրամ հաշվեկշռային արժեքով Դ մասնաշենքը, 18.9 քառակուսի մետր մակերեսով, 2,109,547 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանը, 1019.5 քառակուսի մետր մակերեսով, 98,180,933 դրամ հաշվեկշռային արժեքով տնտեսական մասնաշենքը, 138.6 քառակուսի մետր մակերեսով, 20,053,714 դրամ հաշվեկշռային արժեքով կաթսայատունը, 25 քառակուսի մետր մակերեսով, 4,141,706 դրամ հաշվեկշռային արժեքով օժանդակ շինությունը, 72.6 քառակուսի մետր մակերեսով, 8,187,093 դրամ հաշվեկշռային արժեքով ինքնակամ շինությունը և դրանց զբաղեցրած` օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 2.40935 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 63/0024 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հուլիսի
Երևան